Դոհա-Երևան չվերթով Հայաստան ժամանելուց հետո ոստիկանություն է տեղափոխվել Սուրիկ Խաչատրյանի որդին. նա հետախուզվում էր

Մեր տեղեկություններով՝ գիշերը «Զվարթնոց» օդանավակայանից ոստիկանություն է տեղափոխվել Սյունիքի նախկին մարզպետ Լիսկա մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը:

Ոստիկանությունն այս մասին հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. 

«Մարտի 17-ին՝ ժամը 00.10-ին, Դոհա-Երևան չվերթով Հայաստան է ժամանել և «Զվարթնոց» օդանավակայանից Կենտրոնական բաժին տեղափոխվել 26-ամյա Տիգրան Խ.-ն, որը 2018 թ. օգոստոսի 28-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 327-րդ (Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքային ծառայությունից խուսափելը) հոդվածների մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Տիգրան Խաչատրյանը հետախուզվում էր 2018 թվականից՝ կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ զինվորական ծառայությունից խուսափելուև կեղծ փաստաթղթերով Գորիսի պետական համալսարանի պատմաիրավագիտական ֆակուլտետ ընդունվելու համար:

Համաձայն ՔԿ հաղորդագրության՝ Տ. Խաչատրյանը, հանդիսանալով ՀՀ քաղաքացի, ծնված՝ 23.06.1994 թվականին, կցագրում անցնելով Գորիսի զինկոմիսարիատում, ձեռք է բերել և օգտագործել իր առողջական վիճակին ակնհայտորեն չհամապատասխանող «նևրասթենիա» և «նևրասթենիա, չափավոր արտահայտված» ախտորոշմամբ եզրակացություններ, որոնց հիման վրա՝ 2014 թվականին երկու անգամ ստացել է տարկետում՝ համապատասխանաբար 5 ամիս և 3 տարի ժամկետներով։ Այնուհետև նույն ճանապարհով 2017 թվականի ձմեռային զորակոչին ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի և հաշվառվել պահեստազորում՝ այդպիսով խուսափելով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչերից:

Բացի այդ, փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ իրավունք վերապահող կեղծ պաշտոնական փաստաթուղթ՝ 08.07.2010թ. թվագրմամբ ԱԱ սերիայի 460497 համարի ատեստատ ձեռք բերելու վերաբերյալ, որն օգտագործելով՝ 2010 թվականին ընդունվել է Գորիսի պետական համալսարանի պատմաիրավագիտական ֆակուլտետ։

Բավարար ապացույցների համակցությամբ՝ քննիչը որոշում է կայացրել՝ Տ. Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Քննությամբ հնարավոր չի եղել պարզել մեղադրյալ Տ. Խաչատրյանի գտնվելու վայրը, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Տպել
6298 դիտում

Անհրաժեշտ է հաղթահարել գոյություն ունեցող կարծրատիպերը, ձևավորել կնոջ դերի պատշաճ ընկալում․ Անահիտ Մանասյան

Քաղաքապետարանը շրջայց է կատարել մայրաքաղաքի շինհրապարակներում․ 30 կառուցապատող տուգանվել է

«Խիարը թարս է բուսնել». ինչու ընդդիմությունը չի գնում խորհրդարան, ինչպես է օգնում Ադրբեջանին

Պետգույքի կառավարման կոմիտեն հերքել է Հանրապետության թիվ 47 հասցեի անշարժ գույքը ՔՊ-ին վարձակալության տալու լուրերը

Մբապեն չի մասնակցի Փարիզի Օլիմպիական խաղերին

Եվրամիությունը սեփական միջուկային զենք չի ունենա․ Շոլցն այդ մասին հոդված է գրել

2024 թվականի ապրիլ ամիսը ամենատաքը և ամենաչորն էր` սկսած 1935 թվականից

Ձերբակալվել է Ասկերանի քաղաքապետ եղած Հայկ Շամիրյանը․ նրա բնակարանում խուզարկություն է կատարվել

Երևանում վրաերթի են ենթարկել 11-ամյա տղային․ նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

ՀՀ ԱԳ նախարարը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգային հարցեր

Լյուքսեմբուրգի պատվիրակությունը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության հետ միասին այցելել է Երասխ

Վերընտրվելուց հետո Պուտինը իր առաջին այցը կանի Բելառուս

Մինչև երկու տարեկան երեխաները մանկապարտեզ հաճախելու հնարավորություն կունենան

Խորհրդանշական է աշխարհի բազմաթիվ ժողովուրդների սերը վայելող Ազնավուրի հարյուրամյակը տոնել ՄԱԿ-ում. դեսպան Մարգարյան

Թաթարստանում ԱԹՍ է խոցվել․ Կազանի և Նիժնեկամսկի օդանավակայանները սահմանափակել են գործունեությունը

Ամենակարևորը, որ կարող ենք անել մեր մեծանուն գործիչների համար, նրանց ստեղծած արժեքները պահպանելն է. ԿԳՄՍ նախարար

Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

ՀՀ վարչապետն ու Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահը քննարկել են սահմանազատման գործընթացին վերաբերող հարցերը

Վրաստանի խորհրդարանը մայիսի 28-ին կվերացնի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նկատմամբ նախագահի վետոն

Մեր համագործակցությունը հետագայում ամրապնդվելու է. հանդիպել են ԵԽ գրասենյակի ղեկավարը և ՀՀ նախագահը

Պռոշյան գյուղում իրար են բախվել են 7 ավտոմեքենա. կա 7 վիրավոր

Կրեմլում սկսվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Բահրեյնի թագավորի միջև բանակցությունները

ՀՀ ԱԽ քարտուղարն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների գործընթացը

Զախարովան կրկին խոսել է Նոյեմբերի 9-ի փաստաթղթից, դա համարելով ճանապարհային մեծ քարտեզ

Պապիկյանն ու ՀՀ-ում Բելգիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Հոգևորականը կարող է սխալվել, իսկ եկեղեցին՝ ոչ․ Դավիթ Դանիելյան

Խոշոր ավտովթար Երևան-Իջևան ճանապարհին․ տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 23-ին

Խանդանյանը Նորվեգիայի դեսպանին է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար իրականացվող աջակցության ծրագրերը

Ադրբեջանն ու Տաջիկստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր

Հայաստանի Հանրապետություն ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կկիրառվի

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգում փոփոխություններ են ընդունվել

Թուրքիան պիտի արագորեն կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ․ Ահմեթ Դավութօղլու

Մհեր Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը

Սպասվող «Ժոնգ Թոնգ» մակնիշի 171 ավտոբուսների համար անհրաժեշտ են վարորդներ․ քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

Հայ առաքելական եկեղեցու հաշվեկշռում կան հողեր, որոնք կարող են օգտակար լինել պետությանը. Հովհաննիսյան

Կապանի քաղաքապետի մեքենայի հրկիզման դեպքը բացահայտվել է. կատարողը բենզին էր լցրել, այրել ու փախել

Աստծո դուռը փակ է այն հոգևորականների համար, որոնք քաղաքականությամբ են զբաղվում․ Հովհաննիսյան

Զախարովան կրկին նեղսրտել է ու կոչ արել Նիկոլ Փաշինյանին նշել երկրները, որոնք Հայաստանին օգնելու «իմիտացիա են արել»

Վստահ եմ, որ Ձեր հարուստ քաղաքական փորձը կնպաստի Սինգապուրի հետագա զարգացմանը. Փաշինյանի ուղերձը