Սովորել խաղալ առանց Մխիթարյանի․ արդեն նաև լուրջ մրցակիցների հետ

Հայաստանի հավաքականը մարտի 25-31-ը երեք կարևոր հանդիպում պետք է անցկացնի ԱԱ-2022-ի ընտրական փուլում։ Գրաֆիկը ծանր է, և գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը 21 ֆուտբոլիստ է հրավիրել ազգային ընտրանի։ 

Առաջին հերթին աչքի է ընկնում հավաքականում 4 նորեկների առկայությունը։ Արամ Քոչարյանի մասին վաղուց էինք խոսել՝ դեռևս հավաքականի նոյեմբերյան հանդիպումից առաջ։ Այն ժամանակ Կապառոսը որոշեց չհրավիրել: Այժմ, Վբեյմար Անգուլոյի վնասվածքի պարագայում, լրացուցիչ կենտրոնական կիսապաշտպանը չի խանգարի։ Ճիշտ է, Անգուլոն կապաքինվի մինչև հավաքականի հանդիպումները, բայց դեռ հարց է՝ արդյոք անհրաժեշտ մարզավիճակում կլինի, որպեսզի միանգամից հայտնվի մեկնարկային կազմում։ Ինչ վերաբերում է Քոչարյանին, ապա նրա ներուժը մարզչի համար ավելի հասկանալի կլինի մարզումներից հետո։

Մյուս նորեկը սպասված էր․ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հրավերի մասին հայտարարվել էր դեռևս փետրվարին։ Երիտասարդ կիսապաշտպանը, իհարկե, հեռանկարում կարող է մեծ օգուտ տալ հավաքականին, եթե կարողանա ամրապնդվել ռուսական Պրեմիեր լիգայի ակումբներից մեկի հիմնական կազմում։ Առայժմ Սպերցյանը հիմնականում հանդես է գալիս Առաջին դիվիզիոնում՝ «Կրասնոդար-2»-ում, որտեղ իրեն գերազանց է դրսևորում։ Բացառված չէ, որ Էդուարդը հենց սկզբից էլ հայտնվի մեկնարկային կազմում, որովհետև թիմի մյուս կենտրոնական կիսապաշտպանների համեմատ մեկ մեծ առավելություն ունի․ լավ փոխանցում ունի և կարող է կազմակերպել թիմի խաղը դաշտի կենտրոնում։ Սպերցյանը նաև ունիվերսալ է․ կարող է խաղալ հարձակման եզրերում կամ ենթահարձակվողի դիրքում։ Նման ֆուտբոլիստները մարզիչների համար գտածո են։

Հավաքականի մյուս նորեկները մի փոքր անսպասելի էին․ 17-ամյա Էրիկ Սիմոնյանի համար այս հրավերը, մեծ հաշվով, ավանս է և շանս՝ մարզվելու փորձառու խաղացողների կողքին։ Նաև նշան․ Կապառոսը հետևում է պատանիներին ու երիտասարդներին և չի վախենում նրանց հրավիրել՝ ցույց տալով, որ հավաքականի ապագան վատը չէ։ 19-ամյա Ժիրայր Շաղոյանը նույնիսկ հնարավորություն ունի խաղալու․ Շաղոյանը հայկական ֆուտբոլի հույսերից է, գերազանց է հանդես գալիս Առաջին դիվիզիոնում, հարձակման գծում էլ հավաքականի մոտ այս անգամ մի քանի ֆուտբոլիստներ են բացակայում։ Իհարկե, հավանականությունը քիչ է, բայց եթե Շաղոյանը հնարավորություն ստանա ու իրեն արդարացնի, կարող է այսպիսի հրավերը դառնալ ավանդույթ։

Ինչ վերաբերում է երկար դադարից հետո հավաքական հրավիրված երեք ֆուտբոլիստներին, ապա Ժոաո Մոնրոյ Արարատի պարագայում ամեն ինչ տրամաբանական է, մինչդեռ Պետրոս Ավետիսյանի և Արթուր Միրանյանի հրավերները հարցերի տեղիք են տալիս։ Մոնրոյ Արարատը «Նոայում» հարմարվեց․ այս պահին նա առաջնության լավագույն աջ պաշտպաններից է։ Իսկ ահա Ավետիսյանն ու Միրանյանը նոր են վերադարձել Հայաստանի առաջնություն և գրեթե ոչնչով չեն հասցրել աչքի ընկնել։ Մյուս կողմից՝ Կապառոսը նրանց առաջին անգամ է հրավիրում հավաքական, իսկ այն, որ երկուսն էլ ներուժ ունեցող խաղացողներ են, կասկած չի առաջացնում: Ավետիսյանի պարագայում հրավերը կարելի է բացատրել նաև նրանով, որ ենթահարձակվողի դիրքում հավաքականի կորուստները շատ էին, և մրցակցություն է պետք։

Հենց Ավետիսյանի դիրքում հավաքականը երկու ցավալի կորուստ ունի․ Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել, Արշակ Կորյանը դեռ լիարժեք չի ապաքինվել։ Դժվար է ասել՝ կփոխի արդյոք մարտավարությունը Կապառոսը, թե այդ դիրքում կվստահի երիտասարդ Վահան Բիչախչյանին։ Միգուցե մարզումների ընթացքում նոր մտքեր էլ գան, միգուցե Ավետիսյանն էլ ապացուցի, որ արժանի է մեկնարկային կազմում խաղալ։

Մյուս դիրքերում, առաջին հայացքից, ամեն ինչ կարգին է, առաջատաները շարքում են։ Դժվար է ասել՝ Գևորգ Ղազարյանը ինչպիսի մարզավիճակում կլինի, բայց եթե նույնիսկ նա չկարողանա մասնակցել խաղերին, փոխարինողներ կան։

Սակայն հարձակման գծում որոշակի խնդիրներ կան․ Ալեքսանդր Կարապետյանը տեղափոխվել է Հայաստանի առաջնություն, և դեռևս արդյունավետ խաղով աչքի չի ընկնում։ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը նորից ժամանելու է Արգենտինայից: Թե ինչ վիճակում կհասնի Եվրոպա, հայտնի չէ: Սարգիս Ադամյանը շատ քիչ խաղաժամանակ է ստանում Բունդեսլիգայում։ Իհարկե, դա կարող է նաև սպորտային զայրույթ արթնացնել Ադամյանի մոտ, և միգուցե փորձի հավաքականում լավ խաղով ապացուցել «Հոֆենհայմի» մարզչին, որ արժանի է ավելի շատ խաղալ։

Հայաստանի առաջնություն է եկել նաև դարպասապահ Դավիթ Յուրչենկոն, և այնտեղ ուժեղ մրցակցության է բախվել Օգնյեն Չանչարևիչի կողմից։ Աբրահամ Խաշմանյանը Յուրչենկոյին երկու դարպասապահներին էլ խաղաժամանակ տրամադրում է, հուսանք՝ Յուրչենկոն լավ մարզավիճակում կմոտենա հավաքականի խաղերին։ Մյուս դիրքերում ամեն ինչ կարգին է։

Հավաքականը անցած տարի, կարծես, սովորեց խաղալ առանց Մխիթարյանի, համենայն դեպս, կարգով իրեն հավասար ու իրենից ցածր մրցակիցների հետ։ Առաջիկա խաղերում կտեսնենք՝ ինչպես կստացվի Կապառոսի մոտ կազմակերպել թիմի խաղը կարգով ավելի բարձր մրցակիցների հետ պայքարում։ Եթե արդյունքը դրական լինի, հավաքականը կարող է լուրջ նպատակներ հետապնդել ընտրական փուլում։ Իսկ հակառակի մասին դեռ մտածել պետք չէ։

 Ռաֆայել Խալաթյան

Տպել
1591 դիտում

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը