Անընդունելի է մի դատավորին լավը, իսկ մյուսին՝ վատը համարելը. Բեքմեզյանը՝ ԱԺ-ի ընդունած նախագծի մասին

«Իմ քայլը» խմբակցությունը որոշել է նոր լիազորություններ տալ Բարձրագույն դատական խորհրդին՝ դատական ոլորտը կարգավորելու համար:

Խորհրդարանը այսօր արտահերթ նիստի ընթացքում քննարկեց  ընդունեց  «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում եւ կից ներկայացված օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծերի փաթեթը:

Օրինագծի հեղինակները «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը, Աննա Կարապետյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Հովակիմյանը եւ Սերգեյ Ատոմյանն են:

Նախագծի համահեղինակ, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նիստի ընթացքում ասաց, որ նախագծով առաջարկվում է ԲԴԽ-ին տալ նորմատիվ իրավական ակտեր ընդունելու լիազորություն:

«Այս լիազորության անհրաժեշտությունն այն է, որ Բարձրագույն դատական խորհուրդը Սահմանադրությամբ, ինչպես նաեւ «ՀՀ դատական օրենսգրքով» նախատեսված իր լիազորությունների իրականացման ընթացքում, որոնք կապված են դատարանների ծանրաբեռնվածության, աշխատանքի արդյունավետ կազմակերպման, դատական պրակտիկայի կայունության ապահովման, ինչպես նաեւ գործերի արագ քննության եւ լուծման ապահովման համար մարդու իրավունքների եւ ազատությունների օրինական շահերի, պետության եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության հետ, երբեմն կարիք է ունենում հրատապ կարգավորում տալ առանձին հարցերի»:

Պատգամավորի խոսքով՝ նախագծի ընդունման դեպքում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար Արդարադատության նախարարից եւ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովից բացի՝ ԲԴԽ դիմելու իրավունք կունենան նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք՝ իրենց մասնակցությամբ կոնկրետ գործերով, եթե առերեւույթ առկա է էական կարգապահական խախտման որոշակի հիմք, եւ պահպանված են սահմանված ժամկետները: Այս դեպքում քաղաքացու կամ իրավաբանական անձի դիմումը ինքնին առիթ է լինելու՝ հարցը Բարձրագույն դատական խորհրդի կողմից քննելու համար:

Ըստ նոր նախագծի՝ ԲԴԽ-ին եւս մի լիազորություն է տրվելու: «Առաջարկվում է ԲԴԽ-ին լիազորություն վերապահել՝ առանձնակի բարդություն ունեցող քրեական գործերի քննության արդյունավետությունը եւ դատավարության մասնակիցների իրավունքների եւ օրինական շահերի պահպանումն ապահովելու նպատակով եւ ելնելով արդարադատության շահերից, տվյալ դատարանի կազմից ընտրել այդ գործերի քննության համար վիճակահանության մասնակից դատավորների՝ համապատասխան մասնագիտացումը կամ ենթամասնագիտացումը ունեցող այն դատավորների թվից՝ հաշվի առնելով վերջիններիս կողմից նախկինում նմանատիպ գործեր քննած լինելու հանգամանքը եւ այդ ընթացքում դատական նիստի բնականոն ընթացքը ապահովելու դրսեւորած հմտությունները»:

Առաջին ընթերցման քննարկման ժամանակ Էդմոն Մարուքյանը հայտարարեց` չի կարող կողմ քվեարկել մի նախագծի, որով կսահմանափակվեն փաստաբանների իրավունքները, գործը մի դատավորից կվերցնեն եւ կփոխանցեն մեկ այլ դատավորի։ Դիմելով համահեղինակ Վլադիմիր Վարդանյանին՝ ԼՀԿ խմբակցության ղեկավարն ասաց՝ իշխանափոխությունից հետո շատերն են փաստաբանի կարիք ունենում. «Ժողովուրդ ջան, նայեք` ինչ է առաջարկում իշխանությունը կամ «Իմ քայլի» պատգամավորները, առաջարկում են` քրեական գործով պաշտպանների իրավունքները սահմանափակել, այն դեպքում, որ չկա Հայաստանում իշխանություն, եւ չի եղել իշխանություն, որ իշխանափոխությունից հետո քրեական գործերով պաշտպանների կարիք չունենք: Ախր գոնե Դուք Ձեր մասին մտածեք, պարոն Վլադիմիր Վարդանյան: Գոնե Ձեր մասին էլ չեք մտածում»:

Մարուքյանը եւս մի դրույթ առանձնացրեց, որ, ըստ նրա, վիճահարույց է:  «Պատկերացրեք՝ դատավորից գործը վերցնում, տալիս են մյուս դատավորին: Ինչի՞ համար են վերցնում. տեսնում են՝ այս դատավորն իրենց դուր չի գալիս, դատավորին փոխում են, գործը տալիս են մյուս դատավորին, որն իրենց ուզածը կանի: Այ, սրա մասին է այս նախագիծը: Փաստաբանի իրավունքները մի կողմից են սահմանափակում, որ չկարողանա միջնորդություններով հանդես գալ, մյուս կողմից էլ դատավորին են սահմանափակում, մյուս կողմից էլ ԲԴԽ-ին են լայն լիազորություններ տալիս, որ այդ գործով զբաղվի»,- նշեց նա:

«Լուսավոր Հայաստան»-ից Անի Սամսոնյանի կարծիքով էլ՝ այս նախագիծը դատավորների աշխատանքին միջամտելու նպատակ ունի: «Այս նախագծով դուք փորձ եք անում ԲԴԽ-ին օժտել լիազորություններով՝ միջամտելու դատարանների եւ դատավորների աշխատանքին: Եվ դա անում եք անորոշ իրավական ձեւակերպումներով: Այս նախագիծը, շուտափույթ բերելով, մասնագիտական քննարկումների արդյունքո՞ւմ եք արել, թե՞ քաղաքական որոշում եք կայացնում վերացնելու դատարանների անկախությունը: Ո՞վ է լինելու ձեր սրտի ԲԴԽ նախագահը, որ կատարելու է այս սեւ գործը դատարանների նկատմամբ»:

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակով վիճահարույց կետեր ունի: Նա հույս հայտնեց, որ երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ այդ խնդիրները կվերացվեն:

«Պետք է վստահ լինենք, որ ԲԴԽ-ի լիազորությունները չեն դառնա չարաշահման հնարավորություն, այլ ուղղակի կնպաստեն դատական համակարգի ավելի կայուն կայացմանը»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ վիճահարույց դրույթներից մեկն այն է, որ նախագիծը հնարավորություն է տալիս դատական գործը  մի դատավորից վերցնել եւ մյուսին տալ: «Եթե նույնիսկ նպատակը դրական է, (իսկ ես չեմ բացառում, որ կարող է այդպես լինել),  պետք է շատ խիստ, հստակ սահմաններում լինի, եւ ամեն դեպքում, ես որոշ վերապահումներով եմ վերաբերվում իրավասությանը, որ տալիս են ԲԴԽ-ին»: Բեքմեզյանն ընդգծեց, որ ԲԴԽ-ի օբյեկտիվությանը չի կասկածում, սակայն անընդունելի է համարում մի դատավորին լավը, իսկ մյուսին՝ վատը համարելը: «ԲԴԽ-ն, որը 10 հոգանոց կազմ ունի եւ մեծամասնությամբ պետք է նման որոշում ընդունի, քննարկելու է բոլոր հնարավոր հիմնավորված տարբերակները, բայց միեւնույն է, այդ մեխանիզմը, այդ սկզբունքը, որ փորձում ենք տարանջատել դատավորներին, որ մի դատավորը այդքան էլ լավ մասնագետ չի, ինձ համար անընդունելի է»:

Նա նաեւ ասաց, որ քաղաքացիների՝ ԲԴԽ-ին դիմելը կարող է հանգեցնել խորհրդի գերծանրաբեռնվածությանը: «Երբ քաղաքացիները անմիջապես կարող են դիմել ԲԴԽ-ին, դրանում գլոբալ առումով շատ վատ բան չեմ տեսնում, բայց թույլ տալ, որ բոլորը դիմեն ԲԴԽ-ին ցանկացած հարցով, նախ մեծ ծանրաբեռնվածություն է ԲԴԽ-ի համար, եւ ընդամենը 3 ամիս ժամանակ են տալիս այդ գործերը քննելու համար: Անհնար է պրակտիկորեն այդ ժամանակահատվածում այդ ծավալի գործ քննել»: Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի պնդմանը, որ նախագծով առաջարկվում է սահմանափակել քրեական գործով պաշտպանների լիազորությունները, Բեքմեզյանը նշեց, որ այս դրույթին վերապահումով չի մոտենում:

«Երբ կողմերը չարաշահում են իրենց դատավարական իրավունքները՝ արհեստականորեն ձգձգելով դատական նիստերը, դա միգուցե տարբերակ է այդ նիստերի անհարկի ձգձգումը դադարեցնելու ուղղությամբ: Ներկա պահին դատավարական օրենսդրությունը հնարավորություն է տալիս կողմերին անթիվ անհամար օրերով հետաձգել դատական նիստերը, ինչը խախտում է մյուս կողմի իրավունքները»:

Նա ընդգծեց, որ անհրաժեշտ է բալանսավորել կողմերի իրավունքները: «Եթե մի կողմին իրավունք ենք տալիս անընդհատ ձգձգել դատական նիստերը, պետք է հիշենք, որ մյուս կողմի իրավունքն էլ է խախտվում, քանի որ նա որոշակի պահանջ ունի դատարանից եւ ձգձգումը անպայման բերելու է նաեւ նրա իրավունքների խախտման: Եվ եկեք չկենտրոնանանք միայն քրեական գործերի վրա, եկեք խոսենք քաղաքացիական գործերի մասին, որի դեպքում էլ են լինում անհարկի ձգձգումներ»:

Ազգային ժողովի նիստին հաջորդեց Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում նախագիծը երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն ստացավ:

ՆԱՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Տպել
1283 դիտում

Ամենասկզբում հնարավոր էսկալացիայի գործընթաց է եղել, փոխարինվել է դիվանագիտական լուծմամբ․ Գրիգորյանը՝ սահմանազատման մասին

25 հեկտարի մասով որևէ բլեֆ չկա․ Գրիգորյանը մանրամասնել է՝ Կիրանցում ինչ 4 շինություն է դուրս մնում ՀՀ տարածքից

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Քո ենթակայության տակ լինելն ու քոնը լինելը տարբեր բաներ են, Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր չի հանձնվել․ ԱԽ քարտուղար

Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչները ծանոթացել են Վեդիի ջրամբարի շինարարությանը

Չենք զարմանա՝ վաղն էլ հայտարարեն՝ Սահմանադրությունը փոխում ենք, որ Աստված իջնի երկնքից ու Հայաստանը կառավարի. Սուքիասյան

ԲՏԱ նախարարությունում Իսպանիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընդլայնման, փորձի փոխանակման հնարավորությունները

Մտավոր սեփականության գրասենյակի և ՌԴ մտավոր սեփականության դաշնային ծառայության միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Ավտոմեքենաները բախվել և ձորն են ընկել․ կա վիրավոր

Արդյունավետ իրականացվող ծրագրերը նոր նախագծերի մեկնարկի լավ հիմք են․ Ավինյանը հանդիպել է Իլ դը Ֆրանս շրջանի նախագահի հետ

Նորօրյա խաչակիրները կամ մեսիաները չեն հասկանում՝ միջնադարի խավարն անցել է, Աստծո անունով չի ստացվի մոլորեցնել․ Թորոսյան

Քիչ է մնում Զախարովան անձամբ գա Հայաստան ու Գալստանյանի հետ մասնակցի գործընթացներին. Առաքելյան

Գեղամ Նազարյանը միակը չի, ով ունի զգացողություն, որ ոմանց ցանկությունը Արցախ 2 սցենարի կյանքի կոչումն է․ Սաֆարյան

Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է․ Էրդողան

Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը․ Նելլի Քոչարյան

Վրաստանը հավատում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության կգան խաղաղության պայմանագրի շուրջ․ Կոբախիձե

Դանիելյանի հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում․ Կառավարության նիստն անցկացվել է սահմանված կարգով

Վերաբացվել է Ամիօ բանկի «Արտաշիսյան» մասնաճյուղը

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու բանաձև է ընդունել

Վազգեն Գալստանյանը Սուրբ Աննա եկեղեցում ամփոփում է օրը

Վահագն Չախալյանը ձերբակալվել է 72 ժամով

Էդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը և ցուցումներ տվել հրամանատարներին

ՀՀ կառավարության համագործակցությունը Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ կարևոր է․ վարչապետ

Սյունիքի գյուղերից մեկի տուն չվերադարձած բնակիչը հայտնաբերվել է

Եվրոպայի խորհուրդը մեզ համար առանցքային՝ հնարավորություններ ընձեռող հարթակ է․ Միրզոյանը՝ ԵԽ գլխավոր քարտուղարին

Գնել Սանոսյանին վերագրվող տունը կառուցում են նրա եղբայրները՝ ծնողների համար. մանրամասներ

ՀՀ-ն ունի հարաբերությունների կարգավորման քաղաքական կամք և փոխադարձման պարագայում հնարավոր է հասնել խաղաղության․ Միրզոյան

8 թունավորում՝ 2024-ին․ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս չօգտագործել անհայտ ծագման սունկ

Պարո՛ն Հակոբյան, երևի ժամանակի զգացողությունը կորցրել եք․ վեճ և Կառավարությանը հղված ուղերձ՝ Գյումրու ավագանու նիստում

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է․ ինչ մարտահրավերներ են քննարկման առանցքում

Կիսակառույց շինության բացօթյա տարածքում տղամարդու դի է հայտնաբերվել

Դու պրովակատոր ես, «արա»-ով խոսելու արժանի կին, Կիրանց եկել եք՝ Արցախ 2 անե՞ք. Գեղամ Նազարյանը՝ Անի Գևորգյանին

«Տելեգրամ»-ով թմրամիջոցների ապօրինի իրացման և ստացված՝ շուրջ 2 մլրդ դրամը գերազանցող փողերի լվացման գործը դատարանում է

Բրյուսելի հանդիպման արդյունքներով ԵՄ-ն կշարունակի նպաստել ՀՀ տնտեսական զարգացմանը․ վարչապետն ընդունել է Դոմբրովսկիսին

Ժնևում կարճ առանձնազրույց են ունեցել Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահը

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 16-ին

Կարմիր խաչի աշխատակիցները Բաքվում այցելել են Ղարաբաղի նախկին ղեկավարներին

ՎԶԵԲ-ի գործարար համաժողովի շրջանակում քննարկվել է ընթացիկ բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը

Եկեղեցու այգում թողնված նորածնի մայրը տեղափոխվել է ոստիկանություն, երեխան՝ մանկատուն (տեսանյութ)

Սփյուռքում գործում է ավելի քան 800 հայկական դպրոց․ Փաշինյանը կարևորել է այդ կրթօջախներին աջակցության ցուցաբերումը