Կոչում ստանալու համար երբեք տարբեր դռներ չեմ թակել կամ ինչ-որ մարդկանց գովերգել. հարցազրույց Պապին Պողոսյանի հետ

24/03/2021 schedule12:10

Պապին Պողոսյանը թեև արդեն 15 տարի է՝ բնակվում է ԱՄՆ-ի Գլենդել քաղաքում, սակայն հայրենիքում տեղի ունեցող իրադարձությունները մշտապես երգչի ուշադրության կենտրոնում են: Ավագ սերնդի երգչի կարծիքով՝ արտահերթ ընտրությունները Հայաստանում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման միակ ճիշտ տարբերակն են, և այդ ճանապարհով պետք է շարժվեն բոլոր ուժերը:

Պապին Պողոսյանի հետ զրուցել ենք երկրից գնալու բուն պատճառների, ԱՄՆ-ում նրա գործունեության, սփյուռքում տիրող տրամադրությունների, Հայաստանի ներքաղաքական իրավիճակի և այլ հարցերի շուրջ:

- Պարոն Պողոսյան, շուրջ 15 տարի է՝ բնակվում եք ԱՄՆ-ում: Թեև ձեր որոշ հարցազրույցներում անդրադարձեր կատարել եք, թե ինչու գնացիք երկրից, բայց, այնուամենայնիվ, հիմնական պատճառներին կարծես չեք անդրադարձել: Որո՞նք էին այդ հիմնական պատճառները, որոնք ստիպեցին լքել երկիրը:

- 2005 թ. դեկտեմբերին համերգային հրավեր ունեի Միացյալ Նահանգներ: Կնոջս հետ էի գնացել: Ինձ նման առաջարկներ շատ էին անում այդ տարիներին, և 6-7 ամսվա պայմանագիր ունեի: Այնպես ստացվեց, որ տղաս էլ «Գրին քարտ» շահեց այդ ժամանակահատվածում: Այսպես իրենք էլ եկան, տեղավորվեցինք: Ինչպես ասում են, ոտքներս կախ գցեցինք ու մնացինք: Բայց անպայման վերադառնալու եմ: Վերջին անգամ 2017 թվականին եմ եկել Հայաստան: Լավ համերգներ ունեցանք: Մասնակցեցինք նաև «Նաիրի» մրցանակաբաշխությանը: Աղջիկս և թոռնիկներս էլ են Երևանում:

- Իսկ Հայաստանում բնակվելու տարիներին սոցիալական խնդիրներ ունեի՞ք: Դա նպաստե՞լ է ձեր գնալուն:

- Ընդհանրապես սոցիալականի հետ կապված չէր: Փառք Աստծո, ես շատ հրավերներ էի ունենում: Պարզապես պատճառներից մեկն էլ այն էր գուցե, որ ուզեցա մի քիչ թեթևանալ: Խոր ցավ էի զգում մի բանի համար, որ շուրջ 50 տարի բեմում եմ, աշխարհի բազմաթիվ երկրներում ներկայացրել եմ հայ մշակույթը, մաքրամաքուր հայ երգը, երբեք արվեստը չեմ խառնել շոուբիզնեսներին, բայց անտեսվել եմ: Դեռ 80-ական թվականներից էին ինձ ներկայացրել կոչումների, բայց կարգերի փոխվելուց հետո դադարեցվեցին կոչումներ տալը, հետո կրկին վերականգնվեցին: Ու փոխանակ Կառավարությունը, ղեկավարությունը անդրադառնար այն մշակույթի գործիչներին, որոնք իրոք մեծ լումա են ներդրել մշակույթի բնագավառում, կոչումների էր արժանացնում ինչ-ինչ գործիչների, իսկ դու անտեսվում ես:

Անուշադրությունը արվեստի մարդու հանդեպ իսկապես վիրավորական է: Ցավալի է, որ օտարների կողմից ավելին ես գնահատվում: Բայց ասեմ, որ երբեք դրան չեմ էլ ձգել տարբեր դռներ թակելով կամ ինչ-որ մեկին գովերգելով, անընդհատ բողոքելով: Իմ երգը, հոգին ու սկզբունքները չեմ վաճառել և երբեք էլ չեմ վաճառի: Շատերը, որ հիմա ինձ ներկայացնում են ժողովրդական արտիստ, ասում եմ՝ չունեմ այդ կոչումը, ասում են՝ ինչ եք ասում, դուք վաղուց ժողովրդի կողմից ստացել եք ժողովրդականի կոչում:

- Ձեր հարցազրույցներում նաև նշել էիք, որ այդտեղ հայ երեխաներին եք ուսուցանում: Հիմա նույնպե՞ս շարունակում եք դա անել, թե՞ այլ գործով էլ եք զբաղվում:

- Այո, «Սոնատա» երաժշտական դպրոցում երեխաների հետ եմ հիմա աշխատում: Շատ են ինձ այստեղ հարգում՝ որպես վարպետի: Ունեմ շատ լավ, հետաքրքիր երեխաներ, կապվել եմ հետները: Չեք պատկերացնի՝ օտար ափում երեխաները մեր հայկական երգերը ինչպես են սիրում և երգում: Եվ ինձ շատ է ուրախացնում մեր փոքրիկների սերը դեպի մեր մաքրամաքուր հայերեն երգը: Կան նաև օտար երեխաներ, որ անպայման ուզում են ծանոթանալ մեր հայկական երգերին: Համերգային շատ պայմանագրեր ունեի, բայց այս վարակի պատճառով մի քիչ դադարեցվել է գործունեությունս: 2020 թվականին էլ անպայման ուզում էի Հայաստան գալ, բայց կրկին կորոնավիրուսի պատճառով հետաձգվեց գալս: Այս տարի անպայման ուզում եմ գալ:

- Պարոն Պողոսյան, իսկ ընդհանուր առմամբ սփյուռքում ի՞նչ տրամադրություններ են: Կան խոսակցություններ այն մասին, որ պատերազմից հետո սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների շրջանում նկատվում են որոշակի հիասթափություններ, և գուցե դրանք անջրպետներ գծեն սփյուռքի ու հայրենիքի միջև: Որքանո՞վ են այդ խոսակցությունները ճշմարիտ:

- Ինձ թվում է՝ այդ խոսակցությունները չափազանցված են: Ինչպես կարելի է հայրենիքն անտեսել կամ ինչ-որ հարցերում չօգնել: Ինչպես ուզում են ասեն, ինչ ուզում են ասեն, ես չեմ կարծում, որ որևիցե մի հայ (այո՛, գուցե լինեն որոշները) կարող է անտեսել հայրենիքը կամ մոտենալ այլ ձևի: Շատ վաղուց էլ, երբ ապրում էի Հայաստանում ու հաճախ էի լինում դրսում, սփյուռքի մեր հայրենակիցներին միշտ ասում էի, որ մենք պետք է պահպանենք մեր փոքրիկ հողը, մեր հայրենիքը:

Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծումը ինչպե՞ս եք պատկերացնում:

Քանի որ ես ինձ սիրո և գեղեցկության, բարության քարոզիչ եմ համարում, կարծում եմ, որ առաջին հերթին պետք է միմյանց հանդեպ թշնամությունը դրվի մի կողմ: Ով իսկապես մտածում է հայրենիքի պաշտպանության, զարգացման մասին, պետք է առաջին հերթին դառնա բարի: Սովետական ժամանակներում խոսք կար, ասում էին՝ երբ երկու հոգի վիճում են, միշտ երրորդ մարդն է շահում: Օրինակ՝ երբ երկու հոգի վիճում էին, միլիցիան բռնում էր, համ նրանից էր գումար վերցնում, համ մյուսից ու ասում՝ դե գնացեք, հաշտվեք: Հիմա մեզ մոտ է, միմյանց հետ կռվելով՝ երրորդ կողմն է շահում: Մենք պետք է խելքի գանք վերջնական և նստենք, բանակցենք, խոսենք՝ որն է ճիշտ, դրանով շարժվենք: Թե չէ դարերով մենք միմյանց գզեցինք, թշնամին դրանից օգտվեց:

Ինչքան շուտ արվեն արտահերթ ընտրությունները, այնքան շուտ մեր երկիրը դուրս կգա այս ճգնաժամից: Ով համաձայն է, խնդրեմ, ով համաձայն չէ, Աստված իր հետ: Ի վերջո, այս կամ այն կուսակցության 5 հոգին, մյուսի՝ 50 հոգին, մյուսի 1000 հոգին ժողովուրդ չէ: Ամեն բան իր տեղը կընկնի արտահերթ ընտրություններով:

- Ի՞նչ կփոխանցեք հայրենիքում գտնվողներին:

- Ես նախ ուզում եմ ցավակցություններս հայտնել մեր զոհված զինվորների հարազատներին, խոնարհվում եմ մեր զինվորների առջև, մեր վիրավոր տղաներին շուտափույթ ապաքինում, առողջություն եմ մաղթում: Պատերազմի ժամանակ ամեն երիտասարդի համար իմ աչքերից արցունք էր գնում լուռ, որ տեսնում էի 20-21 տարեկան տղաների զոհվելը: Ու ասում էի՝ Աստված, մեր գենոֆոնդն է ոչնչանում, սրան մենք պետք է վերջ տանք: Ու կապ չունի, որ այսօր ես այստեղ եմ, ես ապրում եմ իմ երկրով, իմ ժողովրդով և ուզում եմ, որ մեր Հայաստան աշխարհում մի քիչ ավելի շատ սիրեն իրար, վատ խոսքեր քիչ ասեն: Եվ եթե մենք համախմբվենք, մի բռունցք դառնանք, հավատացնում եմ, մենք ամեն ինչի կհասնենք, որովհետև մեր ժողովուրդը ստեղծագործող է, աշխատող ու արարող է, մուրացող չէ: Ես հավատում եմ իմ ժողովրդին:

Գագիկ Ավետիսյան

Տպել
3849 դիտում

Փոփոխություններ՝ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարող է հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Բաբկեն Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին