Հայաստանը Ռուսաստանից Սու-30 կործանիչներ է գնել մայիսին՝ չհասցնելով հրթիռները ձեռք բերել. վարչապետ (տեսանյութ)

Ռուսաստանը, որպես նախկին ԽՍՀՄ–ի ողնաշար, պարտավորություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ հետխորհրդային երկրների, այդ թվում ՝ Ադրբեջանի նկատմամբ:

Այս մասին ՀՀ վարչապետն ասել է երեկ՝ Արագածոտնի մարզի Օհանավան համայնք կատարած այցի ժամանակ՝ խոսելով պատերազմի ժամանակ Ռուսաստանի Դաշնության կատարած դաշնակցային պարտավորությունների մասին:

Ըստ վարչապետի, Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը  պատերազմի ընթացքում ամբողջությամբ կատարել է իր դաշնակցային պարտավորությունները։

«Ես պետք է ասեմ առանց սեթևեթանքի` այո. միանշանակ և աներկբա Ռուսաստանը կատարել է իր պարտավորությունները։ Բայց այստեղ մի նրբություն կա. ուղղակի մենք երկար ժամանակ տարբեր ձևերով Ռուսաստանին վերագրել ենք դաշնակցային այնպիսի պարտավորություններ, որը նա  իրականում չունի։ Սա  շատ կարևոր նրբություն է:Ռուսաստանը, որպես նախկին ԽՍՀՄ–ի ողնաշար, պարտավորություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ հետխորհրդային երկրների, այդ թվում ՝ Ադրբեջանի նկատմամբ: Մենք պետք է հասկանանք, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, նաև բարեկամը, բայց Ադրբեջանի թշնամին չէ։ Եվ մենք պետք է հասկանանք, որ այդ դաշնակցային պարտավորությունները գծված են որոշակի սահմանի վրա», - ասել է կառավարության ղեկավարը։

ՀՀ վարչապետի փոխանցմամբ, Սյունիքում իրավիճակն այնպիսին էր, որ Հայաստանը կանգնած էր պատերազմի երկրորդ ալիքի վտանգի առաջ ու պետք էր այնպես անել, որ Հայաստանը մնա այն կետերում, որտեղ եղել է այդ պահին: «Մենք պատերազմը կանգնեցրել ենք այն պահին, երբ այլևս առաջ գնալ պարզապես հնարավոր չէր: Որպեսզի չունենանք զոհեր, որոնց զոհվելը իմաստ չէր ունենա»,-ասաց նա:

ՀՀ վարչապետը նաև խոսել է Ռուսաստանից գնված Սու-30 ՍՄ կործանիչների մասին, որոնց հրթիռների բացակայության մասին թեման լայնորեն քննարկվում էր պատերազմի ընթացքում և դրանից հետո: Նա նշեց, որ կործանիչները գնվել են առանց հրթիռների:

«Մեզ ասում են` ինչի եք ինքնաթիռ գնել։ Այո, մենք ինքնաթիռ ենք գնել, որոնք մայիս են բերվել և այո, չենք հասցրել հրթիռները մինչև պատերազմը ձեռք բերել։ Բա ինքնաթիռները դուք ձեռք բերեիք, որ մենք էլ հասցնեինք հրթիռները ձեռք բերել։ 26 տարվա պետությունը ինչու՞ չուներ կործանիչ ավիացիա: Ո՞նց է , որ ունեք կործանիչ դղյակներ Փարիզում, Բադեն-Բադենում, կործանիչ հյուրանոցներ, կործանիչ հաշիվներ շվեյցարական բանկերում, բայց կործանիչ ավիացիա չունե: Ինչու՞ պետք է  մեր բանակն ունենար, հազար ներողություն, մայկա, տռուսիկի խնդիր, երբ ամեն անգամ ասում էիք բանակ ենք պահում», -նախորդ իշխանություններին հարց է ուղղել Փաշինյանը։

Հիշեցնենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ, Նոր Եդեսիա, Ուջան, Բյուրական, Կարբի և Օհանավան համայնքներ: Կառավարության ղեկավարը հանդիպել է տեղի բնակիչներին, անդրադարձել երկրում ստեղծված իրավիճակին, արցախյան պատերազմի հանգամանքներին և առաջիկա ծրագրերին:

Հանդիպումները սկսվել են 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված հայորդիների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով։ Յուրաքանչյուր համայնքում վարչապետ Փաշինյանը հնչեցրել է տվյալ համայնքներից զոհված հայորդիների անունները, այցելել է զոհերի շիրիմներին և նրանց ընտանիքներին:

Տպել
4476 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ