«Ընտրական օրենսգրքի» մասով պայմանավորվածություն չենք ունեցել իշխանության հետ. Գեւորգ Գորգիսյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը «Ընտրական օրենսգրքի» մասով որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերել իշխանությունների հետ, բայց ենթադրվել է, որ գործող խաղի կանոններով ենք գնում առաջ: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:

«Երկու տարի ժամանակ կար Ընտրական օրենսգիրքը փոխելու: 2019 թվականի գարնանը ստեղծվել է  հանձնաժողով, որում նաեւ ես եմ ներգրավված եղել»,- ասաց Գորգիսյանը՝ հավելելով, որ հիմա «Ընտրական օրենսգիրք» փոխելը հղի է լրջագույն խնդիրներով:

Խնդիրների թվում պատգամավորը մատնանշեց նաեւ այն, որ հարցականի տակ է դրվելու ընտրությունների լեգիտիմությունը: «Ցանկացած կուսակցություն, որը հաջողության չհասավ ընտրություններով, կարող է որպես պատճառ բռնել «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունը, եւ տոտալ պրոցեսը կդելիգիտիմացնի»,- մանրամասնեց ԼՀԿ-ական պատգամավորը:

Գորգիսյանը համամիտ չէ այն տեսակետի հետ, որ ռեյտինգային համակարգով խորհրդարանում հայտնվում են քրեական հեղինակություններ: Որպես օրինակ բերեց այն, որ «Իմ այլի» 88 պատգամավորից 44-ը ռեյտինգայի համակարգով են ընտրվել, սակայն նրանց մեջ հեղինակություն չկա: Հիշեցրեց նաեւ, որ 2017-ին ոչ միայն Նիկոլ Փաշինյանն է ռեյտինգայինով ընտրվել,  այլ նաեւ ինքը:

«Ամեն ինչ կախված է ընտրությունները կազմակերպողներից:  Եթե ընտրությունները կազմակերպողները թույլ են տալիս, որ կիրառվի վարչական ռեսուրս, բաժանվի ընտրակաշառք, ներգրավվեն թաղային հեղինակություններ, քրեական տարրեր, ինչ ընտրական կարգով ուզում եք արեք՝ դա լինելու է»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե ռեյտինգայինը համեմատում ենք փակ համամասնականի հետ, ռեյտինգայինն ավելի լավն է, որովհետեւ առնվազն մարզային ներկայություն ապահովելու է խորհրդարանում:

Այսպիսով, մի կողմից արձանագրելով, որ «Լուսավոր Հայաստանը» կտրականապես դեմ է ընտրություններից առաջ «Ընտրական օրենսգիրքը» փոխելուն, եւ դա կդիտվի որպես գործող խաղի կանոնների փոփոխություն, միեւնույն ժամանակ Գորգիսյանը վստահեցրեց՝ ցանկացած դեպքում մասնակցելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններին եւ հաղթելու են:

Տպել
1104 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)