Խաղի կանոնները, որպես այդպիսին, չեն փոխվում. Վարդանյանը՝ համամասնական ընտրակարգին անցնելու մասին

«Ընտրություններն անցնում են այն օրակարգով, որը այդ պահին գործում է: Եթե այդ ժամանակ ուժի մեջ մտած կլինեն օրենսգրքի նոր փոփոխությունները, ապա այդ օրենսգրքով էլ գնալու ենք ընտրություններին»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց «Իմ քայլ»-ի պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

Դիտարկմանը, որ խոսակցություններ կան՝ իշխող խմբակցությունում կարծիքները կիսվել են այն հարցում, որ ընտրությունները պետք է անցկացվեն համամասնական, թե ռեյտինգային համարակարգով, և հարցին, թե կոնկրետ ինքը որի՞ կողմնակիցն է, Վարդանյանը նշեց.

«Վենետիկի հանձնաժողովը բազում անգամներ քննադատել է մեծամասնական ընտրակարգը, իսկ համամասնական ընտրակարգի առանձնահատկությունների վերաբերյալ կրկին տարբեր դիրքորոշումներ է արտահայտել: Ռեյտինգային համակարգը համամասնական ընտրակարգի բաղկացուցիչ մասն է և վերաբերում է ոչ այնքան միջկուսակցական պայքարին, որքան՝ ներկուսակցական: Ի վերջո, կուսակցությանը ոչինչ չի խանգարում, որ ներկուսակցական քվեարկության միջոցով որոշի, թե որ թեկնածուն ցուցակում որ համարն է զբաղեցնելու: Իսկ ես առաջնորդվում եմ նախընտրական, Կառավարության ծրագրերով և այն հանձնառություններով, որոնք տվել է և՛ «Իմ քայլը» դաշինքը, և՛ կառավարությունը, և մի շարք այլ խմբակցություններն էլ արտահայտել են այն մոտեցումը, որ պարզ համամասնական ընտրակարգը գերադասելի է բարդ համամասնական ընտրակարգից»:

Վարդանյանը շեշտեց, որ խոսքը նոր ընտրական օրենսգրքի մասին չէ, այլ նոր փոփոխությունների. «Խաղի կանոնները, որպես այդպիսին, չեն փոխվում»:

Դիտարկմանը, որ լրացումներով ընտրություններից հետո երկշաբաթյա ժամկետում կոալիցիա կազմելու հնարավորություն ունի մեծամասնություն կազմող ուժը, իսկ 2 շաբաթ անց՝ նոր մնացած ուժերը, հարցին՝ ինչո՞ւ է այս դրույթը երևան եկել, պատգամավորը նշեց, որ այդ հացով պետք է սպասել Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշմանը.

«Մնացած ուժերը կարող են ոչ ֆորմալ բանակցություններ սկսել՝ հաշվի առնելով այն, որ առաջին ուժը չի կարողանում բանակցություններ վարել, համաձայնություն ձեռք բերել իքս ինչ-որ ուժի հետ: Խոսքը իրավական հենք ստեղծելու մասին է, ինչը հնարավորություն կտա ավելի հասկանալի դարձնել պրոցեսը և խուսափել տարատեսակ շահարկումներից: Այսքանը կարող եմ ասել»:

Անդրադառնալով ԼՀԿ-ի դիրքորոշմանը, ովքեր դեմ են համամասնական ընտրակարգին՝ Վարդանյանն ասաց, որ ինքը հիշում է ԼՀԿ-ի և՛ նախընտրական ծրագիրը, և՛ աշխատանքային քննարկումները, և՛ 2018-ի ելույթները. «Այդ ժամանակ ԼՀԿ-ն հարցի շուրջ այլ դիրքորոշում ուներ, բայց թե ինչու է իր դիրքորոշումը փոխել, ճիշտ կլինի՝ դիմեք իրենց»:

Հարցին՝ իր հետ արդեն բանակցություններ սկսվե՞լ են, լինելո՞ւ է հաջորդ խորհրդարանում՝ որպես պատգամավոր, Վլադիմիր Վարդանյանն ասաց. «Ես միշտ ծառայել, ծառայում եմ ու ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը: Դեռևս ընտրացուցակներ չեն կազմվել, հավատացնում եմ՝ ձեզանից այդ տեղեկությունը չեմ պահելու»:

Տպել
1012 դիտում

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը