Արտամետի ծիրանի ինտենսիվ այգու վրա շուրջ 500 մլն դրամի ներդրում է արվել. այն իր բերքատվության ծավալներով առաջինը կդառնա

Պատերազմի օրերին Արմավիրի մարզի Արտամետ համայնքում հիմնվել է ծիրանի մեծ ինտենսիվ այգի, որն իր բերքատվության ծավալներով առաջինը կդառնա հանրապետությունում: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 24-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ այգին հիմնվել է Կառավարության համաֆինանսավորմամբ: Այգու տարածքը 20 հեկտար է, կատարվել է շուրջ 500 մլն դրամի ներդրում։ Այգու ծավալները նախատեսված են ավելացնել 4 անգամ։

ՀԺ-ն տեղեկացավ, որ այգին հիմնել է «Մոդերն» ՍՊ ընկերությունը: Ընկերության համասեփականատերերից մեկը Կարեն Բաղդասարյանն է, որը նաեւ «Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավարն է:

Նրա հետ զրույցը՝ ստորեւ.

- Պարոն Բաղդասարյան, ե՞րբ եք որոշել այգին հիմնել եւ ինչո՞ւ:

- Մի քանի տարի պլանավորեցինք եւ անցյալ տարի՝ պատերազմի օրերին, դիմեցինք «Ակբա» բանկին՝ գործը սկսելու համար: Ընկերներիս հետ մշակել եմ շալախ տեսակի ծիրանի ինտենսիվ տարբերակը, ընդ որում, այնպիսի տարբերակ, որը հիմա Եվրոպայում շատ քչերն են օգտագործում: Ինտենսիվ այգիները միայն ծառերի քանակով չեն պայմանավորված, այլ նաեւ, թե ինչ դիզայն է այդ ծառերին տրվում: Հիմա մենք, որպես դիզայն, ընտրել ենք այս սիստեմը, եւ նման սիստեմով Հայաստանում ոչ մի այգի չկա: Դա թույլ է տալիս չափազանց մեծ խտությամբ տնկել ծառերը. մի հեկտարի մեջ մինչեւ 2000 հատ ծիրանի ծառ ենք կարողանում տնկել, իսկ ավանդական այգիների դեպքում 120 ծառ են տնկում: Արդյունքում մենք ունենում ենք 1 ծառի վրա համեմատաբար ավելի քիչ ծանրաբեռնվածություն, բայց այդ ինտենսիվության շնորհիվ ունենում ենք շատ մեծ բերքատվություն 1 հեկտարից: Դրա համար 1 հեկտարից բերքատվությունը կարող է հասնել 50 տոննայի: Մենք բերում ենք որոշակի ստաբիլություն. պլանավորում ենք, թե ամեն մի հատիկ ծառը ինչ բերքատվությամբ լինի իր ճյուղերի քանակով, շատ արագ բերքատվության տակ մտցնելով: Օրինակ՝ ավանդական այգին 12-րդ տարվա ընթացքում է իր հիմնական բերքատվության տակ մտնում: Կարող է մի ծառը այդպես մինչեւ 150-200 կգ բերք տալ, բայց այդ ծառը ահռելի մեծ տարածք է զբաղեցնում, եւ դրա տված բերքը մի քանի անգամ են քաղում:

Մեր ընտրած սիստեմով ծառն անընդհատ արեւի լույսի տակ է, իր բոլոր ճյուղերը հավասարաչափ արեւի տակ են ու հավասարաչափ էլ բերք կտան: Դրանից ելնելով՝ արդեն պլանավորում ենք, թե քանի տարեկան ճյուղ ունենա այդ ծառը, այդ ճյուղի վրա քանի հատ ծիրան լինի, ինչ մեծությամբ լինի եւ, ամենակարեւորը, որ մի քաղով կարողանանք ամբողջը քաղել: Դա թույլ է տալիս կառավարել ինքնարժեքը: Արդեն մենք մոտենում ենք այն ինքնարժեքին, երբ հանգիստ կարողանում ենք դրսում մրցունակ դառնալ, ինչը մեր ամենամեծ խնդիրն է: Մեր հայկական ծիրանը լավ բրենդ է, լավ շուկա ունի, բայց կա գնային սանդղակ. երբ մեր մրցակից երկրների՝ Ուզբեկստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Դաղստանի ծիրանը շատ է լինում, նրանք կարողանում են դեմպինգ անել, էժան վաճառել, ու մեր հայկական ծիրանը վաճառքի խնդիր է ունենում, օրինակ՝ Ռուսաստանում: Որպեսզի այդ խնդիրները չլինեն, պետք է կարողանանք գինը էժան դնել եւ վաճառել մեր մեծ քանակների հաշվարկով:

- Ի՞նչ չափի է այգին, որքա՞ն ներդրում եք իրականացրել եւ քանի՞ աշխատակից ունեք:

- Մեր ընկերությունն այս պահին 80 հեկտար հող ունի: 20 հեկտարի վրա արդեն կառուցել ենք ինտենսիվ մասը, եւս 20 հեկտար շարունակում ենք տնկել, 40 հեկտար էլ կշարունակենք: Իր արտադրողականությամբ սա ամենամեծ ծավալն է: Նման այգու 1 հեկտարի դիմաց պահանջվում է մոտ 25 մլն դրամ ներդրում: Մենք վարկային եւ սեփական միջոցներ ենք դրել: Օգտվել ենք նաեւ ինտենսիվ այգիների պետական սուբսիդավորման ծրագրից, երբ բանկի տոկոսը սուբսիդավորում է պետությունը:

Մինչեւ ապրիլ ամսվա վերջ կունենանք 8 աշխատակից, իսկ մինչեւ տարեվերջ նախատեսված է ունենալ 25 աշխատակից:

- Պետությունն այլ աջակցություն ցուցաբերե՞լ է դրանից բացի:

- Այլ աջակցություն չի եղել: Մենք շատ կուզեինք, որ նաեւ այգիների ստեղծման ենթակառուցվածքները ֆինանսավորվեին կամ համաֆինանսավորեին, դա շատ մեծ խթանող գործոն կլիներ: Խոսքը ջրային ենթակառուցվածքների, հոսանքի ենթակառուցվածքների մասին է: Օրինակ՝ 1 հեկտարի համար անհրաժեշտ է 1000 խմ ջրային պաշար: Ինտենսիվ այգին առանց ջրավազան չի կարող լինել: Այսինքն, եթե 20 հեկտար ես հիմնադրում, պետք է ունենաս 20 հազար խմ ջրավազան: 1000 խմ ջրավազանի վրա ծախսվում է մոտ 2 մլն դրամ, այսինքն՝ մոտ 40 մլն դրամ պետք է ծախսել 20 հեկտարի վրա ջրավազան կառուցելու համար: Դա շատ մեծ գումար է:

- Նշեցիք, որ 1 հեկտար ծիրանի ինտենսիվ այգի հիմնելու համար 25 մլն դրամ ներդրում է պահանջվում, այդ նույն 1 հեկտարից ստացվող եկամուտը որքա՞ն է կազմում:

- Մոտավորապես 5-րդ տարուց 1 հեկտարից 50 տոննա բերք կստացվի: Պետք է ծիրանի միջին մթերման գինը հաշվարկել՝ 1 կգ-ն 300-350 դրամ եւ բազմապատկել ծավալով (15-17.5 մլն. դրամ): Ինտենսիվ այգեգործության գումարի հետվերադարձելիությունը 6-8 տարում է լինում: Որքան շատ ներդրում է արվում, այնքան հետվերադարձելիությունից հետո եկամուտը մեծ է լինում:

- Միայն ծիրանի՞ այգի եք հիմնել:

- Իմ մյուս աշխատանքում՝ «Սպայկա» ընկերությունում, մի շատ հետաքրքիր պրոդուկտ ենք մշակել, որ «Սպայկա» ընկերությունը հենց ինքը ծառայություն է մատուցում, որ այգիներ հիմնադրի: Օրինակ՝ «Մոդերն» այգու հայտն էլ է եղել «Սպայկա» ընկերությանը՝ որպես կապալառու: Այսինքն՝ «Սպայկա»-ն ինտենսիվ այգին կառուցում է եւ հանձնում պատվիրատուին:

- «Մոդերն» այգուց ստացված բերքը արտահանմա՞ն համար է:

- Այո՛, բնականաբար, այդ ծավալի արտադրությունը նախատեսված է արտաքին շուկաների համար, ընդ որում, ոչ միայն Ռուսաստանի համար: Այդ նույն այգին նաեւ ստանում է եվրոպական սերտիֆիկատ, կարող է արտահանել Եվրոպա եւ Մերձավոր Արեւելք: Այսինքն՝ բոլոր երկրներում, որտեղ հայկական ծիրանը հասանելի կլինի, կարող ենք արտահանել: Ես ձեզ իմ փորձից ելնելով նաեւ ասեմ, որ ե՛ւ խաղող, ե՛ւ կեռաս, ե՛ւ սալոր, ե՛ւ տանձ, տարբեր ծրագրեր կան, որոնք կարող են Հայաստանում հաջողություն ունենալ:

- Որպես ոլորտում երկար տարիներ աշխատող մարդ՝ ի՞նչ խորհուրդ կտաք այն գյուղատնտեսներին, որոնք սովորական այգեգործությամբ են զբաղվում եւ այդքան էլ բարձր եկամուտ չեն ստանում:

- Արտաքին շուկայում պետք է ապահովել մասշտաբի էֆեկտ: Փոքր տնտեսություններն այդ մասշտաբի մեջ չեն կարող տեղավորվել, որովհետեւ իրենց գործառնական ծախսերը շատ ավելին են, եւ իրենք դառնում են ոչ մրցունակ դրսի շուկաների համար: Հիմա փոքր հողակտոր ունեցող մարդիկ, բնականաբար, չեն կարող այն ինքնարժեքն ունենալ, ինչ մեծ հողակտորի վրա ինտենսիվ այգեգործությամբ զբաղվող մարդիկ: Փոքրերին խորհուրդ եմ տալիս զբաղվել ինտենսիվ այգեգործությամբ կամ իրենց վաճառքի հարցերը կոորդինացնել խոշոր արտահանողների հետ: Այսօր կան ընկերություններ, որոնք կազմակերպել են արտահանման ամբողջ այդ շղթան, որպեսզի փոքր արտադրողը միայն մտածի որակյալ արտադրանք ստանալու մասին:

Տպել
7577 դիտում

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարող է հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Բաբկեն Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը