Առաջիկա քաղաքական ճամբարներում դժվար թե Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին միասին տեսնենք. վերջինս 5 տարի ունի, որ վերադառնա

Երեկ հայտնի դարձավ, որ հանդիպում է տեղի ունեցել տարբեր տարիներին Հայաստանի եւ Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցրած 5 գործիչների միջեւ:

Ըստ տարածված հաղորդագրության՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը քննարկվել են ետպատերազմյան շրջանում Արցախում ստեղծված իրավիճակին եւ հետագա հնարավոր զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր։

Չնայած համացանցում հնչող կարծիքներին, որ նախկին նախագահները չէին կարող շրջանցած լինել սպասվող արտահերթ ընտրությունները, քաղաքագետ Գարիկ Քեռյանը մեր զրույցում կարծիք հայտնեց, որ նրանք այդ թեմայով խոսելիք չունեին:

5 նախկին նախագահների հանդիպման, սպասվող ընտրություններին Սերժ Սարգսյանի ու Քոչարյանի հնարավոր մասնակցության ձեւաչափի, «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների շուրջ մեր զրույցը քաղաքագետի հետ՝ ստորեւ.

- Պարոն Քեռյան, այս փուլում նախագահների հանդիպումը ըստ ձեզ ի՞նչ է նշանակում:

- Հանդիպումը փակ է եղել, լրատվամիջոցներ չեն մասնակցել, ինչը նշանակում է, որ քննարկվել են այնպիսի թեմաներ, որոնք նպատակահարմար չեն բարձրաձայնելու համար: Մենք գործ ունենք մարդկանց հետ, ովքեր կամ կանգնած են Արցախյան շարժման ակունքներում, ինչպես Տեր-Պետրոսյանը, կամ վերջին 10 տարվա մեջ ներգրավված են եղել բանակցային գործընթացում եւ շատ գաղտնիքներ եւ դիվանագիտական ծալքեր գիտեն, որոնց մասին դեռ շատ երկար ժամանակ մեր հանրությունը չի իմանա: Կարելի է ենթադրել, որ Արցախի շուրջ ընթանում են այնպիսի գործընթացներ, որոնք կարող են մտահոգություններ առաջացրած լինել նրանց մոտ:

- Այս հանդիպման վերաբերյալ հաղորդագրությունից դատելով ներքաղաքական գործընթացները չեն քննարկվել: Համացանցում եւ տարբեր հարթակներում նշում են, որ դա անհնար է: Դուք ի՞նչ կարծիք ունեք:

- Ես չեմ կարծում, որ ներքաղաքական թեմաներով քննարկելու բան ունեն, որովհետեւ քննարկման մասնակցող մարդիկ տարբեր ճամբարներից են: Նույնիսկ ես համոզված եմ, որ առաջիկա քաղաքական ճամբարներում դժվար է տեսնել Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին միասին, առավել եւս դժվարանում եմ նույն քաղաքական ճամբարում տեսնել Լեւոն Տեր-Պետրոսյանին: Այստեղ նրանց միավորում է Արցախի հարցը:

- Ինչո՞ւ եք բացառում Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի մի ճամբարում լինելը:

- Չեմ բացառում, բայց դժվարանում եմ տեսնել դա, որովհետեւ նախորդ 5 տարիներին շատ եւ շատ հարցերում նրանք տարակարծիք են եղել: Նույնիսկ մինչեւ վերջին պատերազմը՝ այն քայլերը, որոնք արվել են Հանրապետական կուսակցության եւ Սերժ Սարգսյանի կողմից, արժանացել են Ռոբերտ Քոչարյանի քննադատությանը: Հիշեցնեմ մի քանի դեպք: Օրինակ, Սերժ Սարգսյանի իշխանության օրոք վարչապետ եղած Տիգրան Սարգսյանը կասկածի տակ էր դնում Ռոբերտ Քոչարյանի օրոք եղած երկնիշ տնտեսական աճը, ստիպված Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց դրան, զգացվում էր, որ գնում է անհամաձայնություն, դիսկուրս: Հաջորդը՝ Քոչարյանը բացահատ հանդես եկավ 2015 թվականի սահմանադրական բարեփոխումների դեմ եւ բազմիցս զգուշացրեց, որ դա տանում է պետության թուլացման: 2015 թվականին ԲՀԿ-ն իշխանափոխության գործընթաց սկսեց, ես համոզված չեմ, բայց բազմաթիվ հրապարակումներ եղան, որ այդ շարժմանը հավանություն էր տալիս Ռոբերտ Քոչարյանը: Ի վերջո, 2018 թվականին, երբ Քոչարյանի հետ սերտ կապեր ունեցող թիմի ներկայացուցիչ Կարեն Կարապետյանը, ըստ էության զրկվեց վարչապետությունից, որովհետեւ հեղափոխություն տեղի ունեցավ, իսկ Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանությունը այդ հեղափոխությունը կանգնեցնելու արդյունավետ քայլեր չարեց:

Եվ էլի դեպքեր կան, որ երբ վերլուծում, ի մի ես բերում, համոզվում ես, որ ամեն դեպքում Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը բոլոր հարցերում չէ, որ եղել են համամիտ:

- Ըստ ձեզ այդ դեպքում նրանք ինչպե՞ս կմասնակցեն ընտրություններին՝ միջնորդավորվա՞ծ, թե ամեն դեպքում ուղիղ: Քոչարյանն, օրինակ կուսակցություն չունի. ո՞ր ուժի հետ կարող է գնալ ընտրության:

- Ինձ մոտ համոզմունք կա, որ ընտրություններում լինելու է «Քոչարյան դաշինք»: Չկա որեւիցե քաղաքական կուսակցություն, որի անդամ լինի Ռոբերտ Քոչարյանը: Ինչ-որ մի ժամանակ մենք կարծում էինք, որ Դաշնակցությունն է նրա քաղաքական հենարանը, հիմա չգիտեմ՝ Դաշնակցությունը կլինի՞ այդ խմբում: Եթե հիշում եք՝ 2015 թվականին Դաշնակցությունը քաղաքական համագործակցության պայմանագիր կնքեց Հանրապետականի հետ եւ, ըստ էության, կողմ էր Սահմանադրական փոփոխությանը, որին դեմ էր Ռոբերտ Քոչարյանը: Հիմա ինչ ջրեր են հոսել նրանց մեջ այս ընթացքում՝ չգիտեմ, բայց ամեն դեպքում ես Ռոբերտ Քոչարյանին չեմ համարում շատ սերտորեն կապված որեւէ կուսակցության հետ: Բնականաբար, ենթադրելի է, որ կստեղծի դաշինք:

- Իսկ ո՞ր ուժերի միավորմամբ:

- Ավելի շատ այն կուսակցությունների, որոնք կապված չեն ոչ նախկին, ոչ ներկա իշխանությունների հետ: Դրանք կլինեն մի քանի մանր ու մեծ քաղաքական ուժեր, գուցե եւ կուսակցություններ, որոնց մասին մենք մոռացել ենք, կամ նոր պիտի ստեղծվեն: Այս ընտրություններում, ինչպես երեւում է, կարեւորություն է ստանում միայն լիդերը, նրա խարիզման: Մարդիկ ընտրելու են առաջին համարին՝ վարչապետին: Քաղաքական ուժերը այնքան են իրենց մաշել անսկզբունքային դեգերումներով, իմիջի անկումով, որ պարզապես հիմա մարդիկ փնտրում են հակաճգնաժամային ղեկավար, որ կարողանա երկիրը դուրս բերել այս վիճակից:

- Իսկ ինչպե՞ս կմասնակցի Սերժ Սարգսյանը:

- Հայաստանում այսպես է. մի գործչի, որ մերժում են, որպեզի նա ռեաբիլիտացիայի ենթարկվի, մինիմում 10 տարի պետք է: Օրինակ տեսեք, 1988 թվականին մերժեցին Դեմիրճյանին, 1998 թվականին նրա ոտքերի տակ ոչխար էին մորթում, որ դառնա նախագահ: 1998 թվականին մերժեցին Լեւոն Տեր-Պետրոսյանին, 2008 թվականին լցվել էին Օպերայի հրապարակ, որ նա դառնա նախագահ: 2008 թվականին մերժեցին Ռոբերտ Քոչարյանին, հիմա 10-12 տարի է անցել, ոչխար չեն մորթի, բայց կարոտածներ կան Քոչարյանի կառավարման տարիները: Այնպես որ, եթե հաշվի առնենք, որ Սերժ Սարգսյանին 2018-ին են մերժել, մինչեւ 2026 թվականը դեռ ժամանակ կա:

- Այսինքն արտահերթ ընտրություններին չի՞ մասնակցի:

- Հավանաբար ինչ-որ մի ֆորմատով ՀՀԿ-ն կմասնակցի, բայց այսօրվա վիճակով քաղաքական նպատակահարմարության տեսակետից ոչ մի կողմի համար ձեռնտու չէ ՀՀԿ-ի առկայությունը իր ճամբարում, որովհետեւ 2018-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեմ պարտությունը, այնուհետեւ «Մերժիր Սերժին» նախաձեռնության ժամանակ այդքան մեծ դոզայի վարկաբեկիչ կամպանիան այնքան հզոր էր, որ 2 տարվա մեջ չի կարող ընտրողի գլխից դա հեռանալ: Կամ պետք է մենակ գնան ընտրությունների կամ...չեմ պատկերացնում ովքեր պետք է լինեն նրանց դաշնակիցները. եթե «17+» ֆորմատը, ապա դա արդեն փլուզվել է, Արթուր Վանեցյանը եւ ԲՀԿ-ն առանձին-առանձին են մասնակցում, այնտեղ մնում է ՀՅԴ-ն: ՀՀԿ-Դաշնակցության հետ կմասնակցի, թե այլ ֆորմատով, չեմ կարող ասել:

- Պարոն Քեռյան, այս շաբաթ հստակ դարձավ, որ իշխանությունները որոշել են ընտրություններից առաջ փոխել «Ընտրական օրենսգիրքը», հրաժարվել ռեյտինգային համակարգից: Սա անհրաժե՞շտ որոշում եք համարում:

- Ես այն գլխից միշտ դեմ եմ եղել ռեյտինգային ընտրակարգին, դա աշխարհի ամենախայտառակ ընտրակարգերից մեկն է: Ես չգիտեմ նույնիսկ երկիր, որտեղ դա կիրառվում է, ասում են 1-2-ը կա: Թե որտեղից գտան բերեցին նախորդ իշխանությունները՝ այդպես էլ հանելուկ մնաց: Դա այնպիսի խառը ընտրակարգ է, որ նույնիսկ մասնագետները գլուխ չեն հանում: 2017-ի ընտրություների ժամանակ 2300 մարդ եղել է պատգամավորի թեկնածու, ընտրությունից հետո կիրառվում էր 8-9 բանաձեւ, որ հաշվեին՝ ում կուսակցությունը ինչքան մանդատ պիտի ունենա: Ես սա պատկերավոր մեկնաբանում էի «աջ ոտքով ձախ ականջը քորելու ընտրակարգ»: Այս համակարգով ոչ մի դեպքում չէր կարելի գնալ ընտրության: Կա բրիտանական համակարգ՝ 100 տոկոս մեծամասնական, կամ իտալականը՝ 100 տոկոս համամասնական, երբ որ մարդը քվեարկում է կուսակցությանը եւ ամեն կուսակցություն ստանում է այնքան տեղ, որքան ձայն է տացել: Ինչ կարիք կար այդքան բարդ հիմարություն հնարել:

- 100 տոկոս համամասնականը, որին պատրաստվում է անցել գործող իշխանությունը, քննադատվում է «Լուսավոր Հայաստանի» կողմից. ասում են՝ մարզի բնակիչը որեւէ մեկին ուղիղ չի ընտրելու եւ չի իմանալու՝ ով է իր ներկայացուցիչը խորհրդարանում:

- Թող կուսակցությունը ցուցակի առաջին համարներ բերի մարզային ներկայացուցիչներին, եւ քարոզարշավի ժամանակ ասի, ժողովո՛ւրդ, տեսեք, գյումրեցիներին, վանաձորցիներին, ապարանցիներին բերել ենք առաջին տեղեր, որ դուք ձայն տաք, իրենք են ընտրվելու: Բայց ես կողմ չեմ ըստ բնակության վայրի խտրականությանը: Եթե արժանի օրենսդիրները Երեւանից են, թող նրանք լինեն, արժանի օրենդիրները Գյումրիից են, թող նրանք լինեն. պետք է հաշվի առնել ոչ թե ապրելու վայրի հանգամանքը, այլ այդ մարդը ինչքանով է ունակ օրինաստեղծ աշխատանքի:

- Ի վերջո, արտահերթ ընտրություններով կլուծվի՞ այն քաղաքական ճգնաժամը, որ պատերազմից հետո ստեղծվել էր:

- Ինձ թվում է՝ ոչ, որովհետեւ ըստ էության դա ավելի շատ աթոռի հարց էր երկու բեւեռների միջեւ եւ ընդդիմությունը հիմա էլ ասում է, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող անցկացնել արդար ընտրություններ: Այսինքն եթե ընտրությունները դեռ չեղած՝ ասում են արդար չի, հիմա ես 100 տոկոս համոզված եմ, որ չեն ընդունելու դրա արդյունքները: Իսկ թե դրանից հետո կլինի՞ այնպիսի պայքար, որ քաղաքական ճգնաժամը շարունակվի՝ դժվարանում եմ հիմա ասել:

Տպել
3790 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ