Բացահայտվել է ոստիկանի կողմից 4 հազար դոլար կաշառք ստանալու դեպք (տեսանյութ). ԱԱԾ

29/03/2021 schedule10:26

ԱԱԾ-ն բացահայտել է ոստիկանության ծառայողի կողմից առանձնապես խոշոր չափերի՝ 4 հազար դոլարին համարժեք կաշառք ստանալու դեպք: Նշվում է, որ գումարի մի մասը՝ 2 հազար դոլարը, տրվել է սկզբում, մյուս մասը փոխանցելիս բռնվել են և բերման ենթարկվել: Կաշառքը փոխանցվել է՝ քրեական գործերից մեկով որպես վկա քննվող անձին հետագա  քրեական հետապնդումից զերծ պահելու համար:

ԱԱԾ հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևան քաղաքի վարչության ծառայողները, համագործակցելով ՀՀ ոստիկանության համապատասխան ծառայություների հետ, ձեռնարկված մեծածավալ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Մ. Ե.-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչի պաշտոնը, ունենալով ոստիկանության մայորի կոչում, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ, պաշտոնից բխող հեղինակությունն ու դիրքն օգտագործելով՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով վկա Ն. Հ.-ի օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու՝ նշված քրեական գործով Ն. Հ.-ի նկատմամբ հնարավոր քրեական հետապնդում հարուցելուց զերծ պահելու հարցում պաշտոնատար անձանց միջնորդելու, ինչպես նաև քրեական գործի շրջանակներում որպես վկա կանչելու դեպքում վերջինիս նախապես իրազեկելու, հարցաքննությունն ուղղորդելու համար Ա. Ղ.-ի խորհուրդներով և խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակություն ստանալու պայմաններում, 2021 թվականի մարտի 22-ին Երևան քաղաքի Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող սրճարաններից մեկում Ն. Հ.-ից պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 2.638.800 ՀՀ դրամին համարժեք՝ 5.000 ԱՄՆ դոլար կաշառք, սակայն Ա. Ղ.-ի օժանդակությամբ՝ կաշառքի չափը նվազեցնելու վերաբերյալ խորհուրդներ ստանալու և Ն. Հ.-ի հետ սակարկությունների արդյունքում վերջինիցս պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 2.111.048 ՀՀ դրամին համարժեք՝ 4.000 ԱՄՆ դոլար կաշառք: Ն. Հ.-ն ընդունել է Մ. Ե.-ի՝ կաշառք գումար տալու առաջարկը, պայմանավորվել գումարը տալ մաս-մաս, խոստացել է մի քանի ժամվա ընթացքում տալ կաշառքի գումարի մի մասը՝ 2.000 ԱՄՆ դոլարը, որից հետո խոստացված կաշառքի գումարը բերելու նպատակով հեռացել է սրճարանից:

Ճանապարհին Ն. Հ.-ն, գիտակցելով, որ իր կողմից կաշառք տալը ևս քրեորեն պատժելի արարք է, ինքնակամ ներկայացել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն և պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու վերաբերյալ ներկայացրել հանցագործության մասին հաղորդում, որից հետո արդեն իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում նույն օրը պայմանավորված կաշառքի գումարից 2.000 ԱՄՆ դոլարը նույն սրճարանում Ա. Ղ.-ի ցուցումով փոխանցել է Մ. Ե.-ի մատնանշած անձին՝ այդ կերպ փաստացի վերջիններիս օժանդակությամբ Մ. Ե.-ն քողարկել է իր կողմից կաշառքի գումարը ստանալու փաստը:

Այնուհետև Մ. Ե.-ն, շարունակելով իր հանցավոր մտադրությունը, Ն. Հ.-ից պահանջել է պայմանավորված կաշառքի մնացած մասն իրեն փոխանցել դարձյալ Ա. Ղ.-ի միջոցով 2021 թվականի մարտի 24-ին՝ ժամը 13-ի սահմաններում:

2021 թվականի մարտի 24-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, նույն սրճարանի մոտակայքում արդեն «Կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակում Մ. Ե.-ի կողմից Ն. Հ.-ից պահանջված 2.000 ԱՄՆ դոլար կաշառք գումարն անձամբ Ա. Ղ.-ի կողմից ստանալուց և այն մեկ այլ օժանդակող Է. Ե.-ին փոխանցելուց անմիջապես հետո վերջիններս, այդ թվում՝ դեպքի վայրում գտնվող Մ. Ե.-ն, բռնվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից և բերման ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն:

Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Մ. Ե.-ն, Ա. Ղ.-ն և Է. Ե.-ն ձերբակալվել են: Մ. Ե.-ի և Ա. Ղ.-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ստացված կաշառքի գումարի մի մասը, իսկ մնացած մասը հայտնաբերվել է Է. Ե.-ի վարած ավտոմեքենայի սրահում կատարված խուզարկության արդյունքում:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցության պայմաններում որոշումներ են կայացվել ոստիկանության ծառայողին և նրան օժանդակողներին ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Մ. Ե.-ի և Է. Ե.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ Ա. Ղ.-ի և Ն. Հ.-ի նկատմամբ ընտրվել է անազատության հետ չկապված խափանման միջոց:

Ձեռնարկվում են համալիր միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցանք կատարած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց արարքներին համարժեք քրեաիրավական գնահատական տալու և արդյունքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածով նախատեսված խնդիրներն արդյունավետ կենսագործելու ուղղությամբ:

Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ հանրային կառավարման տարբեր ոլորտներում առկա կոռուպցիոն դրսևորումները բացահայտելու, դրանք իսպառ բացառելու գործելաոճը կրելու է շարունակական բնույթ, այդ կապակցությամբ ցուցաբերելու է առավել անհանդուրժողական մոտեցում և հորդորում է ցուցաբերել իրավահպատակ վարքագիծ:

Տպել
2935 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ