Զատիկին ընդառաջ ձվի գինը կիջնի, և ձուն մեծ խմբաքանակներով կմտնի շուկա

29/03/2021 schedule16:21

ՏՄՊՊՀ-ն առևտրային ցանցերի համար բարեխիղճ վարքագծի կանոններ է մշակել, ձվի շուկայում վարույթ կհարուցվի, բենզինի շուկայում ուսումնասիրություն է սկսվել։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՏՄՊ պետական հանձնաժողովի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը։

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել քննարկում «Առևտրային ցանցերի և մատակարարների բարեխիղճ վարքագծի ապահովումը» թեմայով, որին մասնակցել են առևտրային ցանցերի և մատակարար ընկերությունների ավելի քան 50 ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում հանձնաժողովի աշխատակիցները ներկայացրել են «Առևտրային ցանցերի և մատակարարների միջև բարեխիղճ վարքագծի կանոնների վերաբերյալ ուղեցույցը», որի նպատակն է առևտրի ոլորտում բարենպաստ մրցակցային միջավայրի ստեղծման մեխանիզմների ներդրումը, ինչպես նաև բանակցային ուժեղ դիրքի վերաբերյալ տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության բարեփոխումները, պատասխանել ներկաներին հուզող ամենատարբեր հարցադրումներին:

Միջոցառումից առաջ ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը զանգվածային լրատվության միջոցների հետ ճեպազրույցում ներկայացրել է քննարկման նպատակը, անդրադարձել հանրային հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցադրումների ձվի շուկայում ստեղծված իրավիճակի և բենզինի շուկայում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ:

ՏՄՊՊՀ նախագահը նշել է, որ հանձնաժողովը պարբերաբար հանդիպումներ է ունենալու բիզնես հանրության ներկայացուցիչների հետ Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում կատարված փոփոխություններով նախատեսվող նոր կարգավորումները՝ մինչև դրանց ուժի մեջ մտնելը, մանրամասն ներկայացնելու նպատակով: Նա հավելել է, որ հանձնաժողովը մշակում է խորհրդատվական բնույթ ունեցող ուղեցույցներ, որոնք էականորեն կարող են բիզնեսի կյանքը հեշտացնել: «Առևտրային ցանցերի և մատակարարների միջև բարեխիղճ վարքագծի կանոնների վերաբերյալ ուղեցույցը» դրանցից մեկն է, որի հիմնական նպատակն է մատակարարների համար դեպի շուկա մուտքի հավասար պայմանների ապահովումը: Հանձնաժողովն առաջարկում է նաև, որպեսզի մատակարարման պայմանագրերը լինեն գրավոր, թափանցիկ և հրապարակային:

«Հաճախ բիզնեսի կողմից կատարվող խախտումների պատճառը օրենքի մասին ունեցած սխալ կամ թերի պատկերացումներ են լինում: Մեր նպատակը խախտումը ոչ թե պոստֆակտում հայտնաբերելն է, այլ դրա հնարավորինս կանխարգելումը: Այս միջոցառումները պարբերական բնույթ են ունենալու: Արդյունքում, կարծում եմ, կշահի թե՛ բիզնես, թե՛ հանրությունը»,- նշել է Գեղամ Գևորգյանը:

Անդրադառնալով ձվի շուկայում ստեղծված իրավիճակին՝ ՏՄՊՊՀ նախագահը հայտնել է, որ հանձնաժողովը շուկայում ուսումնասիրություն է սկսել, հավանաբար վաղը վարույթ կհարուցվի խոշոր տնտեսվարողների նկատմամբ մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով, և եթե չարաշահման հանգամանքը հաստատվի, կհետևեն պատասխանատվության միջոցներ: Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ կան անձինք, որոնք ոչ սպառողական նպատակներով մեծաքանակ գնումներ են կատարում: Ստեղծված իրավիճակին օպերատիվ լուծում տալու նպատակով հանդիպումներ են տեղի ունեցել առևտրային ցանցերի, տեսչական մարմինների, Թռչնաբույծների միության նախագահի հետ, և ներքին քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Զատիկին ընդառաջ արդեն այսօրվանից ձվի գինը կիջնի, և ձուն մեծ խմբաքանակներով կմտնի շուկա: Գեղամ Գևորգյանը քաղաքացիներին հորդորել է խուճապահար գնումներ չկատարել, քանի որ եթե պարզվի, որ փորձ է արվում արհեստական դեֆիցիտ ստեղծել, ապա դրա ամբողջ նպատակը սպառողի վարքագծի վրա ազդելն է, ինչը պետք է թույլ չտալ:

Գեղամ Գևորգյանը տեղեկացրել է նաև, որ հանձնաժողովն այժմ ուսումնասիրություն է իրականացնում բենզինի շուկայում:

Տպել
1004 դիտում

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել