Բելառուսի ընդդիմության առաջնորդ Տիխանովսկայային ահաբեկչության ծրագրման մեղադրանք է առաջադրվել

Բելառուսի գլխավոր դատախազությունը մեղադրանք է առաջադրել նախագահի նախկին թեկնածու, ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի, ինչպես նաև ընդդիմության կողմն անցած իրավապահ համակարգի սպաների նկատմամբ՝ նրանց մեղադրելով ահաբեկչություն նախապատրաստելու, ծրագրելու մեջ: Ըստ դատախազության, հիշյալ ահաբեկչությունը կանխվել է 3 օր առաջ:

Ընդդիմադիրները հերքում են մեղադրանքը:

Մասնավորապես, այսօր Բելառուսի գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդը հայտարարել է, որ իր գերատեսչությունը Պետական անվտանգության կոմիտեին (ԿՀՎ) հանձնարարել է ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով Սվետլանա Տիխանովսկայայի և ընդդիմությանը միացած ByPol նախաձեռնության անդամների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարել:

Ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոյի նախկին մրցակից Սվետլանա Տիխանովսկայան անցյալ տարվա ընտրություններից և ընդդիմության բողոքների բռնի ճնշումներից հետո արդեն մի քանի ամիս ապրում է աքսորում:

Ահաբեկչություն կանխելու մասին հայտնի դարձավ մարտի 26-ին, երբ Բելառուսի ՆԳ նախարարությունը հայտարարեց, թե կանխել է երկու ահաբեկչություն, որոնք պատրաստել ու ծրագրել է երկրի 35-ամյա մի քաղաքացի:

«Տղամարդը մտադիր էր ահաբեկչական գործողություն կատարել տեղական զորամասում, և մեկ այլ գործողություն էլ՝ Մինսկում: Իրավապահներին հաջողվել է կասեցնել հանցագործությունները, գտնել և վնասազերծել ինքնաշեն պայթուցիկ սարքեր: Պինսկի շրջանի 35-ամյա բնակիչը ինքնաշեն պայթուցիկ սարքեր է պատրաստել, դրանցից մեկը տեղադրել Մինսկի Ուբորևիչ փողոցի մանկապարտեզի մոտ առկա աղբամանի մեջ, մյուսը մեքենայով տեղափոխել Բորիսովի շրջան և բերման ենթարկվել այն տեղադրելու ժամանակ», - հայտարարել էր ՆԳՆ-ն՝ հավելելով, որ տղամարդը նախկինում դատված է եղել, ակտիվորեն մասնակցում է նախորդ տարվա ամռանից կազմակերպվող հանրահավաքներին ու ընդդիմության աջակից է:

Միևնույն ժամանակ, ByPol- ի անդամները ( բելառուսական ոստիկանության և այլ իրավապահ մարմինների նախկին սպաներից կազմված խումբ է, որն անցել է ընդդիմության կողմը) բելառուսական մամուլին հայտնել էին, թե իբր իշխանություններն իրենք են ահաբեկչություն նախապատրաստում ընդդիմությանը վարկաբեկելու համար, բայց իրենք՝ ByPol- ի սպաները, խափանել են այդ ծրագիրը, և այժմ հենց իրենց  են իշխանությունները մեղադրում պայթյունների ծրագրման մեջ:

«Մենք ձախողեցինք ահաբեկչություն իրականացնելու իշխանությունների ծրագրերը: Ի պատասխան ՝ մեզ իսկ մեղադրեցին այն պատրաստելու մեջ: Գլխավորն այն է, որ մենք փրկել ենք մարդկանց կյանքերը: Նախաձեռնությունը շարունակում է աշխատել ինչպես միշտ», - մեջբերում է ByPol- ի մամուլի ծառայությանը Լեհաստանից հեռարձակվող բելառուսական անկախ Belsat հեռուստաալիքը:

Դատախազությունն էլ, սակայն հակառակն է պնդում: Մեղադրանքի համաձայն, խումբը, Տիխանովսկայայի իմացությամբ ու ծրագրմամբ, նախատեսում էր պայթյուններ ու հրկիզումներ իրականացնել ոչ միայն մայրաքաղաք Մինսկում, այլև այլ քաղաքներում: Բանն այն է, որ այդ օրը ձերբակալված բելառուսցի տղամարդը նշել է անուններ, հայտնել տվյալներ և մեղադրանքի համաձայն, ընդդիմության խումբը, Տիխանովսկայայի իմացությամբ ու ծրագրմամբ, նախատեսում էր պայթյուններ ու հրկիզումներ իրականացնել ոչ միայն մայրաքաղաք Մինսկում, այլև այլ քաղաքներում: Գլխավոր դատախազի խոսքով էլ, այդ գործողությունների պատասխանատվությունը պատրաստվում էին բարդել իշխանության վրա:

Ենթադրվում է, որ Բելառուսի ԱԱԾ-ն պահանջ է ներկայացնելու Լիտվային ու Լեհաստանին՝ Տիխանովսկայային արտահանձնելու կապակցությամբ: 

Բելառուսի իրավապահներն ամեն օր շարունակում են բերման ենթարկել և հետապնդել այն քաղաքացիներին, ովքեր մասնակցել են նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի դեմ չարտոնագրված ցույցերին: Այնուամենայնիվ, կա մեկ նրբություն. որոշ ակտիվիստներ անվտանգության նկատառումներից ելնելով, դուրս են եկել երկրից ու ապաստանել արտերկրում: Միայն այս տարվա սկզբից գլխավոր դատախազությունը փաստաթղթեր է ուղարկել հարեւան երկրներ՝ 39 մեղադրյալների արտահանձնման վերաբերյալ: Այս մասին հայտարարել է ՔԿ միջազգային իրավաբանական վարչության պետ Միխայիլ Վավուլոն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մի քանի օր առաջ Բելառուսում բողոքի ցույցի ընթացքում բերման են ենթարկվել շուրջ 250 իրավապաշտպաններ: Բերման են ենթարկվում ու որպես մեղադրյալներ շարունակաբար անցնում իրավապաշտպաններ, լրագրողներ, մշակութային գործիչներ, դիտորդներ:

Բելառուսում դեռ նախորդ տարի կայացած ընտրություններից հետո երկրում կրքերը մինչ օրս չեն հանդարտվում: Երկրի երկարամյա նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի պատրաստվում լքել պաշտոնը՝ չնայած ամիսներ շարունակ չդադարող բողոքի ակցիաների ու հանրահավաքների: Նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան պնդում է, որ անցած տարի նախագահական ընտրություններում հաղթել է ինքը, ոչ թե Ալեքսանդր Լուկաշենկոն: Ընդդիմությունն ու միջազգային հանրությունը համաձայն են Տիխանովսկայայի հետ, սակայն Լուկաշենկոն պնդում է՝ բողոքի ակցիաներ կազմակերպող ուժերը ցանկանում են կազմաքանդել երկիրը, խաթարել բնակչության անդորրը:

Տպել
1235 դիտում

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին

Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան (լուսանկար)