Փոքր խանութներում ձվի դեֆիցիտ կա. արտադրողները ապրանք են մատակարարում միայն «խոշորներին»

Արդեն մի քանի օր է, փոքր խանութներից հնարավոր չէ ձու գնել, վաճառողները ասում են, որ չեն ստանում: Միեւնույն ժամանակ մեր այցի պահին պարզեցինք, որ խոշոր ցանցերում այդ խնդիրը չկա, սակայն ձուն վաճառվում է սահմանափակ քանակով՝ 1 անձին 15 կամ 30 հատ:

Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց՝ ձվի պակասություն կա, դրա համար էլ հիմնականում արտադրողները մեծ խանութներին են տալիս: Ըստ նրա՝ պատճառն այն է, որ սուպերմարկետներում վաճառքի գինն ավելի կայուն է ու վերահսկելի: 

Նրա խոսքով՝ նախորդ տարի պետք է 2 անգամ թարմացվեր ածան հավերի գլխաքանակը, բայց մարտից մինչեւ նոյեմբեր հնարավորություն չի եղել՝ կորոնավիրուսի, հետո նաեւ պատերազմի պատճառով ամբողջությամբ փակ էր, թռիչքներ չկար. «Դա նշանակում է, որ գլխաքանակը պակաս է եղել: Նոյեմբերին հազիվ 3-րդ երկրներից չարտերային թռիչքով բերեցինք Վրաստան՝ այնտեղից էլ Հայաստան, սա է օբյեկտիվ պատճառը: Հիմա էլ գլխաքանակը նոր սկսում է ածի տակ մտնել»:

Հարցին՝ ապրիլի 4-ին՝ Զատիկի օրը ձվի դեֆիցիտ կարո՞ղ է առաջանալ, Ստեփանյանը պատասխանեց. «Այն, որ ձուն պակաս է՝ խոսք չկա, բայց մեր ունեցածով ձգտում ենք գոնե մինիմալ ապահովել: Դրա համար էլ խանութներում սահմանափակել են մեկ անձին վաճառվող ձվի քանակը: Մենք էլ, որպեսզի կոնկրետ հասցեատիրոջն ուղարկենք հնարավորության սահմաններում մեքենայով խոշոր ցանցերը մատակարարում են իրականացնում»:

Միության նախագահն ասաց, որ ՏՄՊՊՀ-ի հետ միասին մի քանի օր է՝ ըստ գրաֆիկի, հաշիվ ապրանքագրերի ստուգում են, որ արտադրողի մոտից դուրս եկած ձուն տեղ հասնի եւ 3-րդ անձ չմտնի դրա մեջ:

Նրա խոսքով՝ գնային խնդիր միշտ էլ կա, պարզապես նախորդ շաբաթվա համեմատ որոշակի նվազում է տեղի ունցել, որովհետեւ ուղիղ մատակարարում է եղել եւ 3-րդ անձինք դուրս են մնացել: Ստեփանյանն ըստ էության չհերքեց, որ Զատիկից հետո կրկին ձվի դեֆիցիտ կլինի: «Ազգաբնակչությունը որպես ամենաէժան սնունդ ձու է գնում եւ ամենաքիչ թանկացող ապրանքն էլ ձուն է հանդիսանում: Հաշվի առնելով, որ ձվի սննդային արժեքը բարձր է, սոցիալապես անապահով խավը ձգտում է շատ գնել: Այսինքն՝ խնդիրը պահպանվում է, բայց մենք ձգտում ենք ինչքան հնարավոր է մեղմացնենք, որ ո՛չ սպառողը, ո՛չ արտադրողը չտուժեն դրանից»,- հավելեց նա:

Տպել
1194 դիտում

Հարցնելու են՝ մեզ ապուշի տեղ ես դրե՞լ, Կիրանցի և Ոսկեպարի անունը տալով, գնացիր Քոչարյանի թրի տակով անցար․ Ալեքսանյան

Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ը․ «Լադանիվա»-ն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո

Ինչպես են ցուցարարները հանրահավաքի ժամանակ հարվածում «Կամազ»-ին (տեսանյութ)

Լեգիտիմ վարչապետը չի կարող հեռացվել Քոչարյանի տարատեսակ խոսնակների պահանջով, նրա կլանը ՀՀ ժողովուրդը չէ․ Ալեքսանյան

Շիրակ Թորոսյանն ու Ռուստամ Բաքոյանը արձագանքել են Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Տղամարդը «Կամազ»-ը վարել է դեպի հանրահավաքի մասնակիցները․ նախաձեռնվել է քրեական վարույթ, վարորդը ձերբակալվել է

Շնորհակալ եմ պարոն Գալստանյանին մեր հակածխախոտային պայքարին միանալու համար․ Թորոսյան

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետը․ Պապիկյանի արձագանքը Գալստանյանի պահանջին

Ջարդել են տեսախցիկը․ լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Խաչերը իջնում են, բարձրանում են մանդատները` հեսա 2 խմբակցությունների հետ խորհրդակցեմ, գամ․ Խաչատրյանը՝ Գալստանյանին

Բագրատ Գալստանյանի հանրահավաքին եկած մարդիկ գնում են հրապարակից. նրանցից շատերը հիասթափված են

Հոկտեմբերի 27 արածներ` ծոծրակներդ կտեսնեք՝ իշխանազավթում չեք տեսնի․ Մկրտչյան

Ռուսական զինվորական համազգեստով անձ՝ Գալստանյանի հրավիրած հանրահավաքին

Ըստ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ այսօր նաև Եռաբլուրն է ցնծության մեջ (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս պատասխանել է Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան