Ռեկտորը խամաճիկ կլինի, թե չի լինի, դա մարդու ներսից է գալիս եւ կապ չունի՝ ընտրված է, թե նշանակված. Գեղամ Գեւորգյան

Երեւանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը միարժեքորեն սաբոտաժ չի համարում Կառավարության եւ նախարարության ներկայացուցիչների քվորում չապահովելու հանգամանքը:

Մասնավորապես, լրագրողի այն հարցին, թե ինչ որակում է տալիս նա տեղի ունեցածին եւ արդյոք համաձա՞յն է հնչեցրած այն տեսակետների հետ, թե այսօրվա քվորում չապահովելը կառավարության կողմից սաբոտաժ է, պատասխանեց.

«Ես այդպես միարժեք չէի ասի, որովհետեւ կան նաեւ հակառակ գործընթացներ, եկեք թողենք թող հոգաբարձուների խորհուրդը ինքը մեկնաբանի իր արածը: Ես չեմ ուզում մեկնաբանել»:

Հիշեցնենք, որ այսօր հրավիրված նիստը քվորում չլինելու պատճառով չի կայացել. հոգաբարձուների խորհրդի 32 անդամից միայն 14-ն է ներկայացել նիստին։ Օրակարգում նաեւ ռեկտորի ընտրությանը վերաբերող հարց կար:

Նիստից հետո լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք պաշտոնակատար լինելը չի խանգարում բուհում ծրագրերը ավելի նպատակային իրագործելուն, բուհի ղեկավարը պատասխանեց, որ ուսումնական գործընթացներին ավելի շատ խանգարել են համավարակն ու պատերազմը, իսկ իր պաշտոնավարությունը ժամանակավոր է, ինչպես եւ ամեն ինչ այս կյանքում:

«Ինչ վերաբերում է իմ կարգավիճակին, կյանքում ամեն ինչն է ժամանակավոր: Ես իմ թիմի հետ աշխատում եմ եւ բավական ծրագեր իրականացրել ենք ու պիտի իրականացնենք»,- ասաց ռեկտորի պաշտոնակատարը:

Ռեկտորի ընտրության մասին խոսելով՝ Գեղամ Գևորգյանն ասաց, որ ռեկտորի ընտրությունը կարելի էր անցկացնել դեռևս մեկ, երկու տարի առաջ կամ հիմա: Իր կարծիքով՝ բուհի ռեկտորը պետք է նշանակվի լիազոր մարմնի կողմից: Իսկ Հոգաբարձուների խորհրդի հիմնական դերը ռեկտոր նշանակելը չէ, այլ ռազմավարական ուղիներ նշելը: 

«Ռեկտորը նշանակովի լինի, թե ընտրովի լինի, նա խամաճիկ լինի, թե չի լինի, դա մարդու ներսից է գալիս, նա կամ ինքնուրույն է, կամ ոչ: Այստեղ կարեւոր չէ ընտրովի է, թե նշանակովի: Կարեւոր է հասարակության եւ իշխանության վերաբերմունքը բուհական ու ընդհանրապես կրթական համակարգին»,- ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է մայր բուհում տիրող մթնոլորտին, որը շատերի կողմից գնահատվում է անառողջ, Գեղամ Գեւորգյանը փաստեց, որ, խնդիրներ կան, սակայն նմանաբնույթ ձևակերպումները չափազանցված են.

«Կան մարդիկ, որոնք փորձում են դիվիդենտներ ձեռք բերել եղած վիճակից: Իսկ մեծ կոլեկտիվներում միշտ էլ կլինեն մարդիկ, որոնց կարծիքները չեն համընկնի մեծամասնության կարծիքի հետ, բայց դա լավ է, որովհետեւ հակառակ դեպքում լճացում կլինի»,- ասաց նա:

Լրագրողների հետ զրույցում Գեղամ Գեւորգյանը հայտարարեց, որ չի պայքարել և հիմա էլ չի պայքարում ռեկտորի պաշտոնի համար:

Տպել
1125 դիտում

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել