Գաղափարը վատը չէ, ուղղակի սխալ արտասանվեց, ոչ թե սկսում են վաճառելուց, այլ կառուցելուց. Գեղամ Գևորգյան

01/04/2021 schedule23:03

Երեւանի պետական համալսարանում այսօր հրավիրված հոգաբարձուների խորհրդի նիստից հետո ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը անդրադարձավ վերջերս բազում քննարկումների առիթ դարձած ակադեմիական քաղաքի ստեղծման գաղափարին:

Ռեկտորի պաշտոնակատարը նշեց, որ ուսանողական քաղաքի գաղափարը նոր չէ, այն կարելի է տեսնել նաեւ Ալեքսանդր Թամանյանի նախագծած գլխավոր հատակագծում.

«Նման ակադեմիական ավաններ կամ ուսանողական կոմպուսներ կան բազմաթիվ երկրներում, բազմաթիվ քաղաքներում: Այդ «ակադեմգորոդոկ» տերմինը սովետական տերմին է, եւ առաջին անգամ կիրառվել է Նովոսիբիրսկում: Մեզանում նույնպես դա նորություն չէ: Եթե նայեք Թամանյանի գծած գլխավոր հատակագիծը, ապա այնտեղ նույնպես առկա է ուսանողական թաղամաս: Դա այժմյան Պոլիտեխնիկի տարածքն է, Հանրային գրադարանն է, հարակից այգին է, Ագրարային համալսարանի տարածքն է, ԵՊՀ-ի պատմական շենքն է, Բժշկական համալսարանի ամբողջ համալիրը՝ հիվանդանոցով ու անատոմիկով, մինչև Տնտեսագիտության համալսարանի շենքը: Հետագայում այդ ավանը ընդարձակվեց օղակաձեւ զբոսայգով դեպի մինչև Մանկավարժական համալսարանը, նաեւ Գեղարվեստի ակադեմիան: 80-ականներին խոսակցություն կար կառուցել ուսանողական թաղամաս Ավանում, որտեղ հիմա Ֆուտբոլի ակադեմիան է, մասնավոր տներ եւ համալսարանականների համար կառուցված շենքեր, իսկ այն ժամանակ ամայի տարածքներ էին»,- ասաց նա եւ շարունակեց.

«Գաղափարն ինքնին վատը չէ, բայց ուղղակի սխալ արտասանվեց. ոչ թե սկսում են վաճառելուց, այլ կառուցելուց: Մեր համալսարանը, որի համալիրը ես համարում եմ, որ լավագույններից մեկն է շատուշատ երկրների նմանատիպ համալիրներից, իհարկե, ծախելու բան չէ, բայց մենք ունենք խնդիրներ հենց այս տարածքում, օրինակ՝ ավտոկայանման խնդիր, որը ինչ-որ ձեւով պետք է լուծվի: Եվ նման խնդիրներ բոլորն ունեն»:

Գեղամ Գեւորգյանը նշեց նաև, որ ամբողջապես նոր ակադեմիական քաղաք կառուցելը անիրատեսական է, քանի որ մեծ ծախսերի հետ է կապված.

«Եթե պատկերացնենք, օրինակ, որ բոլոր բուհերը  իրենց աշխատողներով, աշխատողների ընտանիքներով, ուսանողներով եւ այլն, տեղափոխվում են ինչ-որ մի վայր, դա 80-90 հազար մարդու մասին է խոսքը: Դրան սպասարկող ենթակառուցվածք է պետք՝ դպրոցներ, հիվանդանոցներ, սննդի օբյեկտներ, տրանսպորտ եւ այլն: Ստացվում է մոտավորապես 120-130 հազարանոց նոր քաղաք ենք կառուցում, որը իրատեսական չէ: Մյուս կողմից նաեւ ռացիոնալ էլ չէ, օրինակ, բժշկական համալսարանը  կամ պոլիտեխնիկական համալսարանը տեղափոխել մի տեղ, որտեղ չկան հիվանդանոցներ կամ արդյունաբերություն:

Գաղափարը լավն է՝ ստեղծել ուսանողական թաղամասեր, ստեղծել նոր համալիրներ ուսանողների համար, եւ ինչու չէ բեռնաթափել մայրաքաղաքը: Գյումրին հայտնի է որպես արվեստների քաղաք եւ կարող է վատ չլիներ, եթե այնտեղ լիներ արվեստի որեւէ բուհ, օրինակ՝ Գեղարվեստի ակադեմիան: Կրկնում եմ՝ գաղափարը հին է, ինչպես համալսարանները, գաղափարը վատը չէ, բայց ամենակարեւորը իրականացնելու ցանկությունն է»,- ասաց նա:

 

Տպել
1268 դիտում

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել

Շարժման առաջնորդը կաթողիկոսն է, թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը. վարչապետ

Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել

Քաղաքական հայտ ներկայացնում են այն հոգևորականները, որոնք հոգևոր առաջնորդությունն են ձախողել. Փաշինյան

Լեռնային մարզերում գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ․ առանձին շրջաններում նաև անձրև ու կարկուտ կլինի

Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին աջակցություն հայտնելուց հետո Արթուր Վանեցյանը գնացել է երկրից

Որ դեպքում իշխանությունը ուժ կկիրառի ցուցարարների նկատմամբ. Նիկոլ Փաշինյանը հստակ մատնանշեց

Լին Թրեյսին ժամանակավորապես լքել է Ռուսաստանը․ երբ է հայտնի դարձել ԱՄՆ դեսպանի բացակայությունը

Ովքեր են աջակցում բողոքի շարժմանը. օտար երկրում ծվարած նարկոբարոններ, կրիմինալներ, նախկին պաշտոնյաներ. Փաշինյան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ շարունակվում է Տավուշից սկսած քայլերթը

Երիտասարդն ատրճանակը պահել է կնոջ դեմքին, հափշտակել պայուսակն ու փախել․ մանրամասներ ավազակային հարձակման դեպքից