Որեւէ բան չեմ արել, որի համար պետք է ամաչեմ, չկարողանամ շրջել քաղաքում. Հրաչյա Հակոբյանը՝ սպասվող ընտրությունների մասին

Իշխող «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները հրաժարվում են «բացահայտել», թե ինչ ձեւաչափով են մասնակցելու սպասվող արտահերթ ընտրություններին, ինչպիսին է լինելու նախընտրական ցուցակը՝ վստահեցնելով, դեռ որոշված չէ: Ընթացիկ ամսվա ընթացքում, սակայն, ՀՀ վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի, որպեսզի Ընտրական օրենսգրքում ամրագրված բոլոր գործընթացները պահպանելով հասցնեն հունիսի 20-ին ընտրություններ հայտարարել:

Խմբակցությունում ինչպե՞ս են գնահատում 3 տարվա գործունեությունը, ո՞ր ուժին են համարում մրցակից, ովքեր են լինելու նախընտրական ցուցակում. այս հարցերի շուրջ զրուցել ենք «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ.

- Պարոն Հակոբյան, չնայած դեռ մի քանի ամիս կա գործող խորհրդարանի աշխատանքների ավարտին, բայց խնդրում եմ ասել՝ որպես իշխող ուժի ներկայացուցիչ ինչպե՞ս եք գնահատում ձեր աշխատանքը, ընդունո՞ւմ եք, որ չհաջողվեց արդարացնել այն նպատակները, որ իր առաջ դրել էր հեղափոխական շարժումը:

- Բնականաբար մեզ դեռ չի հաջողվել իրականացնել մեր բոլոր ծրագրերը եւ դրա համար կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ: 2019 թվականը միակ տարին է եղել, որ մեր կառավարությունը առանց ճգնաժամի կառավարել է երկիրը, եւ կարծում եմ, ցուցանիշները բավական բարձր են եղել: Դրանից հետո տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Եվ կարծում եմ, դա օբյեկտիվ պատճառ է:

- Դուք  նկատի ունեք կորոնավիրուս եւ պատերազմ: Բայց ի՞նչ եք կարծում, այդ փաստարկները բավարար կլինե՞ն առաջիկայում ընտրողների հետ հանդիպումներում պատճառաբանելու դատական համակարգի եւ այլ չիրականացված բարեփոխումների հարցում ձախողումները, մարդիկ կհասկանան՞ ձեզ:

- Մենք միշտ անկեղծ, պարզ խոսել ենք մեր քաղաքացիների հետ եւ հիմա նույնպես պետք է այդ նույն անկեղծությամբ եւ պարզությամբ շարունակենք խոսել: Բնականաբար չենք ասելու, որ միակ խոչընդոտը կորոնավիրուսը եւ պատերազմն են եղել. մեր կողմից նույնպես եղել են բացթողումներ, ինչ-որ հարցերի ձգձգում: Մենք անկեղծ, պարզ մեր քաղաքացիներին կասենք, որ այո՛, մեր կողմից նույնպես եղել են թերացումներ եւ մենք կընդունենք մեր սխալները, մեր թերացումները, կներկայանանք նոր ծրագրով՝ հույս ունենալով որ առաջիկա տարիները այլեւս 2020-ի նման չեն լինի:

- Դուք անձամբ մասնակցելո՞ւ եք ընտրություններին: Կտեսնե՞նք ձեզ ցուցակում:

- Քանի որ դեռ խոսակցությունները չեն սկսվել ցուցակի հետ կապված եւ ցուցակը պետք է կազմի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը, ես այս պահի դրությամբ որեւէ բան չեմ կարող ասել իմ՝ ցուցակում լինելու վերաբերյալ: Բայց անկախ ամեն ինչից, կլինեմ ցուցակում, թե չեմ լինի, ակտիվ մասնակցելու եմ քարոզարշավին:

- Իսկ ձեր ցանկությունը ո՞րն է՝ շարունակե՞լ աշխատանքը խորհրդարանում:

- Ես կուզենայի շարունակել աշխատանքս խորհրդարանում, բայց արդեն ասացի, որ դա վարչությունն է որոշելու:

- Բոլորի համար գրեթե հստակ է, որ առաջին համարը պետք է լինի Նիկոլ Փաշինյանը: Ձեր խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր ասաց, որ դա եւս պետք է որոշի կուսակցության վարչությունը: Ձեր կարծիքով ինչպիսի՞ն կլինի այդ որոշումը: Հնարավո՞ր է վարչապետի թեկնածուն փոխվի:

- Ես նույնպես ունեմ համոզմունք, որ ցուցակը պետք է գլխավորի Նիկոլ Փաշինյանը, եւ կարծում եմ, որ հենց այդպես էլ վարչությունը կորոշի:

- «Քաղաքացիական պայմանագիրը» միայնա՞կ կգնա ընտրությունների, թե՞ կրկին «Իմ քայլը» դաշինքով, որում ընդգրկված է նաեւ «Առաքելություն» կուսկացությունը:

- Դրա հետ կապված նույնպես վերջնական որոշում չկա, կարող եմ ասել, որ ՔՊ-ն եթե գնա առանց դաշինքի, չի բացառվում, որ անկուսակցականներ կամ ուրիշ կուսակցություններից մարդիկ լինեն ցուցակում: «Առաքելության» մասով ոչինչ չեմ կարող ասել, որովհետեւ չգիտեմ քննարկումներն ինչպես են ընթանում:

- Պարոն Հակոբյան, սիրո եւ հանդուրժողականության հեղափոխությունն արեցինք բոլորս, բայց հիմա դուք էլ կհամաձայնեք, որ ատելության մթնոլորտ է՝ հատկապես համացանցում: Ըստ ձեզ, այս ընտրությունները կլիցքաթափե՞ն այդ մթնոլորտը եւ ընհանրապես քաղաքական ճգնաժամը:

- Ես շատ կուզենամ, որ այդ ատելության մթնոլորտը չլինի եւ քաղաքական ճգնաժամը լուծվի: Քաղաքական ճգնաժամը, կարծում եմ, ընտրություններից հետո կլուծվի, բայց ատելության մթնոլորտը, հատկապես համացանցում, կարծում եմ կշարունակի մնալ, անկախ նրանից, որ մենք բազմիցս հայտարարել ենք, որ սիրո եւ համերաշխության հեղափոխություն է եղել եւ չպետք է բռնության կոչեր լինեն, ատելության քարոզ լինի: Մենք տեսնում ենք՝ որոշ քաղաքական գործիչներ կամ ուժեր, որոնք շատ ակտիվ բռնության քարոզ են իրականացնում, ատելության խոսք են սերմանում, որը դատապարտելի է՝ անկախ նրանից՝ ով դա կիրականացնի:

- Որպես իշխող ուժի ներկայացուցիչ չե՞ք կարծում, որ պետք է լուրջ քայլեր արվեն այդ սերն ու համերաշխությունը վերադարձնելու համար:

- Մենք այդ ամեն ինչը անում ենք, մյուս կողմը պետք է նույնպես գիտակցի, որ շատ լավ, եղել են իշխանության, գումարներ են աշխատել, գումարներ են գողացել, բայց դա չպետք է լինի եւ պետք է համակերպվեն իրենց այդ կյանքի հետ, ընդունեն, որ այլեւս չեն կարողանալու գողանալ, թալանել երկիրը, եւ հանգիստ նստեն տեղները: Բայց նրանք չեն համակերպվում դրա հետ եւ շարունակում են պայքարել, որ գան իշխանության եւ շարունակեն թալանել երկիրը, ավելի հարստանան: Դրա համար էլ չարացած են, իսկ չար մարդը ատելության խոսք էլ կքարոզի, բռնության կոչեր էլ կանի:

- Այդ առումով վտանգավոր եզրի չե՞նք մոտենում: Ոնց եք պատկերացնում այս ամենի ավարտը:

- Ի՞նչ նկատի ունեք:

- Դե, օրինակ, առաջիկայում քարոզարշավ է եւ փողոցում լինելու են ինչպես ընդդիմադիրներ, այնպես էլ իշխող ուժի համակիրներ ու ներկայացուցիչներ:

- Այն, ինչի մասին դուք խոսում եք, հիմնականում մենք տեսնում ենք համացանցում: Երբ որ ես քայլում եմ Երեւանում, որեւէ այդպիսի տրամադրություն չեմ տեսնում, դա ինչ-որ մի քանի հարյուր հոգանոց խումբ է, որ ակտիվ մեկնաբանություններ են անում, գրառումներ գրում համացանցում:

- Կարծում եք հրահանգավորվա՞ծ:

- Կան նաեւ հրահանգավորվածներ, մենք տեսել ենք այդ հրահանգ կատարողներին, եւ կարող ենք գուշակել, թե ովքեր են հրահանգ տվողները եղել: Չեմ կարող կոնկրետ անուններ տալ հիմա, բայց այդպիսի մի քանիսը կան:

- Փաստորեն դուք նաեւ փողոցներով քայլում եք: Բայց ասում են՝ դա այլեւս հնարավոր չէ, ձեզ թիկնապահներ են պետք, դժվար եք տեղաշարժվում:

- Ես թիկնապահ չունեմ, էդ գրողները թող ֆեյսբուքից դուրս գան, իրենք քայլեն եւ վստահաբար կարող եմ ասել, որ փողոցում, խանութում կհանդիպեն ինձ եւ կտեսնեն, որ չունեմ շփման խնդիր, մի պարզ պատճառով, որովհետեւ որեւէ վատ բան չեմ արել, որի համար պետք է ամաչեմ եւ գլուխս կախեմ, չկարողանամ շրջել քաղաքում:

- Պարոն Հակոբյան, ինչպե՞ս եք գնահատում ձեր շանսերը առաջիկա ընտրություններում: 50+ կհավաքի՞ իշխող ուժը, թե՞ ոչ:

- Հիմնվելով սոցիալական հարցումների վրա՝ կարող եմ ասել, որ այո, որովհետեւ եթե դեռ քարոզարշավը չսկսված այսպիսի պատկեր ունենք, կարծում եմ լավ քարոզարշավ անելուց հետո կհաղթահարենք 50+1 շեմը:

- Ո՞ր ուժն է, ըստ ձեզ, լինելու ձեր հիմնական մրցակիցը առաջիկա ընտրապայքարում:

 - Չեմ կարող ասել. քարոզարշավը կսկսվի, ընթացքը ցույց կտա ով է հիմնական մրցակիցը:

 - Ըստ ձեզ ընտրություններին կմասնակցե՞ն Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը:

- Իմ կարծիքով միասին չեն առաջադրվի, որովհետեւ այդ անձինք դժվար թե կարողանան զիջել միմյանց, վստահաբար եթե ուզենան մասնակցել, երկուսն էլ կցանկանան առաջին համար լինել:

 - Իրենցից որպես մրցակից վտանգ զգո՞ւմ եք: Կամ համարո՞ւմ եք մրցակից, թե ոչ:

 - Ոչ, որեւէ վտանգ չեմ տեսնում իրենցից՝ պարզ պատճառով, մեր հասարակությունը երկուսի կառավարման տարիներին էլ ապրել է, եւ շատ լավ հիշում է, թե ինչեր են տեղի ունեցել նրանց կառավարման տարիներին: Եթե շատ չխորանանք, ապա կհիշենք գոնե Հոկտեմբերի 27, Մարտի 1...:

 - Որոնք ձեր քաղաքական ուժը խոստացավ բացահայտել, բայց չբացահայտվեցին: 

- Բայց հիմա դատական գործեր են գնում Մարտի 1-ի հետ կապված, եւ պետք չի ասել, որ այդպես էլ չբացահայտվեցին, որովհետեւ գործը դատարանում է:

- Այսպիսի կարծիքներ կան, որ դուք ձեր հույսը դնում եք նրա վրա, որ մարդիկ կվախենան Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ վերադառնալուց եւ ձեզ ձայն կտան: Կա՞ նման բան:

- Մեր հույսը մենք դնում ենք մեր քաղաքացիների վրա: Մեր հույսն այն չի, թե ով կմասնակցի ընտրություններին: Մեր հույսը ՀՀ քաղաքացիներն են, որոնք ընտրություն են կատարելու: Ինչպիսի ընտրություն կատարեն՝ մենք դա ընդունելու ենք ի գիտություն:

 - Փաստորեն կարելի է հստակ ասել, որ համամասնական ընտրակարգով ենք գնալու ընտրությունների. Ձեր ընդդիմադիր գործընկերնեն ասում են, որ մարզերի ներկայացվածության խնդիր ենք ունենալու: Օրինակ, որեւէ մարզի բնակիչը իր խնդիրներով ո՞ւմ է դիմելու, ինչպե՞ս է գտնելու իր մարզի պատգամավորին:

- Մարզի ներկայացուցիչը կարող է լինել ցուցակի առաջին 20 համարում եւ դրանով իսկ այդ հարցը կարող է լուծվել եւ այդ քաղաքացին շատ հստակ կիմանա, որ իր մարզից Այսինչ Այսինչյանը ընտրվել է պատգամավոր:

- Կա՞ այդպիսի որոշում, որ մարզերի ներկայացուցիչները, օրինակ մարզպետները լինեն ցուցակի անցողիկ տեղերում:

- Դեռ նման որոշում չկա, բայց ես ասում եմ այն, ինչ կարող են անել մեր ընդդիմադիր գործընկերները, եթե այդքան մտահոգված են, որ մարզային ներկայացուցիչներ չեն լինելու:

Տպել
3136 դիտում

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին