Երեւանի ո՞ր 100 շենքերի վրա են տեղադրվելու արեւային ֆոտովոլտային համակարգեր. Նորք Մարաշը ծրագրում ներառված չէ

Երեւանը կօգտագործի արեւի էներգիան: Քաղաքապետարանի ու Եվրոպական Միության (ԵՄ) համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագիրն արդեն մեկնարկել է:

«ԵՄ-ն Երեւանի համար. արեւային համայնք» ծրագրի շրջանակներում բազմաբնակարան շենքերի տանիքներին տեղադրվում են արեւային ֆոտովոլտային (ՖՎ) կայաններ: Նպատակը՝ ընդհանուր օգտագործման տարածքներում էլեկտրական էներգիայի սպառումը շուրջ 70 տոկոսով նվազեցնելն է:

Ծրագրով նախատեսված է Երեւանի 100 բազմաբնակարան շենքերի տանիքներին տեղադրել արեւային ֆոտովոլտային համակարգեր, որոնց միջոցով արտադրված էներգիայով սնուցվելու են շենքերի վերելակներն ու ընդհանուր օգտագործման տարածքների լուսավորման համակարգերը՝ շքամուտքեր, հարկային եւ միջհարկային հարթակներ, աստիճանավանդակներ: Ավելի քան 6000 ընտանիքներ կդառնանան այս ծրագրի շահառուներ:

Երեւանի քաղաքապետարանի լրատվական վարչությունից տեղեկացնում են, ծրագիրը տարածվում է Երեւանի 12 վարչական շրջաններից 11-ի վրա, բացառություն է Նորք Մարաշ վարչական շրջանը, որտեղ չկան բարձրահարկ եւ չափորոշիչներին համապատասխանող շենքեր: Նկատենք՝ մասնագետները նախապես մշակել են շենքերի ընտրության չափորոշիչները, դրանք պետք է ունենան 9-14 հարկայնություն, հարթ տանիքներ, որտեղ չկան այլ կոնստրուկցիաներ, անհրաժեշտ է նաեւ բնակիչ-սեփականատերերի 2/3-ի համաձայնությունը:

«Այս պահին ընթանում են 1-ին փուլի աշխատանքները՝ արեւային ֆոտավոլտային կայանների եւ լուսավորության համակարգեր են տեղադրվում թվով 48 շենքերում»,-մանրամասնել են քաղաքապետարանից:

Երեւանի քաղաքապետարանից նաեւ հայտնում են, որ չկան սահմանափակումներ կամ առավելություններ ըստ հասցեների: Եթե առկա է անհրաժեշտ մակերես, վահանակները 300 անկյան աստիճան թեքությամբ եւ լիարժեք դեպի հարավ տեղադրելու հնարավորությունը, ինչպես նաեւ բացակայում են կայանի աշխատանքը խոչընդոտող գործոններ, օրինակ՝ ստվեր, փոշի եւ հավելյալ ջերմություն, ապա հնարավոր է տվյալ վայրում տեղադրել եւ շահագործել արեւային համակարգ: «Երեւանում տարվա կտրվածքով արեւային օրերը բավական շատ են ու, այս առումով, պետք է պարզապես ճիշտ տեղն ընտրել»,-նկատում են լրատվականից:

Ծրագրի արդյունքում բազմաբնակարան շենքերում բանկվող բնակիչները տնտեսելու են ընդհանուր օգտագործման տարածքներում լուսավորության եւ վերելակների շահագործման համար էլեկտրաէնեգիայի վճարումների 50%-ը: Այսինքն եթե այժմ, օրինակ, վերելակի հոսանքի ծախսի համար բնակիչները վճարում են ամիսը 1000 ՀՀ դրամ, ապա արևային համակարգերի շահագործումից հետո կվճարեն 500 դրամ, որն էլ կփոխանցվի տվյալ շենքի նպատակային հաշվին: Բացի այդ, ՀԷՑ-ին նույնպես արեւային էներգիա կվաճառվի:

«Ամեն շենք ունենալու է իր նպատակային հաշվեհամարը բանկերում, որտեղ հավաքագրվելու է բնակիչների վճարած այդ 50 տոկոս գումարը, ինչպես նաեւ ՀԷՑ ՓԲԸ-ին վաճառված էլեկտրաէներգիայի գումարը: Այդ գումարները կուտակվելուց հետո օրինակ կարող են փոխվել մուտքերի դռները, պատուհանները»,- հայտնում են քաղաքապետարանից:

Նախատեսվում է նաեւ ծրագրում ներառված շենքերում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրել էներգախնայող լուսատուներ՝ լուսադիոդային լամպեր՝ տան էներգասպառումը նվազեցնելու եւ ընտանեկան բյուջեն խնայելու համար:

Ըստ մասնագետների՝ այս ծրագիրը ենթադրում է տարեկան 300 տոննա CO2 գազի արտանետման նվազում:

Ստորեւ ներկայացնում ենք այն հասցեները, որտեղ տեղադրվելու են արեւային ֆոտովոլտային (ՖՎ) կայաններ.

Առաջին փուլում արեւային ֆոտովոլտային (ՖՎ) կայաններ կտեղադրվեն՝ Դավթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասի N4 շենքում, 1-ին թաղամասի N9 շենքում, 3-րդ թաղամասի N7 շենքում, 4-րդ թաղամասի N4ա շենքում, 4-րդ թաղամասի N41 շենքում, 2-րդ թաղամասի N10 շենքում, 2-րդ թաղամասի N39 շենքում եւ 4-րդ թաղամասի N17 շենքում:

Արաբկիր վարչական շրջանի Արաբկիր N19-րդ փողոցի 4-րդ, Տիգրանյան 19/1, Արամ Խաչատրյան 26/1, Մամիկոնյանց 36/1 հասցեներում:

Աջափնյակ վարչական շրջանի՝ Լենինգրադյան 48/2, Շինարարներ 15/2, Բաշինջաղյան 161 Հալաբյան 9/1 Էստոնական 12/1 Մարգարյան 39 հասցեներում: Աճառյան N18, Ավան Առինջ 1-ին միկ. N2/5 շենքում, Դուրյան թաղամասի N28 շենքում, Իսահակյան թաղ. 2/2 շենքում, Իսահակյան թաղ. 3/2 շենքում, Անդրանիկի 78, Օհանովի 36 հասցեում:

Երկրորդ փուլում՝ արեւային կայաններ կտեղադրվեն՝ Դավթաշենի 2-րդ թաղամասի 4ա շենքում, 2-րդ թաղամասի 40 շենքում, 2-րդ թաղամասի 46 շենքում, 3-րդ թաղամասի 15 շենքում, 3-րդ թաղամասի 16 շենքում, 4-րդ թաղամասի 10 շենքում, 4-րդ թաղամասի 11 շենքում, 4-րդ թաղամասի 37 շենքում, 4-րդ թաղամասի 44 շենքում, 4-րդ թաղամասի 45 շենքում: Արաբկիր 21-րդ փողոց N1 շենքում եւ Մամիկոնյանց փողոց 36/1 հասցեում: Ավան Առինջ 2 միկ. 3/3 շենքում, Դանիել Վարուժան թաղամաս 8 շենքում, Դանիել Վարուժան թաղամաս N9 շենքում, Դանիել Վարուժան թաղամաս N10 շենքում, Դուրյան թաղ. N36 շենքում, Դուրյան աղ. N47 շենքում, Աջափնյակ վարչական շրջանի Հովհաննես Շիրազ N 26 շենքում, Շինարարներ N15/1 շենքում:

Տպել
3163 դիտում

Թիվ 26 երթուղին սպասարկող ավտոբուսը և 4 ավտոմեքենա արգելափակվել են անձրևաջրերի մեջ

«Մազդա»-ն բախվել է էլեկտրական սյանը. կան տուժածներ

Խոշոր հրդեհ «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում. ամբողջությամբ այրվել է 6 տաղավար (լուսանկարներ, տեսանյութ)

Կրակոցներ Ոստան գյուղի գերեզմանատանը. կա զոհ ու վիրավոր, հայտնաբերվել են պարկուճներ, հրացան, մահակ

«Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում (տեսանյութ)

Սյունիքի մի մասում մառախուղ է

Ամենասկզբում հնարավոր էսկալացիայի գործընթաց է եղել, փոխարինվել է դիվանագիտական լուծմամբ․ Գրիգորյանը՝ սահմանազատման մասին

25 հեկտարի մասով որևէ բլեֆ չկա․ Գրիգորյանը մանրամասնել է՝ Կիրանցում ինչ 4 շինություն է դուրս մնում ՀՀ տարածքից

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Քո ենթակայության տակ լինելն ու քոնը լինելը տարբեր բաներ են, Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր չի հանձնվել․ ԱԽ քարտուղար

Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչները ծանոթացել են Վեդիի ջրամբարի շինարարությանը

Չենք զարմանա՝ վաղն էլ հայտարարեն՝ Սահմանադրությունը փոխում ենք, որ Աստված իջնի երկնքից ու Հայաստանը կառավարի. Սուքիասյան

ԲՏԱ նախարարությունում Իսպանիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընդլայնման, փորձի փոխանակման հնարավորությունները

Մտավոր սեփականության գրասենյակի և ՌԴ մտավոր սեփականության դաշնային ծառայության միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Ավտոմեքենաները բախվել և ձորն են ընկել․ կա վիրավոր

Արդյունավետ իրականացվող ծրագրերը նոր նախագծերի մեկնարկի լավ հիմք են․ Ավինյանը հանդիպել է Իլ դը Ֆրանս շրջանի նախագահի հետ

Նորօրյա խաչակիրները կամ մեսիաները չեն հասկանում՝ միջնադարի խավարն անցել է, Աստծո անունով չի ստացվի մոլորեցնել․ Թորոսյան

Քիչ է մնում Զախարովան անձամբ գա Հայաստան ու Գալստանյանի հետ մասնակցի գործընթացներին. Առաքելյան

Գեղամ Նազարյանը միակը չի, ով ունի զգացողություն, որ ոմանց ցանկությունը Արցախ 2 սցենարի կյանքի կոչումն է․ Սաֆարյան

Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է․ Էրդողան

Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը․ Նելլի Քոչարյան

Վրաստանը հավատում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության կգան խաղաղության պայմանագրի շուրջ․ Կոբախիձե

Դանիելյանի հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում․ Կառավարության նիստն անցկացվել է սահմանված կարգով

Վերաբացվել է Ամիօ բանկի «Արտաշիսյան» մասնաճյուղը

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու բանաձև է ընդունել

Վազգեն Գալստանյանը Սուրբ Աննա եկեղեցում ամփոփում է օրը

Վահագն Չախալյանը ձերբակալվել է 72 ժամով

Էդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը և ցուցումներ տվել հրամանատարներին

ՀՀ կառավարության համագործակցությունը Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ կարևոր է․ վարչապետ

Սյունիքի գյուղերից մեկի տուն չվերադարձած բնակիչը հայտնաբերվել է

Եվրոպայի խորհուրդը մեզ համար առանցքային՝ հնարավորություններ ընձեռող հարթակ է․ Միրզոյանը՝ ԵԽ գլխավոր քարտուղարին

Գնել Սանոսյանին վերագրվող տունը կառուցում են նրա եղբայրները՝ ծնողների համար. մանրամասներ

ՀՀ-ն ունի հարաբերությունների կարգավորման քաղաքական կամք և փոխադարձման պարագայում հնարավոր է հասնել խաղաղության․ Միրզոյան

8 թունավորում՝ 2024-ին․ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս չօգտագործել անհայտ ծագման սունկ

Պարո՛ն Հակոբյան, երևի ժամանակի զգացողությունը կորցրել եք․ վեճ և Կառավարությանը հղված ուղերձ՝ Գյումրու ավագանու նիստում

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է․ ինչ մարտահրավերներ են քննարկման առանցքում

Կիսակառույց շինության բացօթյա տարածքում տղամարդու դի է հայտնաբերվել

Դու պրովակատոր ես, «արա»-ով խոսելու արժանի կին, Կիրանց եկել եք՝ Արցախ 2 անե՞ք. Գեղամ Նազարյանը՝ Անի Գևորգյանին

«Տելեգրամ»-ով թմրամիջոցների ապօրինի իրացման և ստացված՝ շուրջ 2 մլրդ դրամը գերազանցող փողերի լվացման գործը դատարանում է

Բրյուսելի հանդիպման արդյունքներով ԵՄ-ն կշարունակի նպաստել ՀՀ տնտեսական զարգացմանը․ վարչապետն ընդունել է Դոմբրովսկիսին