Ուժի ցուցադրություն՝ ուղղված ՌԴ-ին. քաղաքագետը՝ Պուտին-Փաշինյան հանդիպմանն ընդառաջ Ադրբեջանի զորավարժությունների մասին

Վաղը Մոսկվայում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: ՀՀ վարչապետի Մոսկվա աշխատանքային այցին զուգահեռ Արբեջանում անցկացվելու է Թուրքիայի ու Ադրբեջանի կապի զորքերի համատեղ զորավարժություն։ 

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը վստահ է՝ այդ զորավարժություններով Թուրքիան ու Ադրբեջանն ուզում են ցույց տալ իրենց ուժը՝ առաջին հերթին ուղղված ոչ թե Հայաստանին, այլ Ռուսաստանին:

«Դա ճնշման մեխանիզմ է, ու այդ ճնշումը այս անգամ ոչ թե ուղղված է Հայաստանի դեմ, այլ առաջին հերթին Ռուսաստանի: Եվ նպատակը հետեւյալն է. քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան չեն անում այն, ինչ խոստացան Ռուսաստանին (ադրբեջանցիները խոստացան, որ կմտնեն ԵԱՏՄ, եթե Շուշին իրենց տան, Թուրքիայից սպասվում էր ՆԱՏՕ-ի դեմ քայլեր), հիմա ուժ են ցուցադրում՝ Ռուսաստանին ասելով, որ դժգոհություն չարտահայտի, դա իր դեմ կօգտագործվի: Իրենք ասում են՝ պատրաստ են պաշտպանել իրենց շահերը»,- մեզ հետ զրույցում ասաց Գրիգորյանը:

Խոսելով վաղը նախատեսված հանդիպումից, քաղաքագետն ընդգծեց, որպեսզի հասկանանք, թե ինչ ակնկալիքներ պետք է ունենանք դրանից, առաջին հերթին պետք է ճշտել՝ դրանք երկու երկրների առաջնորդների բանակցություննե՞ր են, որտեղ տարբեր հարցեր են քննարկում, թե՞ ուղղակի հանդիպում է, որի ժամանակ Պուտինն ինքն է ասելու՝ ինչը ինչպես է տեսնում եւ ինչ պետք է կատարվի:

«Դա շատ կարեւոր է, քանի որ պատերազմից հետո այդ տենդենցը ես տեսնում եմ, որ Հայաստանին թելադրում են խաղի կանոններ»,- նշեց քաղաքագետը:

Նրա կարծիքով 2 թեմա կա, որ քննարկման սեղանին վստահաբար կլինի: Առաջինը, Գրիգորյանի համոզմամբ՝ Ղարաբաղի հարցն է, երկրորդը՝ Հայաստանում սպասվող արտահերթ ընտրությունները:

«Ես հույս ունեմ՝ վարչապետը կբարձրացնի գերիների վերադարձի հարց, քանի որ ցանկացած դեպքում Ռուսաստանի ազդեցությունը կա Ադրբեջանի վրա: Միգուցե այդ հարցը Նիկոլ Փաշինյանը կբարձրացնի, որ Ռուսաստանը միջնորդի դերում ինչ-որ գործողություններ կատարի»,- ասաց նա՝ հավելելով, որ այս պահին բավարար չի համարում գերիների հարցով Հայաստանի կատարած քայլերը:

«Ե՛վ ՄԱԿ-ի համապատասխան ինստիտուտներ կան, ե՛ւ Եվրախորհրդի, ե՛ւ ԵԱՀԿ-ի շրջանակներում կարող ենք դա անել: Եթե մենք ակտիվ բարձրացնենք հարցը, այո՛, շանս կստանանք գերիների հարցը ե՛ւ լուծել, ե՛ւ ամենակարեւորը՝ դարձնել գործոն միջազգային հարաբերություններում: Հակառակ դեպքում մնում է մեկ բան՝ Պուտինի հետ հանդիպման ժամանակ բարձրացնել հարցը»,- նկատեց նա:

Գերիների հարցին զուգահեռ քաղաքագետը կարեւոր է համարում նաեւ Մինսկի խմբի աշխատանքի ակտիվացումը՝ Արցախի կարգավիճակի հարցով. «Այո՛, կա կարծիք, որ պետք չի Մինսկի խմբի հետ հույս կապել, բայց ես պնդում եմ, որ եթե Մինսկի խումբը վերականգնի իր աշխատանքները, դա մեր շահերից բխում է»: 

Այնուհետեւ խոսելով մյուս թեմայի մասին, որ իր համոզմամբ քննարկելու են Պուտինն ու Փաշինյանը, Գրիգորյանն ասաց, որ Հայաստանը ոչ մի շահագրգռություն չունի Ռուսաստանի հետ քննարկելու ընտրությունների հարցը, բայց Ռուսաստանը շահագրգռված է քննարկել: «Ու ես չեմ բացառում, որ Պուտինը կասի, թե ում են ուզում տեսնել պառլամենտում կամ ում չեն ուզում տեսնել՝ խոսքը պրոեվրոպական, պրոամերկյան, այսպես ասած պրոհայկական ուժերի մասին է»,- շարունակեց նա:

Հարցին՝ ռուսական Առաջին ալիքին տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանի երեկ արտահայտած միտքը, թե եթե Պուտինը չլիներ, հայկական կողմը ամբողջությամբ կկորցներ Արցախը, նախընտրական գործընթացների հետ կապ ունե՞ն, քաղաքագետը պատասխանեց.

«Ո՞նց կապ չունեն, պարզ է որ այդ բոլոր քայլերը կապված են ընտրությունների հետ: Ուզում են հաճոյանալ Ռուսաստանին, ասել՝ մենք ձեր հետ ենք, քանի որ գիտեն, Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում մեծ է: Միայն մի օրինակ բերեմ, որ հասկանաք՝ ինչքան մեծ է Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում: Վլադիմիր Պուտինը պատերազմից հետո հստակ ասաց, որ ոչ միայն Ղարաբաղի 7 տարածքները,  նաեւ բուն Ղարաբաղն է Ադրբեջանինը: Ու դուք տեսա՞ք այստեղ ինչ-որ մեծ շարժում, քննադատություններ: Նույնիսկ ԱԺ  3 խմբակցությունները ոչ մի հայտարարություն չարեցին: Այո, միգուցե եթե առանձին հարցնես, բոլորը կասեն՝ Արցախը մերն է, բայց Պուտինը ասաց Ադրբեջանինն է, բոլորը լռեցին: Ահա ՌԴ այս դերը հասկանալով է, որ տարբեր ալիքաների ինտերվյու են տալիս, ի օգուտ Ռուսաստանի բաներ են ասում..Իմ կարծիքն այն է, որ Հայաստանը պետք է շարժվի իր շահերով, հայ ժողովրդի եւ հայ հասարակության շահերով: Հիմա մարդիկ ուզում են հաճոյանալ, թող հաճոյանան, իրենց իրավունքն է»:

Տպել
2081 դիտում

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 19-ին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Սիսիան-Գորայք ճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է