«Մեր ու ձեր կար», «տարբեր խաղերի մեջ չուզեցի մտնել». ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 11 անդամ հրաժարվել է անդամությունից

«Այսօր անհասկանալի հանգամանքներում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի իշխանական թևի 11 ներկայացուցիչներ, առանց որևէ բացատրության, անդամությունից հրաժարվելու մասին դիմում են գրել»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Խաչիկ Աբաջյանը:

Նա այդ քայլը որակել է արհամարհական վերաբերմունք մայր բուհի նկատմամբ՝ ընդգծելով, որ կատարվածը ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը լուծարելու և համալսարանը առանց խորհրդի թողնելու նպատակ է հետապնդում:

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին հրավիրված ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը քվորում չլինելու պատճառով չէր կայացել, քանի որ խորհրդի 32 անդամից միայն 14-ն էր ներկայացել նիստին։ Բացակայողներից 12-ը Կառավարության և ԿԳՄՍՆ ներկայացուցիչներ էին: Նիստի օրակարգում ընդգրկված էր նաեւ ռեկտորի ընտրության հարցը: Ոմանք, այդ թվում ԵՊՀ մամուլի խոսնակը, կառավարության ու ԿԳՄՍՆ ներկայացուցիչների բացակայությունը որակեցին որպես բոյկոտ, մինչդեռ մեզ հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշեց, որ բոյկոտ չկա, ինքն անձամբ հարգելի պատճառով չի ներկայացել նիստին:

«Նոր տրագիկոմեդիա ԵՊՀ-ում... ընդ որում՝ առանց ընդմիջման...

Երևի կհիշեք իշխանական թևի ներկայացուցիչների խայտառակ վարքագիծը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախորդ նիստում՝ ոչ ոք չեկավ, և նիստը տապալվեց: Այսօր անհասկանալի հանգամանքներում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի իշխանական թևի 11 ներկայացուցիչներ, առանց որևէ բացատրության, անդամությունից հրաժարվելու մասին դիմում են գրել։

Ակնհայտ է, թե ինչ են ուզում անել տիկնայք և պարոնայք: Անել այնպես, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը լուծարվի և համալսարանը նորից մնա առանց խորհուրդ: Եթե խորհրդի անդամների կեսից ավելիի (17 հոգի) լիազորութունները դադարեն, խորհուրդը կլուծարվի: Սա հերթական թքած և արհամարհական վերաբերմունքն է Մայր բուհի նկատմամբ: Մարդիկ ուզում են քանդել, այն, ինչի կերտման համար ոչինչ չեն արել: Լիահույս եմ, որ համալսարանական թևից որևէ մեկը չի միանա այս խայտառակ սաբոտաժին, այլապես հետագայում չի ընկալվելու և ընդունվելու»- իր ֆեյսբուքյան էջում գրել է Խաչիկ Աբաջյանը:

Հիշեցնենք, որ բուհի հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված են նաեւ պրոֆեսորադասխոսական եւ ուսանողական կազմի ներկայացուցիչներ: 

Աբաջյանը ներկայացրել է նաեւ հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված անդամների ցանկը, որոնց շարքում են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը, Արթուր Մարտիրոսյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը, Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը. Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը, ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Բագրատ Բադալյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Վիկտորիա Պողոսյանը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը, Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն հիմնադրամի տնօրեն Գայանե Հարությունյանը, Հայաստանի հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:

Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը խորհրդի անդամությունից հրաժարվելու մասին դիմումը վարչապետին է ներկայացրել հոգաբարձուների խորհրդի չկայացած նիստից անմիջապես հետո եւ այսօր է տեղեկացել հոգաբարձուների խորհրդի մյուս 10 անդամների անդամությունից հրաժարվելու մասին: «Ինձ համար Երեւանի պետական համալսարանը շատ կարեւոր է, բայց հասկացա, որ այնտեղ որեւէ բան չեմ կարող փոխել: Տարբեր խոսակցություններ են գնում, ես էլ ընդհանրապես որեւէ խոսակցության մեջ չեմ ուզում խառնվել: Բացարձակ քաղաքականացված չեմ: Մտածեցի, որ իմ գործը ես ավելի լավ եմ անում ֆիզմաթ դպրոցում, իմաստ չունի, որ գնամ այնտեղ, մտնեմ տարբեր խաղերի մեջ»,- ասաց նա:

«Հայաստան համահայկական հիմնադրամի» գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը եւս նշեց, որ հոգաբարձուների խորհրդի անդամությունից դուրս է եկել տիրող մթնոլորտի եւ այնտեղ գտնվելու իր արդյունավետությունը չտեսնելու պատճառով: «Իմ ցանկությամբ եմ դիմումը գրել, եւ նախորդ նիստին էլ չեմ գնացել: Մասնակցածս վերջին նիստին հասկացա, որ ես այնտեղ անելիք չունեմ, դրա համար էլ որոշեցի այլեւս չմասնակցել նիստերին եւ դիմումը գրեցի: Նիստի որոշումների կայացման մեխանիզմները չեն աշխատում, այսինքն՝ նույնիսկ հոգաբարձուների խորհրդի նախագահ չի լինում ընտրել, քանի որ ձայները բաժանվում են երկու մասի, մեծամասնություն չի հավաքվում: Արդյունավետ չէ նման միջավայրում աշխատելը, եւ ես իմ աշխատանքի արդյունավետությունը չեմ տեսնում այնտեղ»:

Հարցին՝ թե որն է առավելապես ձայների երկու մասի բաժանվելու պատճառը, Հայկակ Արշամյանը նշեց, որ առավելապես մոտեցումների տարբերության հարց է, ապա ավելացրեց.

«Համենայնդեպս վերջին նիստին, որին ներկա էի, «մենք ու ձերի» հարց էր բարձրացվում, դա արդեն ինքնին անարդյունավետ է դարձնում խորհրդի աշխատանքը եւ նույնիսկ պրոֆեսիոնալ էլ չէ: Ես կարծում եմ՝ դա էլ ինձ անհագստացրեց, եւ շահարկման տեղ որպեսզի չլինի հատկապես իմ մասով, որոշեցի ուղղակի այլեւս չմասնակցել եւ դուրս գալ: Ես ինքս համալսարանական եմ, համալսարանում մոտ 20 տարի դաս եմ տվել, ցանկանում էի ամեն կերպ օգնել համալսարնին, բայց, ցավոք սրտի, ես այդ հոգաբարձուների խորհրդում իմ աշխատանքը բացարձակ արդյունավետ չեմ տեսնում եւ կարծում եմ՝ այնտեղ ես անելիք չունեմ»:

Հարցերը՝ ավելացե՞լ է հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարվող անդամների քանակը, եւ խորհուրդն այժմ իրավազո՞ր է նիստեր գումարել, փորձեցինք ճշտել խորհրդի քարտուղար Միքայել Մինասյանից, ով, սակայն, մեր զանգերն անպատասխան թողեց:

Մարիամ Գեւորգյան

Տպել
1425 դիտում

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել

Շարժման առաջնորդը կաթողիկոսն է, թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը. վարչապետ

Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել

Քաղաքական հայտ ներկայացնում են այն հոգևորականները, որոնք հոգևոր առաջնորդությունն են ձախողել. Փաշինյան

Լեռնային մարզերում գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ․ առանձին շրջաններում նաև անձրև ու կարկուտ կլինի

Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին աջակցություն հայտնելուց հետո Արթուր Վանեցյանը գնացել է երկրից

Որ դեպքում իշխանությունը ուժ կկիրառի ցուցարարների նկատմամբ. Նիկոլ Փաշինյանը հստակ մատնանշեց

Լին Թրեյսին ժամանակավորապես լքել է Ռուսաստանը․ երբ է հայտնի դարձել ԱՄՆ դեսպանի բացակայությունը

Ովքեր են աջակցում բողոքի շարժմանը. օտար երկրում ծվարած նարկոբարոններ, կրիմինալներ, նախկին պաշտոնյաներ. Փաշինյան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ շարունակվում է Տավուշից սկսած քայլերթը

Երիտասարդն ատրճանակը պահել է կնոջ դեմքին, հափշտակել պայուսակն ու փախել․ մանրամասներ ավազակային հարձակման դեպքից

Մարդիկ, ովքեր Կիրանցում խաղում են մարդկանց հույզերի հետ, փորձում են քաղաքական որևէ գործընթաց գեներացնել․ Հովհաննիսյան