Լավատես եմ, փորձում եմ միտում չորոնել. ցավոք բախվում ենք խոչընդոտների. Վարդանյանը՝ նախագահի կողմից ՍԴ դիմելու մասին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հերթական անգամ Սահմանադրական դատարան է դիմել՝ դատական իշխանությանը վերաբերող «Իմ քայլը» խմբակցության հեղինակած օրինագիծը հակասահմանադրական ճանաչելու հարցով:

Այս անգամ խոսքը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի եւ հարակից օրենքների նախագծի մասին է, որը Ազգային ժողովում նախորդ ամիս 2 ընթերցմամբ ընդունվեց:

«Օրենքով առաջարկվող կարգավորումներն իրավիճակային են եւ առերեւույթ խնդրահարույց իրավական որոշակիության, համաչափության, իշխանությունների տարանջատման, ինչպես նաեւ դատական իշխանության անկախության սահմանադրական սկզբունքներին եւ պահանջներին համապատասխանելու տեսանկյունից», - ասվում է նախագահի աշխատակազմի տարածած պարզաբանման մեջ:

Հիշեցնենք, որ ըստ այդ օրինագծի՝ առաջարկվում էր քաղաքացուն հնարավորություն ընձեռնել՝ դիմել Բարձրագույն դատական խորհուրդ՝ բողոքելով իր գործը քննող դատավորից։ Առաջարկվում էր նաեւ սահմանափակումներ դնել կողմերի միջնորդություններ ներկայացնելու, բացարկներ հայտնելու իրավունքի վրա։

Օրինագծի համահեղինակ, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասում է՝ ընդամենը կարող է ափսոսանք եւ ցավ արտահայտել, որ իրենց կողմից առաջարկվող կարգվորումները ուժի մեջ չեն, չեն կիրառվում, որովհետեւ իր համոզմամբ՝ դրանք կարող էին էական փոփոխություններ մտցնել արդարադատության համակարգի մեջ:

- Պարոն Վարդանյան, նախագահը ՍԴ է դիմել՝ պատճառաբանելով, որ դատական օրենսգրքում ձեր առաջարկած փոփոխությունները հակասում են Սահմանադրությանը: Ի՞նչ կարծիք ունեք այս գնահատականի մասին:

- Եթե ես խնդիր տեսնեի՝ առնվազն չէի ներկայացնի դա Ազգային ժողովի քննարկմանը:

- Օրենքով առաջարկվող լուծումներն ըստ նախագահի, իրավիճակային են: Ընդունելի՞ է ձեզ համար նման բնորոշումը:

- Ընդհանրապես, օրենսդրությունը զարգանում է՝ ելնելով այն խնդիրներից, որի հետ բախվում ենք իրական կյանքում: Մենք, ըստ էության, վեր էինք լուծել այն իրավիճակը, որ առկա է այսօր դատական իշխանությունում ու առաջարկում էինք նման լուծումներ:  Տվյալ պարագայում, եթե առաջնորդվում ենք այդ սկզբունքով, ցանկացած երեւույթ, այդ թվում, օրինակ սահամանդրական փոփոխությունները, հանրաքվեն, ընտրությունները, հարկային բեռի թեթեւացումը կամ ծանրացումը իրավիճակային լուծումներ ենթադրող փաստաթղթեր են: Եթե մենք առաջնորդվում ենք դրանով, ուրեմն ամբողջ օրեսդրությունը իրավիճակային է:

- Իսկ համամիտ չե՞ք, որ օրենքի կիրառությունը իշխանությունների տարանջատման հետ կապված խնդիր էր առաջացնելու:

- Այ դա ես չգիտեմ, ոնց է նախագահը պատկերացնում, որովհետեւ այդ նախագծի շրջանակներում բացարձակապես ընդլայնվում էին դատական իշխանության, մասնավորապես Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները եւ հնարավորություն էր ընձեռնվում քաղաքացուն, օգտվելով արդարադատության նախարարության կամ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդություններից՝ անմիջականորեն, նույն հիմքերի առկայության դեպքում, դիմել բարձրագույն դատական խորհուրդ:

- Բայց դա մեկնաբանվում էր որպես դատարանների վրա ազդելու յուրօրինակ ձեւ:

- Այսինքն երբ որ արդարադատության նախարարությունը դիմում է՝ չի ազդում, երբ որ քաղաքացին է դիմում՝ ազդո՞ւմ է:

- Վստահաբար տեղյակ եք, որ նույնիսկ ԲԴԽ նախագահն էր քննադատում այս օրինագիծը:

- Տեղյակ եմ եւ ինձ իրավունք կվերապահեմ չհամաձայնել ԲԴԽ նախագահի հետ:

- Ինչո՞ւ:

- Այն պարզ պատճառով, որ ի՞նչ տարբերություն ԲԴԽ-ի համար, թե ով է նախաձեռնում վարույթը՝ դատավորների ընդհանուր ժողովի համապատասխան հանձնաժողո՞վը, արդարադատության նախարարությու՞նը, թե՞ քաղաքացին: Եվ ի վերջո, այս լուծումները վերցված են ՍԴ անհատական դիմումներ ներկայացնելու ինստիտուտից. ԲԴԽ-ն ՀՀ սահմանադրությամբ նախատեսված միակ մարմինն է, որտեղ քաղաքացին անմիջականորեն դիմելու հնարավորություն չուներ եւ չի ունենա, եթե ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչի այդ ընթացակարգը:

- Դրանից կտուժի՞ արդարադատությունը Հայաստանում:

- Իմ կարծիքով՝ այո, որովհետեւ նախատեսվում էր նաեւ ԲԴԽ դատավոր անդամների՝ որպես դատավոր լիազորությունների կասեցում, որպեսզի վերջիններս ամբողջությամբ լծվեին ԲԴԽ անդամի լիազորությունների իրականացմանը. այդ առումով՝ կտուժի, առնվազն այդ առումով, եւ մնացած առումներով եւս:

- Քննարկում չէ՞ք ունեցել նախագահի հետ. մինչ ընդունումը կարծիք չէ՞ր հայտնել, թեկուզ փորձագետների միջոցով:

- Օրենսդրական նախաձեռնության շրջանակներում հանդիպումներ չեն եղել, բայց ընդուվելուց հետո ՀՀ նախագահի հետ ես անձամբ հանդիպում եմ ունեցել եւ ներկայացրել եմ իմ մոտեցումները, ներկայացրել եմ դատական իշխանությունում առկա իրավիճակը, խնդիրները, հնարավոր լուծումները, եւ երեւի թե իմ փաստարկները այնքան էլ համոզիչ չեն եղել Հանրապետության նախագահի համար: Ես չեմ մեկնաբանում սահմանադրական մարմինների սահմանադրական լիազորությունը. Ազգային ժղովն իրավասու է ընդունել օրենքներ, Հանրապետության նախագահն իրավասու է կամ ստորագրել օրենքները կամ դիմել Սահմանադրական դատարան: ՍԴ-ն իրավասու է համապատասխան որոշում կայացնել դրանց սահմանադրականության հարցով:

- Կարո՞ղ ենք ասել՝ որպես համահեղինակ՝ արդարացի չեք համարում նախագահի այս քայլը:

- Գիտեք, եւս մեկ նախագիծ կար, որ դատական օրենսգրքի փոփոխություններին էր վերաբերում, որը եւս ՍԴ ուղարկվեց նախագահի կողմից: Չեմ կարող գնահատել արդարացի կամ ոչ արդարացի լինելը, բայց ես նախագահին էլ եմ փոխանցել, պարզապես պետք է ափսոսանք եւ ցավ արտահայտեմ, որ այդ կարգավորումները առ այսօր ուժի մեջ չեն, չեն կիրառվում, որովհետեւ դրանք կարող էին էական փոփոխություններ մտցնել արդարադատության համակարգի արդյունավետ գործունեության մեջ: Խոսքը վերաբերում է այն փոփոխություններին, երբ սահմանվում էր, որ մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն պետք է իրականացնեն այլ դատավորներ, իսկ գործերը քննեն այլ դատավորներ: Մեխանիզմ, որը տարիներ շարունակ կիրառվել է տարբեր երկրներում եւ տվել իր արդյունքը, մեխանիզմ, որն ըստ էության սատարում էին եւ դատական իշխանության ներկայացուցիչները եւ իրավապահ մարմինների ներկայացուցիչները:

- Ինչ-որ միտում տեսնո՞ւմ եք այդ առումով նախագահի գործողություններում:

- Ես միշտ լավատես եմ, փորձում եմ միտումներ չորոնել եւ պարզապես պետք է ասեմ, որ դատական բարեփոխումների գործընթացի շրջանակներում մենք, ցավոք, բախվում ենք եւ նախկինում բախվել ենք խոչընդոտների, ինչը լավ չէ:

Օրենքը, որի սահամանադրականության հարցով ՍԴ է դիմել նախագահը, եւ դրական եւ վիճահարույց կետեր ուներ. սա էլ ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանի կարծիքն է՝ վիճարկվող նախագծի մասին:

Բեքմեզյանի համոզմամբ՝ օրինագիծը դրական էր այնքանով, որ ավելի հեշտացնում եւ արագացնում էր քաղաքացիների ԲԴԽ դիմելու հնարավորությունը եւ արդարադատության հետ կապված խնդիրները լուծելու հնարավորությունը: «Բայց նաեւ արդարության համար ասեմ, որ ուներ վիճահարույց հարցեր, մասնավորապես կապված որոշման կիրառման տարբերակների հետ, որովհետեւ շատ դեպքերում դատավորների վրա դա լրացուցիչ ճնշում էր լինելու»,- ասաց Բեքմեզյանը:

Նա ձեռնպահ մնաց սահմանադրականության վերաբերյալ կարծիք հայտնելուց՝ մինչ ՍԴ կողմից որոշման կայացումը: «Ես կսպասեմ ՍԴ որոշմանը եւ կգործենք ըստ այդ որոշման»,- ընդգծեց ԲԴԽ անդամը:

Սահամանդրական դատարանի մամուլի խոսնակ Եվա Թովմասյանը տեղեկացրեց, որ նախագահի դիմումը մուտքագրվել է, նախնական ուսումնասիրման համար սահմանված է 20-օրյա ժամկետ։

Տպել
3775 դիտում

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Գրեթե ռեկորդային. Սուրենյանը հայտնել է Երևանում այսօր սպասվող մինչև +32 աստիճան տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ