Ադրբեջանի գործողությունն ուղղված է հրապարակայնորեն նսեմացնելու զոհվածների հիշատակը, գերիներին ու կորածներին. ԱԳՆ

13/04/2021 schedule14:18

Հայաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել  հայտարարությամբ Բաքվում Արցախյան պատերազմին նվիրված «պուրակի» բացման վերաբերյալ:

Հայտարարությունում ասվում է.

«Ապրիլի 12-ին Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ Բաքվում բացվել է Արցախյան պատերազմին նվիրված «պուրակ», որտեղ հայկական զինվորական տեխնիկայի հետ մեկտեղ ցուցադրված են հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), Հայաստանի ու Արցախի զինվորների անձնական իրեր և զոհված հայ զինվորականների սաղավարտներ:

«Պուրակի» բացման արարողությունը և դրանում Ադրբեջանի նախագահի ելույթն ի ցույց են դնում, որ վերոնշյալ գործողությունն ուղղված է հրապարակայնորեն նսեմացնելու պատերազմում զոհվածների հիշատակը, անհայտ կորածներին ու գերիներին, ոտնահարելու նրանց ընտանիքների իրավունքներն ու արժանապատվությունը:

Այն ժամանակ, երբ դեռևս լիովին հասցեագրված չեն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքները, երբ Ադրբեջանում պատանդառության մեջ են գտնվում բազմաթիվ հայ ռազմագերիներ, դիակապտության տարրերով պարուրված նման «ցուցադրության» կազմակերպմամբ Ադրբեջանը վերջնականապես ամրագրում է իր դիրքը որպես անհանդուրժողականության և այլատյացության համաշխարհային կենտրոն:

Ադրբեջանի բարձր ղեկավարության նման մարդատյաց գործելաոճն առավել խոսուն է, քան խաղաղության և հանդուրժողականության, բազմամշակութայնության վերաբերյալ ցանկացած հայտարարություն կամ PR-ակցիա:

Մի կողմից Ադրբեջանի ղեկավարությունը հանդես է գալիս Հայաստանի կողմից հնարավոր ռևանշիզմի վերաբերյալ դիտարկումներով, իսկ մյուս կողմից նման ցուցադրությամբ փորձ է կատարում մոնումենտալացնել ռևանշիզմը, մարդատյացությունը և ազգամիջյան ատելությունը։ Նման քայլերն ի ցույց են դնում, թե որքան հեռու է կանգնած Ադրբեջանի ղեկավարությունը ետհակամարտային իրավիճակի, տարածաշրջանային խաղաղության և հաշտեցման վերաբերյալ իր իսկ դեկլարատիվ հայտարարություններից։

Տպել
776 դիտում

Փարաքար համայնքի ղեկավարը հրաժարական է ներկայացրել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

Դուբայ-Մումբայ ինքնաթիռը բախվել է ֆլամինգոների երամին․ թռչունները սատկել են, հետադարձ չվերթը չեղարկվել է

Քասաղի կիրճում արշավախմբի անդամներից մեկի ինքնազգացողությունը վատացել է

Երևանի հեղեղատար և անձրևընդունիչ ցանցի պատասխանատուն «Վեոլիա ջուր»-ն է․ հաշվառվում են հեղեղատարներ չունեցող փողոցները

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և մյուս զոհերի մարմինները տեղափոխվել են Թեհրան (տեսանյութ)

Եկեղեցին Բագրատի սեփականությո՞ւնն է, այս գործողություններով կրակում են իրենց ոտքին. Դավիթ Ստեփանյան

Լեհաստանի իշխանությունները չեն ծրագրում ականապատել արևելյան սահմանը. Տուսկ

ԱՄՆ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ գործակցության ընդլայնմամբ․ ԱՆ-ում ընդունել են Բրենդոն Յոդերի գլխավորած պատվիրակությանը

Ինչու է Զելենսկին զանգել Ալիևին․ ինչ հարցեր են քննարկվել

Համաշխարհային բանկը աղետների ռիսկի կառավարման ոլորտում կաջակցի ՆԳ նախարարությանը

Ազգային ժողովը պետք է նաև քննարկի ավագանու անդամներին աշխատավարձ տալու հնարավորությունը. Գալջյան

Քարերով հարվածել, կոտրել են «Ռոյալ մյուզիք հոլ»-ի ապակիները

Քաղաքական խորհրդակցություններ են կայացել Հայաստանի և Սլովենիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

ՄԻՊ նախաձեռնությամբ ՀՀ-ում ապրող ասորիների իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն առնչվող հարցեր են քննարկվել

Անկախացումից ի վեր ՀՀ-ի և ՄԱԿ-ի համագործակցությունը եղել է բազմաշերտ և արդյունավետ․ նախագահը՝ Ֆղանսուազ Ժակոբին

Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի պաշտոնակատարի հետ

Վազգեն Գալստանյանի հավաքը Սուրբ Աննա եկեղեցու բակում

Բարձր բնապահպանական նշաձողերի սահմանումը առաջնահերթություն է․ «Սևան» ազգային պարկի տնօրենին է հանձնվել կառավարման պլանը

Կա կամք երկու երկրների միջև համատեղ կառուցել իրավական կայուն համագործակցություն․ Բրենդոն Յոդերը՝ Աննա Վարդապետյանին

Շվեյցարական բանկում Գարեգին Երկրորդի անունով 1 մլն 100 հազար դոլար է եղել. գումարը ավելացե՞լ է, թե՞ ոչ

ԵՄ-ն պաշտպանության ոլորտում գործընկերության համաձայնագիր է ստորագրել Մոլդովայի հետ

Կնորոգվեն Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը․ դրանք խիստ քայքայված և վնասված են (լուսանկարներ)

Արտաքին հետախուզության ծառայության պետը նոր տեղակալ ունի․ վարչապետը որոշում է ստորագրել

ԱԽ քարտուղարն ու Դեյվիդ Քոհենը ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր են քննարկել

Սուրեն Պապիկյանն այցելել է զորամասերից մեկի գումարտակի՝ շաբաթներ առաջ շահագործված մշտական տեղակայման վայր (լուսանկարներ)

Ալեն Սիմոնյանն ու Ուկրաինայի ռադայի նախագահը քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում և Ուկրաինայում

2024-ին Հայաստանում արձանագրվել է այլ երկրներից կարմրուկի 15 բերովի դեպք

Սրբազանը, որը դարձավ շարժման Լաոն, հավաքեց սրբերին. սուրբ Վիտալի Բալասանյանին, սուրբ Շուշան Պետրոսյանին. Քոչարյան

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 21-ին

Մոտենում է հերթական ակտիվ ցիկլոնը․ Սուրենյանը հայտնել է՝ երբ

Համացանցի որոշ օգտատերեր մոդուլային զորանոցների հրդեհային անվտանգության վերաբերյալ անհիմն դիտարկումներ են շրջանառում․ ՊՆ

Ալիևը մանրամասնել է, թե ինչ են խոսել ինքն ու Ռաիսին վերջին անգամ

Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցը փոխվել է

Մոմ, «Կոկա-կոլա», գինի ծախել, ռեստորաններ ունենալ և հարկ չվճարել, ժամանակն է հասկանանք՝ ինչո՞ւ․ Սիմոնյան

Գնահատելի է Խաղաղության կորպուսի գործունեությունը Հայաստանում․ նախագահն ընդունել է ԱՄՆ դեսպանին և Կարոլ Սպանին

Ես երևանցի տղա եմ, միշտ Երևանի կենտրոնում քայլել եմ, միշտ էլ քայլելու եմ․ ինչու է Սիմոնյանը շրջում թիկնապահների հետ

3 տարեկան երեխան կանգնել է մահճակալին, բացել պատուհանն ու դուրս ընկել․ վիճակը կայուն ծանր է

«Հայաստան» խմբակցությունը կարող է լինել «Սրբազան դաշինք» Քոչարյանի, Սարգսյանի, որոշ սպասավորների հետ․ Ռուբինյան

Պուտինը մեկնելու է Ուզբեկստան