Երևան
11 °C
ԱԺ նիստին ԼՀԿ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը, դիմելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, նշեց, որ պատերազմում վիրավորված տղաները աջակցություն ստանալուց մի շարք խնդիրների են բախվում:
«Քաղաքացին պատերազմում վիրավորում է ստացել, երկու օր ստացիոնար բուժվել է, հայրենասիրությունից դրդված՝ չի շարունակել բուժումը և մեկնել է ռազմաճակատ։ Ինչ-որ չափանիշ է սահմանված, որ 3 և ավելի օր ստացիոնար բուժում ստացողները աջակցություններից օգտվում են, իսկ այն քաղաքացիները, որոնք չեն սպասել բուժման ավարտին, դուրս են մնում ծրագրերից։ Ստացվում է՝ հայրենասիրությունը ստորադասվում է ինչ-որ առումներով։ Խնդում եմ այլ մեխանիզմներ մշակել, որ այդ քաղաքացիները նույնպես կարողանան օգտվել 500 հազար դրամի աջակցությունից»,- ասաց պատգամավորը:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հորդորեց նման ցանկացած դեպքի վերաբերյալ տեղեկացնել Կառավարությանը, որպեսզի ինդիվիդուալ լուծումներ տրվեն:
«Բարդ հարց եք բարձրացնում, որը վերաբերում է շահառուների նույնականացման կանոններին, բայց կան բաղադրիչներ, որոնց գնահատականը պետք է տրվի առանձին, կամ գոնե դուք պետք է տաք, որ մենք շահառու դարձնենք: Պատկերացնու՞մ եք, եթե մենք 3 օրվա փոխարեն դնենք, օրինակ, 1 օր կամ ընդհանարապես պահանջ չդնենք ստացիոնար բուժման, ինչ կկատարվի: Մենք կունենանք շահառուների անկառավարելի շրջանակ և ուղղակի ի վիճակի չենք լինի այդ միջոցառումն իրականացնել ո՛չ ֆինանսական, ո՛չ կազմակերպչական իմաստով։ Այդ դեպքում տեղի կունենա հետևյալը. ցանկացած անձ, որը կունենա վնասվածք, կհանդիսանա նաև շահառու»:
Պատգամավորն արձագանքեց՝ եղել են դեպքեր, որ քաղաքացին, օրինակ, ոտքի թեթև վնասվածք է ստացել ու 3 և ավելի օր ստացիոնար բուժվել, ստանում է աջակցություն. «Ես առաջարկում եմ, որ ոչ թե օրերով սահմանվի աջակցությունը, այլ վիրավորման ծանրությունով: Դրանով առաջնորդվեք, որպեսզի անարդարություն չլինի, ու որպեսզի հայրենասիրությունը չստորադասվի»:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ասաց, որ համաձայն է պատգամավորի դիտարկմանը:
Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ
Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)
Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն
Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին
Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան
Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի
Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)
Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո
22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին
Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից
Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում
Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը
Երևանում ավտոբուս է հրդեհվել
Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է
Ոստիկանները հեռացել են Կիրանցից
Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին
Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը
Լարսը բեռնատարների համար փակ է
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում
Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ
ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ
Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին
Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի
Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել
Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան
Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել
Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը
Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը
Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան
Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան
Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ
Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)
Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել
© 2024 Հայկական ժամանակ