Հոլիվուդյան դերասան Ռոբերտ դե Նիրոն հայտարարել է, որ նախկին կինը՝ Գրեյսը, ամուսնալուծությունից հետո կործանում է իրեն

Հոլիվուդյան դերասան Ռոբերտ դե Նիրոն դժգոհել է այն բանի համար, որ իր նախկին կինը՝ Գրեյս Հայթաուերը, բառացիորեն կործանում է իրեն ամուսնալուծությունից հետո: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով Daily Mail-ին:

Զույգը գտնվում է ամուսնալուծության գործընթացում 2018-ից: Դատավորը վճռել է, որ նախկին կինը պետք է Դե Նիրոյից տարեկան մեկ միլիոն դոլար ստանա, ինչպես նաեւ՝ 20 միլիոն դոլարով տան վաճառքից ստացված հասույթի մի մասը: Դերասանի փաստաբան Քերոլայն Քրաուսը հայտնել է, որ միջին հաշվով Հայթաուերը ամսական 215 հազար դոլար է ծախսում վարկային քարտերով եւ 160 հազար դոլար կանխիկ գումարով, եւ Հոլիվուդի աստղի մոտ ավարտվում են նախկին կնոջը պահելու համար նախատեսված գումարները:

Նրա խոսքով՝ Դե Նիրոյի կարողությունը կազմում է 500 մլն դոլար, սակայն նրա նախկին կնոջ էքստրավագանտ կենսակերպը վճռականորեն վատացնում է Դե Նիրոյի վիճակը: Բացի այդ՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով բազմաթիվ կինոարտադրություններ դադարեցվել են, ինչը նույնպես չի նպաստել արտիստի բարեկեցության աճին:

Դերասանի նախկին կնոջ փաստաբան Քեւին Մաքդոնֆը մերժել Է աղքատության մասին Դե Նիրոյի հայտարարությունները՝ նշելով, որ նա 450 հազար դոլար է ծախսել 2019 թվականին Լոնգ Այլենդի հարավային ափին գտնվող տան ամառային վարձակալության համար, 150 հազար դոլար՝ Գոհաբանության օրվա արձակուրդների համար եւ մեկ միլիոն դոլար՝ 2019 եւ 2020 թվականներին իր չափահաս երեխաների համար: Բացի այդ՝ աստղը պարբերաբար ուղղաթիռ է վարձակալում եւ թռչում առաջին դասով:

Քրաուսն էլ հակադարձել է, որ նախկին կինը կտրուկ ավելացրել է իր ծախսերը վերջին տարիներին եւ էլիտար բուտիկներում ծախսել է ավելի քան 1,2 մլն դոլար՝ չունենալով նման խոշոր գնումների թույլտվություն:

Հիշեցնենք, որ հոլիվուդյան դերասան Ռոբերտ դե Նիրոն 20 տարվա ամուսնությունից հետո 2018-ին բաժանվել է կնոջից՝ Գրեյս Հայթաուերից։ Զույգը ամուսնացել էր 10 տարվա հարաբերություններից հետո: Երկու տարվա ամուսնությունից հետո նրանք ամուսնալուծվել էին, սակայն շուտով նորից հանդիպել։ 1998-ին ծնվել էր նրանց որդին՝ Էլիոթը, իսկ 2011-ին՝ դուստրը՝ Հելենը: Նշենք, որ հոլիվուդյան դերասան Ռոբերտ դե Նիրոն 78 տարեկան է:

Տպել
3800 դիտում

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարո՞ղ է կանգնեն և հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ