Վարդան Գրեգորյանի կերպարը ոգեշնչում էր սփյուռքի շատ գործիչների և օրինակելի էր նոր սերնդի համար. Մայր Աթոռ

Ապրիլի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը լուսահոգի Վարդան Գրեգորյանի մահվան առիթով ցավակցագիր է հղել նրա ընտանիքին և բոլոր վշտացյալներին։

Ուղերձում ասվում է.

«Ցավով տեղեկացանք Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու արժանավոր զավակ, տիար Վարդան Գրեգորյանի մահվան մասին:

Հանուն Գերագույն Հոգևոր Խորհրդի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության` բերում ենք Մեր սրտակցությունն ու ցավակցությունը ննջեցյալի ընտանիքին, հարազատներին ու բոլոր վշտացյալներին:

  Հոգելույս Վարդան Գրեգորյանը կրթական, գիտական և հանրային ճանաչված գործիչ էր։ Ավելի քան քսանամյա գործունեությամբ նա գովելի նպաստ է բերել հումանիտար գիտությունների զարգացմանը, բեղուն առաքելություն իրականացրել ԱՄՆ-ի հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Մեծ փորձառությամբ ու վաստակով լուսահոգի Վարդան Գրեգորյանը գլխավորել է Նյու Յորքի հանրային գրադարանը՝ վերականգնելով գրադարանի մշակութային նշանակության կարգավիճակը, և շուրջ երկուս ու կես տասնամյակ նախագահել Նյու Յորքի Կարնեգի հիմնադրամը՝ արգասավորելով բարեգործական այս հաստատության ծրագրերի իրականացումը աշխարհի տարբեր երկրներում։ Նրա կերպարը ոգեշնչում էր սփյուռքի շատ գործիչների և օրինակելի էր նոր սերնդի համար։

  Առանձնակի ջերմությամբ ենք անդրադառնում, որ համաշխարհային հռչակ ունենալով՝ հոգելույս Վարդան Գրեգորյանը միշտ շեշտում էր իր ազգային պատկանելությունը, Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու զավակ լինելը։ Բարեհիշատակ հայորդին միշտ աշխույժ մասնակցություն էր բերում ամերիկահայ համայնքի հոգևոր-եկեղեցական կյանքին, Պատարագի սրբազան արարողություններին, եկեղեցական կարևոր միջոցառումներին ու ձեռնարկներին։ Նրա սրտում հաստատուն էր հավատարմությունն ու նախանձախնդրությունը՝ առ ազգն ու հայրենին։ Նա համահիմնադիրն էր «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և մեծապես կարևորում էր Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման, Հայ դատի հաղթանակի, հարազատ երկրի զորացման ու առաջընթացի գործում նվիրյալ ջանքերի ներդրումը, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդումն ու արդյունավորումը։

  Աղոթք ենք բարձրացնում առ Ամենողորմ Աստված, որ Իր անսահման գթությամբ երկնային երանական բարձունքներում խաղաղություն և հանգստություն պարգևի հանգուցյալ Վարդան Գրեգորյանի լույս հոգուն: Այլև հայցում ենք Սուրբ Հոգու մխիթարությունն ու սփոփանքը ննջեցյալի ընտանյաց անդամներին ու հարազատներին և սգակիր բոլոր անձանց»։

Տպել
1008 դիտում

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, տեղ-տեղ՝ կարկուտ. տեղումնառատ մայիսյան օրերը կշարունակվեն

Ովքեր են իրականում կանգնած Բագրատ սրբազանի աջ և ձախ կողմերում. Ալեքսանյանը մանրամասնեց

Մոսկվային ուղղված մեղադրանքներից հետո Գերմանիան Ռուսաստանից կանչել է իր դեսպանին

Ուզում եք ամեն ինչ անել, որ Հայաստանին ներքաշեք պատերազմի մեջ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Միրզոյանը և Սիյարտոն ստորագրել են Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների համագործակցության մասին համաձայնագիր

Հայտնաբերվել է արյան հետքերով ավտոմեքենա, ներսում՝ ատրճանակ. վիրավորում է ստացել նախկին ոստիկան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր կրկնում է նույն թեզերը, ինչ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքի ժամանակ (տեսանյութ)

Բոլոր դպրոցներում մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ինչպես գրանցվել

Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա տղամարդու մարմին

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը