ԱՆ-ը հորդորում է ապրիլի 24-ին պահպանել հակահամաճարակային կանոնները. ինչ միջոցառումներ են նախատեսված այդ օրը

Հայաստանում ապրիլի 24-ին նախատեսված են մի շարք միջոցառումներ, որոնց մեկնարկը կտրվի ապրիլի 23-ից:

«Հիշատակի եռերգություն» կոչվող միջոցառումների շարքում ապրիլի 23-ին՝ ժամը 23:00-ին, Ծիծեռնակաբերդում կհնչի Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը»: Հանդես կգան ՀՀ ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը: Համերգը կղեկավարի Էդուարդ Թոփչյանը: Համերգը ուղիղ եթերով հեռարձակելու են  Հայաստանի հեռուստաընկերությունները:

Այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հայտնեց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ Հայաստանում պետական միջոցառումների նախապատրաստումն ու կազմակերպումը գլխավորում է ինքը:

Ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային երգչախումբը եւ «Հովեր» պետական կամերային երգչախումբը կներկայացնեն Մոցարտի «Ռեքվիեմը»:

Ապրիլի 24-ին՝ ժամը 19:15-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող համերգային երեկոյի ընթացքում հնչելու է Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»: Հանդես կգան Հայաստանի ազգային սիմֆոնիկ եւ Հայաստանի պետական կամերային երգչախմբերը:

«Այս միջոցառմանը նախատեսում են դիվանագիտական պատվիրակությունների ներկայությունը, սույն համերգը կլինի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո: Նախատեսվում են նաեւ մի շարք այլ միջոցառումներ, մասնավորապես՝ արտաքին գործերի նախարարությունը ցուցահանդես է նախատեսել մեր հանրության համար»,- ասաց Հարությունյանը:

Վարչապետի խորհրդականը հայտնեց, որ ապրիլի 27-ին տեղի կունենա ավանդական ծաղկահավաքը. «Արդեն գիտենք, որ այդ թերթիկներից թուղթ են պատրաստում, ու այն օգտագործվում է շնորհակալագրեր ուղարկելու համար»:

Հարությունյանը նաեւ զգուշացրեց, որ ապրիլի 24-ին մայրաքաղաքի մի շարք ճանապարհներ փակ են լինելու: Առաջիկայում ստույգ կտեղեկացվի, թե որ փողոցների մասին է խոսքը:

Ապրիլի 24-ի առավոտյան ժամը 9-ից 10-ը, պաշտոնական պատվիրակությունների այցելություններով պայմանավորված, մուտքը դեպքի Ծիծեռնակաբերդ ժամանակավորապես կսահմանափակվի:  

Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների բյուջեն կազմում է շուրջ 70 միլիոն դրամ:

Ասուլիսին ներկա Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելա Աբովյանն էլ շեշտեց, որ մեր երկրում կորոնավիրուսային հիվանդության առումով լարված իրավիճակ է. օրական արձանագրվում է միջինում 800-ից 1000 դեպք:

«Ցավոք, նախորդ ամիսների համեմատ մենք ունենք մահաբերության ցուցանիշի աճ: Նախորդ ամիսների 1,8-ի փոխարեն ունենք 1,9 ցուցանիշ, ինչը շատ մտահոգիչ է: Առողջապահության նախարարությունը հորդորում է հատկապես փակ կազմակերպության ղեկավարներին բարձրացնել զգոնությունն ու փակ տարածքներում պահպանել նախարարի հրամաններով սահմանված բոլոր կանոնները: Բնակչությանը հորդորում ենք հնարավորինս չստեղծել կուտակումներ»,- ասաց նա՝ կոչ անելով քաղաքացիներին ապրիլի 24-ին կազմակերպվող միջոցառումների ժամանակ պահպանել սահմանված հակահամաճարակային կանոնները, քանի որ շփումներին զուգահեռ կմեծանա ռիսկը հիվանդության տարածման, եւ կարող ենք ունենալ բավականին լուրջ դեպքեր, որոնք կարող են երեւալ գաղտնի շրջանից հետո:

Տպել
1591 դիտում

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում

Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ

Երեք տարի է՝ ԱԺ-ում են, երկուսուկես ձայնի հնարավորություն չունեն․ Քոչարյանը՝ իմպիչմենտի գնալու մասին