Ալավերդու բժշկական կենտրոնում հերթական մրցույթն է նշանակված. արդեն երկու անգամ պայքարած թեկնածուները նորից կմրցակցեն

Նախորդ երկու տարիներին չհաջողված մրցույթներից հետո «Ալավերդու բժշկական կենտրոնում» այս տարի ևս մեկ անգամ կփորձեն տնօրեն ընտրել: 

Մարզպետարանը բժշկական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար արդեն երրորդ մրցույթն է հայտարարել, որն անցկացվելու է այս տարվա հունիսի 22-ին:

Առաջին մրցույթը անցկացվել էր 2019 թվականի հոկտեմբերի 8-ին, բայց արդյունքները չեղյալ էին համարվել, քանի որ մրցույթի 3-րդ փուլ անցած միակ մասնակիցը՝ Ստեփանավանի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժնի վարիչ, Վանաձորի բժշկական կենտրոնի վիրաբույժ Գևորգ Ազարյանը, չէր ստացել հանձնաժողովի անդամների բավարար ձայները և հաղթող չէր ճանաչվել:

Հաջորդ մրցույթը մարզպետարանի կողմից նշանակվել էր 2020 թվականի փետրվարի 20-ին, սակայն այն նույնպես չէր կայացել, քանի որ Ազարյանը, առաջին մրցույթի արդյունքները չընդունելով, դիմել էր դատարան՝ բողոքարկելով մրցույթի արդյունքները և պահանջելով՝ քանի դեռ արդյունքները բողոքարկվում են, նոր մրցույթ չանցկացնել: Նրա համոզմամբ՝ ինքը մրցույթում հաղթող պետք է ճանաչվեր, որովհետև մրցույթի 3-րդ փուլը, ինչպես այն ժամանակ նշել էր, կարևոր չէ, իսկ 2 փուլերը թեկնածուներից միայն ինքն է հաղթահարել:

Վանաձորի բժշկական կենտրոնի վիրաբույժը կայանալիք նոր մրցույթին ևս կփորձի իր ուժերը: Մեզ հետ զրույցում Ազարյանը միայն նշեց. «Ճիշտ է, ես դիմել էի դատարան, երկու փուլ արդեն անցել էր, բայց հայցերս հետ վերցրի, որովհետև անիմաստ էի համարում: Այդ տեմպերով եթե գնար, երկու երեք տարի շարունակվելու էր: Այլ մանրամասներ չեմ ուզում հայտնել: Հիմա նոր մրցույթին ևս պատրաստվում եմ մասնակցել»,- ասաց նա

Բժշկական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի առաջին մրցույթին մասնակցած «Ալավերդու ԲԿ-ի» գործող տնօրեն Ստեփան Մոսինյանը, որ չկայացած մրցույթներից հետո բուժկենտրոնի տնօրենի պաշտոնակատարն է, ևս մասնակցելու է սպասվող մրցույթին: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց նա:

Նրա խոսքով՝ ինքը ԲԿ-ի համար շարունակական զարգացման նոր ծրագրեր ունի, որոնք ցանկանում է իրականություն դարձնել, այդ պատճառով էլ որոշել է մասնակցել տնօրենի թափուր պաշտոնի հերթական մրցույթին: «Ալավերդին մեր հյուսիսային դարպասն է, և ցանկալի կլինի, որ այն նոր զարգացումներ ունենա, որպեսզի կարողանանք մեր բնակչության համար որակյալ բուժօգնություն ապահովել: Պետք է այնպես անենք, որպեսզի մարդիկ այստեղից Երևան չհասնեն, յուրաքանչյուր բժշկական կենտրոնի նպատակը դա պետք է լինի»,- ընդգծեց նա:

Մոսինյանին առաջին մրցույթի ժամանակ չէր հաջողվել հաղթահարել երկրորդ փուլը, դուրս էր մնացել ընտրապայքարից: Ասում է՝ բողոքական մարդ չէ, հանձնաժողովի անդամները, եթե նպատակահարմար գտնեն, իրեն կընտրեն:

«Առաջին մրցույթից ես բողոք չունեմ, ընդհանրապես բողոքական մարդ չեմ, ամեն ինչ անում եմ բաց ու թափանցիկ, միայն աշխատանքի մեջ եմ պահանջկոտ, մնացած առումներով շատ հանգիստ մարդ եմ: Եթե նպատակահարմար գտնեն, որ ես շարունակեմ այն զարգացումները, որոնց ուղին սկսել եմ ԲԿ-ում, ապա կշարունակեմ, իսկ եթե ոչ՝ Աստված բոլորիս հետ»,- հավելեց բուժկենտրոնի տնօրենի պաշտոնի հավակնորդը:

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները, անհրաժեշտ փաստաթղթերից բացի, մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ մարզպետարան պետք է ներկայացնեն կազմակերպության զարգացման նախնական ծրագիրը, որը ներառում է կազմակերպության զարգացման, բարեփոխման, մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացման հիմնական ուղենիշները, կառուցվածքի և գործունեության բարեփոխմանն ուղղված առաջարկությունները:

Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի հավակնորդների դիմումների ընդունման վերջնաժամկետը մայիսի 21-ն է:

Մերի Խաչատրյան

Տպել
1133 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ