Վահրամ Սահակյանը պնդում է՝ իր ներկայացումն արգելել են վերեւներից. ԿԳՄՍՆ-ն եւ թատրոնը մեկնաբանում են

Ապրիլի 17-ին ռեժիսոր, բեմադրիչ Վահրամ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ հազարավոր հանդիսատեսների կողմից դիտված ու սիրված «Անմարդկային կատակերգություն» հայրենասիրական դրամայի ներկայացումները չեղարկելու համար հանցավոր կերպով զանգահարել եւ սպառնացել են Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանին: 

Ըստ Սահակյանի՝ «Անմարդկային կատակերգություն» ներկայացումը պիտի լիներ ապրիլի 19 եւ 20-ին, սակայն չի կայանալու, քանի որ տնօրենը «վերեւներից» զանգ է ստացել ու չեղարկել: Ռեժիսորը նաեւ նշել է, որ այդ ամենի հեղինակը ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն է:

«Այդ առիթով ես նամակներ եմ ուղարկել նախարարին եւ նրա տեղակալներին, որպեսզի նրանք պատասխանեն, թե կոնկրետ իրենցից ո՞վ է դա արել: Վահրամ Դումանյան, Արայիկ Խզմալյան, Արթուր Մարտիրոսյան, Ժաննա Անդրեասյան, Կարեն Գիլոյան, Կարեն Թռչունյան. եթե մեկ ժամվա ընթացքում կոնկրետ պատասխան չստացա, ուրեմն այս խայտառակության համար պատասխանատու են վերը նշված անձինք կամ անձանցից մեկը: Մինչեւ դատական գործընթաց սկսելը՝ ես այս ամենի մասին տեղյակ կպահեմ այսօր հեռուստատեսային ալիքներով եւ համացանցով։ Բացի մեր փաստաբաններից՝ գործին կցվում են նաեւ երկու ֆրանսիացի փաստաբաններ»,- մասնավորապես գրել է Վահրամ Սահակյանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից «Հայկական ժամանակն» հայտնեցին. «Այդ խնդիրներին ԿԳՄՍՆ որեւէ առնչություն չի ունեցել ու չունի։ Հարցն ամբողջապես գտնվում է թատրոնի ղեկավարության եւ Վահրամ Սահակյանի իրավահարաբերությունների տիրույթում»։

Խնդրի առնչությամբ «Հայկական ժամանակը» փորձեց մեկնաբանություն ստանալ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանից: Մխիթարյանը հերքեց Վահրամ Սահակյանի այն հայտարարությունը, թե իրեն զանգել եւ սպառնացել են ներկայացումը չեղարկել, սակայն այլ մանրամասներ չցանկացավ հայտնել: Տնօրենը նշեց՝ խնդրին ավելի ուշ հանգամանալից կանդրադառնա:

Ավելի ուշ Ռուսական թատրոնը հայտարարությամբ հանդես եկավ, որում ասվում է. «Անթույլատրելի ենք համարում Վահրամ Սահակյանի «Անմարդկային կատակերգություն» ներկայացման հետ կապված Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի անվան hանիրավի շահարկումն ու իրավական գործընթացին քաղաքական աստառ հաղորդելը։ Թատրոնը մշտապես եղել եւ շարունակելու է մնալ ապաքաղաքական կառույց։ Հարցը գտնվում է իրավաբանական տիրույթում եւ իրավաբանների վերահսկողության ներքո»:

Մեզ նաեւ չհաջողվեց պարզել, թե խոսքն ինչ իրավաբանական գործընթացների մասին է, արդյոք դրանք նոր են սկսվել, թե կային:

Նկատենք՝ «Անմարդկային կատակերգություն» տրագիկոմեդիան «Տոմսարկղ ամ» կայքում կա, նշված է, որ այն կայանալու է ապրիլի 19-ին, այսինքն՝ այսօր:

Կայքում կա նաեւ ներկայացման կարճ բնութագիրը, այն է՝ «Անմարդկային կատակերգություն» ներկայացման մեջ ակնառու է մեր օրերի ցավը, դառնությունը, իրավիճակի անհեթեթությունը եւ այլն։ Խոսվում է նաեւ դավադրության, դավաճանության, հերոսության եւ հիմարության մասին»:

Նաեւ նշված է, որ 1 ժամ 35 րոպե տեւողությամբ ներկայացման ժամանակ անչափահասների մուտքն արգելվում է: Տոմսերի արժեքը 3000-ից 7000 դրամ է:

Հ.Գ. Ավելի ուշ Վահրամ Սահակյանը եւս մեկ գրառում կատարեց, որում ասվում է. «Տեղեկացնեմ, որ ՀՀ ԿԳՍՄ-ին ենթակա Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի ադմինիստրացիան մարտի 25-ից մինչեւ ապրիլի 17-ը ներառյալ տպագրել եւ վաճառել է այնպիսի ներկայացման տոմսեր, որը ոչ միայն չի կայացել, այլեւ որի համար չկա որեւէ պայմանագիր եւ փաստաթուղթ։ Առայժմ սա կարելի է որակել որպես մի խումբ անձանց կողմից կատարված տնտեսական հանցագործություն»:

Տպել
8162 դիտում

Ինչպես են ցուցարարները հանրահավաքի ժամանակ հարվածում «Կամազ»-ին (տեսանյութ)

Լեգիտիմ վարչապետը չի կարող հեռացվել Քոչարյանի տարատեսակ խոսնակների պահանջով, նրա կլանը ՀՀ ժողովուրդը չէ․ Ալեքսանյան

Շիրակ Թորոսյանն ու Ռուստամ Բաքոյանը արձագանքել են Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Տղամարդը «Կամազ»-ը վարել է դեպի հանրահավաքի մասնակիցները․ նախաձեռնվել է քրեական վարույթ, վարորդը ձերբակալվել է

Շնորհակալ եմ պարոն Գալստանյանին մեր հակածխախոտային պայքարին միանալու համար․ Թորոսյան

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետը․ Պապիկյանի արձագանքը Գալստանյանի պահանջին

Ջարդել են տեսախցիկը․ լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Խաչերը իջնում են, բարձրանում են մանդատները` հեսա 2 խմբակցությունների հետ խորհրդակցեմ, գամ․ Խաչատրյանը՝ Գալստանյանին

Բագրատ Գալստանյանի հանրահավաքին եկած մարդիկ գնում են հրապարակից. նրանցից շատերը հիասթափված են

Հոկտեմբերի 27 արածներ` ծոծրակներդ կտեսնեք՝ իշխանազավթում չեք տեսնի․ Մկրտչյան

Ռուսական զինվորական համազգեստով անձ՝ Գալստանյանի հրավիրած հանրահավաքին

Ըստ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ այսօր նաև Եռաբլուրն է ցնծության մեջ (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս պատասխանել է Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին