Մարտ ամսին ռեկորդային թվով գրանցված աշխատատեղեր են եղել. ըստ պատգամավորի՝ դեռ հսկայական ստվեր կա

2021 թվականի մարտ ամսվա տվյալներով Հայաստանում եկամուտ ապահոված աշխատատեղերը շուրջ 622.5 հազար են: Սա 2020թ. մարտի համեմատ ավելի է շուրջ 2.5 հազարով, 2019թ. մարտի համեմատությամբ` 38.5 հազարով, իսկ 2018թ. մարտի համեմատությամբ` 85.5 հազարով: Տվյալները հրապարակել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն:

Բացի այդ, 2021 թվականի մարտին` նախորդ տարիների նույն ամիսների համեմատությամբ, աճել են նաեւ մարդկանց եկամուտները, եկամտային հարկը, ինչպես նաեւ մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը:

Մասնավորապես` այս տարվա մարտին եկամուտը կազմել է 131.5 մլրդ դրամ, ինչը 2020թ. մարտի համեմատ ավելի է 7.8 մլրդ դրամով, 2019թ. մարտի համեմատ` 24.1 մլրդ դրամով, իսկ 2018թ. մարտի համեմատ` 38 մլրդ դրամով:

Եկամտային հարկը 2021թ. մարտին կազմել է 28.2 մլրդ, 2020թ. մարտին` 27.9 մլրդ դրամ, 2019թ. մարտին` 27 մլրդ դրամ, իսկ 2018թ. մարտին` 23.3 մլրդ դրամ:

Մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը 2021թ. մարտին կազմել է 211  300 դրամ, ինչը 2020թ. մարտի նույն ցուցանիշից ավելի է 11 800 դրամով, 2019թ. մարտի համեմատությամբ` 27 400 դրամով, 2018թ. մարտի համեմատությամբ` 37 200 դրամով:

Այստեղ կարեւոր է նշել նաեւ, որ 2018-ի համեմատ աճել է նաեւ դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ: Եթե 2018-ի մարտին այն 480 դրամ էր, ապա 2021-ի մարտին այն աճել է՝ դառնալով 522:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում նշեց, որ մարտ ամսվա համար մենք հիմա ունենք բացարձակ ռեկորդ: Այսինքն՝ Հայաստանի պատմության մեջ մարտ ամսվա ընթացքում երբեք ավելի մեծ թվով գրանցված աշխատատեղեր չեն եղել:

Աշխատատեղերի վերաբերյալ ՊԵԿ-ի հրապարակած տվյալների մասին զրուցել ենք ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Գեւորգ Պապոյանի հետ:

- Պարո՛ն Պապոյան, ինչի՞ հաշվին է 2018-ի մարտի համեմատ 85.5 հազարով ավելի շատ աշխատատեղ ավելացել: 

- 2 պատճառ կա: Առաջինն այն է, որ ստվերից աշխատատեղեր են դուրս եկել, իսկ երկրորդը՝ 2018-ի համեմատ փաստացի Հայաստանում այս տարի կա ավելի շատ աշխատատեղ:

- Ըստ ձեզ ՀՀ շուրջ 3 մլն բնակչությունից միայն 622.5 հազա՞րն է աշխատում:

- Բնականաբար ավելի շատ մարդ է աշխատում: Նվազագույնը մի քանի տասնյակ հազար, չեմ բացառում՝ 100 հազար եւ ավելի մարդիկ ստվերում են աշխատում:

- Էականորեն աճել են նաեւ եկամուտների չափերը: Այս 3 տարիների ընթացքում բացի պետական ապարատից, նաեւ մասնավորո՞ւմ է լուրջ աշխատավարձային փոփոխություններ եղել:

- Փաստացի, եթե մենք նայենք աշխատավարձի աճի տվյալները՝ կտեսնենք, որ այդ աճը կա: Ավելին ասեմ՝ 2021 թվականի մարտին՝ 2019-ի մարտի համեմատ մենք ունենք 38 հազարով ավելի աշխատող, իսկ աշխատավարձային ֆոնդն ավելի քան 24 մլրդ դրամով կամ 22.4 տոկոսով ավելի է: Սա նշանակում է, որ 2019-ին աշխատավարձերը շատ ավելի բարձր են եղել 2018-ի համեմատ, նույնը 2020-ին է եղել 2019-ի համեմատ եւ 2021-ին այդ տենդենցը շարունակվում է:

Մի բան էլ. միջին անվանական աշխատավարձը 2021 թ. փետրվարին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ 2.5%-ով աճել է:

- Ոլորտային առումով պատկերացում կա՞, թե աշխատատեղերի հիմնական մասը որ ոլորտներում են ստեղծվել: 

- Տարբեր ոլորտներում: Ես ձեզ մի ոլորտի հետաքրքիր տվյալ ներկայացնեմ. 2021 թ. առաջին եռամսյակում՝ 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ ՏՏ ոլորտի ընկերությունների պետական բյուջե վճարած հարկերն ավելի քան 40 տոկոսով ավելացել են: Սա ոչ միայն շրջանառությամբ է պայմանավորված, այլեւ նրանց աշխատատեղերի քանակի, աշխատավարձերի ավելացմամբ: Այսինքն տնտեսության մեջ բավականին լուրջ եւ դրական փոփոխություններ են տեղի ունենում: Մենք անգամ կորոնավիրուսի պայմաններում մի շարք ոլորտներում ունեցել ենք աճ, ընդ որում դրանք ե՛ւ արտահանման ոլորտներում են ե՛ւ արտադրության:

- Պարո՛ն Պապոյան, 2019 թ. համարվում էր իշխանությունների համար տնտեսական առումով ամենահաջող տարին, բայց փաստորեն աշխատատեղերի առումով լավագույն ցուցանիշը արձանագրվում է հետճգնաժամային շրջանում, ինչպե՞ս է ստացվում:

- Շատ ճիշտ եք ասում, ասեմ ավելին՝ մարտ ամսին մենք ունենալու ենք բավականին բարձր տնտեսական աճ, իսկ ապրիլ, մայիս, հունիս ամիսներին կանխատեսում եմ երկնիշ տնտեսական աճ: ՀՀ տնտեսությունը թափ է հավաքում եւ արագ տեմպերով վերականգնվում է:

- Չնայած այս 3 տարիների կտրվածքով երեւացող թվային աճին, այնուամենայնիվ այս պահին աշխատատեղերի եւ աշխատավարձերի առումով ստվերն, ըստ ձեզ, մե՞ծ է:

- Աշխատատեղերի առումով ստվերն ավելի քիչ է, քան աշխատավարձի առումով: Այո՛, դեռեւս հսկայական ստվեր ունենք, մարդիկ փաստացի ավելի շատ եկամուտներ են ստանում, քան հայտարարագրում են: Այդտեղ էլ մենք աշխատանք ունենք անելու:

- Քանի որ, աշխատատեղերի թափանցիկության առումով դեռեւս չենք հասել իդեալականին մոտ վիճակի, ի՞նչ պետք է անել, որպեսզի ավելի մեծ թվով աշխատատեղեր դուրս գան ստվերից:

- 2 ուղղություն կա. մեկը ցածր հարկային բեռն է, ինչը մենք արել ենք: Նախկինում բարձր աշխատավարձերը հարկվում էին՝ 28 եւ 36 տոկոսով, իսկ այս պահին ընդամենը 22 տոկոսով են հարկվում, իսկ հաջորդ տարի արդեն 21 տոկոսով կհարկվեն: Սա էականորեն փոքրացնում է մոտիվացիան, որպեսզի ստվերում աշխատավարձը պահեն:

Մյուս կողմից պետք է վարչարարությունն ակտիվացնել: Շատ դեպքերում աշխատողները մեծ ուրախությամբ կուզեին, որ իրենց աշխատավարձն ամբողջությամբ երեւար, եւ այստեղ շատ հարցեր կան, որոնք պետք է հարկային վարչարարությամբ լուծել:

- Այսինքն հարկային վարչարարությունը այս պահին համեմատաբար թո՞ւյլ է, թե՞ պետք է այն ավելի ուժեղացնել:

- Այդ վարչարարության արդյունքում է, որ հսկայական հատված դուրս է եկել ստվերից, բայց դեռեւս մի զգալի հատված էլ ստվերում է մնացել եւ այստեղ աշխատելու տեղ կա:

- Պարո՛ն Պապոյան, ստվերում գտնվող աշխատողները հիմնականում ո՞ր ոլորտից են:

- Տարբեր ոլորտներ են: Ավելի շատ տարածված են լինում մանրածախ առեւտրում: Կարող են լինել ե՛ւ փոքր ընկերություններ, ե՛ւ միջին: Խոշորների մոտ այդ ստվերը բավականին կրճատվել է:

- 622.5 հազար աշխատատեղերի թիվը առաջիկա ամիսներին աճելու միտում ունի՞:

- Միանշանակ, տնտեսության վերականգնմանը զուգընթաց ես կանխատեսում եմ, որ մի քանի տասնյակ հազար հավելյալ աշխատատեղերի ի հայտ կգան: Դրանց մի մասը կլինեն աշխատատեղեր, որոնք նախկինում էլ են եղել եւ հիմա կվերաբացվեն, կլինեն աշխատատեղեր, որոնք ստվերից դուրս կգան, բայց  նաեւ նոր աշխատատեղեր կստեղծվեն:

- Ըստ ձեզ ո՞ւմ աշխատանքն է արդյունք տվել, որ աշխատատեղերի քանակը գնալով աճել է՝ ՊԵԿ-ի վարչարարությա՞ն, թե՞ ԱԺ ընդունած որոշումների:

- Ամբողջ քաղաքական թիմի աշխատանքի արդյունքն է՝ վարչապետի գլխավորությամբ:

Տպել
1791 դիտում

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը