Դուք միշտ և ամենուր արժանի եք լավագույնին. Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը պրոթեզավորման նոր կենտրոն ունի

«Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում» այսօր տեղի ունեցավ պրոթեզավորման նոր կենտրոնի բացման արարողությունը: Այն կհամալրվի ժամանակակից սարքավորումներով, որոնց շնորհիվ Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում վիրավորում ստացած այն զինվորները, որոնք զրկվել են ոտքերից կամ ձեռքերից, այսուհետ կունենան որակյալ և ֆունկցիոնալ պրոթեզներ:

Կենտրոնի բացմանը ներկա էին Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը և այլք:

Բժշկական համալսարանի ռեկտորը, հանդես գալով բացման խոսքով, պրոթեզավորման նորաբաց կենտրոնն անվանեց կենտրոնի ազգային արժանապատվության և հպարտության կենտրոն: Ըստ նրա՝ այս կենտրոնը ի ցույց է դնելու հայ զինվորի անկոտրում կամքը:

«Ցավոք, այս տարի բժշկական համալսարանը չի կարող գրանցել հաջողությունների այն շարքը, որը ունեցել է 100 տարի շարունակ: Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում համալսարանի 33 ուսանողներ իրենց կյանքը նվիրել են հայրենիքին: Այս կենտրոնը բժշկական համալսարանի և գործընկերների համատեղ աշխատանքի արդյունքն է: Այս կենտրոնն այն առանցք է, որի շուրջ հասարակությունը կարող է ունենալ համաձայնություն, տեսանելի արժանապատվություն՝ աշխարհի համար ի ցույց դնելով անկոտրում հայ զինվորի կամքը և հայ հասարակության միասնականությունը: Վերականգնողական կենտրոնը, ունենալով պրոթեզավորման ամբողջական հնարավորություն, վերաձևավորվեց՝ որպես Հայոց զինվորի տուն, և ողջունելով բոլորիդ՝ կցանկանամ այս ամբիոնից ասել՝ կեցցե՛ հայ զինվորը, կեցցե՛ հայ բժիշկը, կեցցե՛ անկոտրում հայոց կամքը և հայոց պետականությունը»,- ասաց նա:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն իր խոսքում շեշտեց՝ պրոթեզավորման նոր կենտրոնը պատերազմին մասնակցած զինվորների անձնազոհության դիմաց նվազագույն երախտագիտությունն է: «Շնորհակալ եմ ձեր դիմելաձևի համար՝ սիրելի դիմելաձևի, ես ուզում եմ, որ բոլորս այսուհետ միմյանց դիմենք սիրելի բառով, և այդ բառը արտահայտում է այն ներքնաշխարհը, որ մենք ունենք մեր երկրի, ժողովրդի, հայրենիքի, մեր զինվորների և մեր ամեն ինչի նկատմամբ:

Սիրելի զինվորներ, դուք հայրենասիրության, նվիրումի, անձնազոհության փայլուն օրինակներ եք, մենք հավերժ պարտական ենք ձեզ, դուք միշտ և ամենուր արժանի եք լավագույնին: Շնորհակալ եմ Երևանի պետական բժշկական համալսարանին, Աջակցություն վիրավոր զինվորին, «Հայաստան» համահայկական հիմնադրամին, Նիդեռլանդների հայ համայնքին և բոլոր նրանց, ովքեր աջակցել են պրոթեզավորման կենտրոնի բացմանը: Թող այստեղ գտնվող զինվորներից բացի՝ ոչ մեկին պրոթեզավորելու կարիք այլևս չլինի»,- ասաց նախարարը՝ իր խոսքում հատուկ առանձնացնելով և անձնական շնորհակալություն հայտնելով Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանին և Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանին:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ նշեց՝ այս առիթը ևս մի խորհուրդ ունի. ի հեճուկս այն տառապանքի, ցավի և կորուստի՝ հայ ազգը ունակ է շարժվել առաջ և վերականգնվել: «Թող այս խաղաղ պահը մեզ հիշեցնի, որ մենք պարտք ունենք յուրաքանչյուրս մեր ոլորտում: Ես վստահ եմ՝ ամեն մի զինվոր, որ այստեղով անցնի, պետք է զգա այն սերը և ջերմությունը, որը մեր սրտերում է: Կենտրոնը ստեղծվել է մեր վախերը ամոքելու հիմքի վրա և նաև լինելու է տարածաշրջանում մեզ հպարտություն պարգևող կենտրոններից մեկը»,- հավելեց նախարարը:

Մերի Խաչատրյան

Տպել
1519 դիտում

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ

Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել խճուղավազքի մրցաշարին

Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան

ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի գործընկերոջ հետ

Գիշերային անկարգություններ Բիշքեկում, բողոքն օտարերկրացիների դեմ է. կան տասնյակ վիրավորներ

Մահափորձից փրկված Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել. նրան կրակողը հայտարարել է՝ չի զղջում

Մամուլում հրապարակվել են կեղծ, վարկաբեկող տեղեկություններ․ ոստիկանությունը պարզաբանում է

Վարելու իրավունք չունեցող երիտասարդը ոչ սթափ վիճակում «Մազդա»-ով կոտրել է էլեկտրասյունն ու եզրաքարը. մեքենան կիսվել է

Կիևը մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը

Թանգարաններում սովորելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը. Անդրեասյան

Քաղաքացին 2800 դոլարով տարբեր տեսակի հրազեններ է գնել, կան ձերբակալվածներ. ՌՈ (տեսանյութ)

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ ու թաց ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, կան տուժածներ

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է 2028-2029 թվականներին «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին

Անապահով տարեցներին գումարի դիմաց հավաքների բերելու մասին ահազանգած քաղաքացուն զանգահարել, վիրավորել ու սպառնացել են

Փարիզի փոխքաղաքապետի հետ հանդիպմանը կարևորվել է երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը 120-130 «F-16» կործանիչի կարիք ունի

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները դադարեցվել են. համաձայնության գալ չի հաջողվում

Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է

ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար

Կիրանցի մոտ ձերբակալվել է Երևանի 2 բնակիչ. նրանք թմրամիջոց են պահել ու տեղափոխել

ԿԳՄՍ նախարարը Թուրքմենստանի պաշտոնակցի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Հենց լայքեք, սրբազան դատախազի ասածը կատարվելու է, Քեթրինի Միհրանը՝ սրբադասվի, Արցախը չերեզ Ոսկեպար հետ գա. Սաֆարյան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը Կանադայի և Քաթարի խորհրդարանների ներկայացուցիչների հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրության հարցեր

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերին

Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ