Նույն օրվա մեջ երկու հրաժարական. ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը կլուծարվի

23/04/2021 schedule19:05

Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Անահիտ Չուբարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Լուրը մեզ հետ զրույցում հաստատեց հոգաբարձուների խորհրդի քարտուղար Միքայել Մալխասյանը՝ նշելով, որ դիմումի պատճառը առողջական խնդիրն է: 

Ստացվում է, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը կլուծարվի՞, քանի որ նախորդիվ խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու մասին դիմումներ էին ներկայացրել խորհրդի անդամներից եւս 15-ը: Մալխասյանը միայն ասաց, որ այլեւս խորհրդի անունից որեւէ բան մեկնաբանել չի կարող:

ԵՊՀ կանոնադրության 40-րդ կետի համաձայն՝ հոգաբարձուների խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին։ Բուհի հոգաբարձուների խորհուրդը 32 անդամ ունի: Չուբարյանի հեռանալով՝ ստացվում է, որ մնում է միայն 16 հոգի: Ինչը նշանակում է, որ նրանք այլեւս չեն կարող անցկացնել իրավազոր նիստեր, եւ, փաստորեն, պետք է ձեւավորվի նոր խորհուրդ՝ նոր կազմով:

Հիմնադրամների մասին օրենքի 23-րդ հոդված 7-րդ կետը սահմանում է հետեւյալը. «Եթե հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամների լիազորությունների դադարման դեպքում երկամսյա ժամկետում հոգաբարձուների խորհրդի անդամների կեսից ավելին չի նշանակվում, ապա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը երկամսյա ժամկետում նշանակում է 3 անդամից կազմված ժամանակավոր խորհուրդ: Ժամանակավոր խորհուրդը պարտավոր է քայլեր ձեռնարկել սույն օրենքով սահմանված կարգով հոգաբարձուների խորհրդի կազմի համալրման համար»:

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը ձեւավորվում է հետեւյալ սկզբունքով՝ 25-ական տոկոս ներկայացուցիչներ են ունենում Կառավարությունը, կրթության եւ գիտության նախարարությունը, բուհի պրոֆեսորադասախոսական եւ ուսանողական անձնակազմը:

Եթե վերջերս ընդունված «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքը երկամսյա ժամկետում ուժի մեջ մտնի, ԵՊՀ խորհուրդը կձեւավորվի այդ օրենքով նախատեսված սկզբունքով, ինչը, սակայն, քիչ հավանական է, քանի որ ինչպես երեկ հայտնի դարձավ, նախագահն այն չի ստորագրել եւ ուղարկել է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրության հետ նրա առանձին դրույթների համապատասխանությունը պարզելու նպատակով:  

Իսկ առայժմ ԵՊՀ-ն փաստորեն չունի հոգաբարձուների խորհուրդ, որը բուհի կառավարման բարձրագույն մարմինն է: Ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը եւս, հիշեցնենք, այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել: Նա, սակայն, կպաշտոնավարի մինչեւ մայիսի 17-ը:

Տպել
2005 դիտում

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել

Շարժման առաջնորդը կաթողիկոսն է, թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը. վարչապետ

Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել

Քաղաքական հայտ ներկայացնում են այն հոգևորականները, որոնք հոգևոր առաջնորդությունն են ձախողել. Փաշինյան

Լեռնային մարզերում գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ․ առանձին շրջաններում նաև անձրև ու կարկուտ կլինի

Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին աջակցություն հայտնելուց հետո Արթուր Վանեցյանը գնացել է երկրից

Որ դեպքում իշխանությունը ուժ կկիրառի ցուցարարների նկատմամբ. Նիկոլ Փաշինյանը հստակ մատնանշեց

Լին Թրեյսին ժամանակավորապես լքել է Ռուսաստանը․ երբ է հայտնի դարձել ԱՄՆ դեսպանի բացակայությունը

Ովքեր են աջակցում բողոքի շարժմանը. օտար երկրում ծվարած նարկոբարոններ, կրիմինալներ, նախկին պաշտոնյաներ. Փաշինյան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ շարունակվում է Տավուշից սկսած քայլերթը

Երիտասարդն ատրճանակը պահել է կնոջ դեմքին, հափշտակել պայուսակն ու փախել․ մանրամասներ ավազակային հարձակման դեպքից

Մարդիկ, ովքեր Կիրանցում խաղում են մարդկանց հույզերի հետ, փորձում են քաղաքական որևէ գործընթաց գեներացնել․ Հովհաննիսյան

Կիրանցից լսում եմ ամեն ինչ, բացի սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ հարցերից․ Վլադիմիր Վարդանյան

Նիկոլ Փաշինյանը սահիկաշարի միջոցով ներկայացրեց ՀՀ զարգացման տեսլականը (տեսանյութ)

Սահմանային սյուները անվտանգային երաշխիք են Ոսկեպարի, Կիրանցի, Բերքաբերի, Բաղանիսի և ընդհանրապես ՀՀ-ի համար. Փաշինյան

Տավուշյան շարժումն ուղղորդվո՞ւմ է ՌԴ-ի կողմից․ Արթուր Հովհաննիսյանը մանրամասնել է

Վլադիմիր Պուտինը 5-րդ անգամ կստանձնի Ռուսաստանի նախագահի պաշտոնը․ Կրեմլում տեղի կունենա երդմնակալության արարողությունը

«ԱՌ-ԲԵ Ռետէլի» ընկերության իրացման կետերում ժամկետանց սննդամթերք է հայտնաբերվել

Միրզոյանը Հունգարիայի փոխվարչապետին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրն ու դրա ընձեռած հնարավորությունները

Շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան սեփական մեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային և բռնի համբուրել

ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

ՊԵԿ-ը ներկայացրել է ապրիլի 1-ից 30-ն իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Գազ չի լինի Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերի տասնյակ հասցեներում

Քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունների պլանն ու առկա մարտահրավերները

Միկա Բադալյանն ու նրա սեղանակիցները վիճաբանել են լրագրողի հետ, վերցրել հեռախոսը, քաշքշել․ հարուցվել է քրեական վարույթ

Մակրոնը Սի Ծինփինին 18-րդ դարում հրատարակված առաջին ֆրանս-չինարեն բառարանը, Հյուգոյի վեպն ու ֆրանսիական կոնյակ է նվիրել

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Պատասխանատվության ինչ ցածր աստիճան է պետք՝ քո զինծառայողին «ադրբեջանցի հատուկջոկատային» ներկայացնելու համար․ Ալեքսանյան

Խոշոր և ողբերգական հրդեհ Երևանում․ կրակը մարելուց հետո սենյակներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 7-ին