Բրազիլիայի Հայոց թեմում կատարվել է «Սրբոց Նահատակաց» պատկերի օծում

Բրազիլիայի Հայոց Թեմում կատարվել է«Սրբոց Նահատակաց» պատկերի օծում:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Բրազիլիայի Հայոց Թեմի տեղակատվական բաժինը:

«Հայ ժողովրդի պատմության անջնջելի էջերից մեկը 106 տարիներ առաջ հայատյացությամբ հայտնի Օսմանյան Թուրքիայի կողմից տեղի ունեցած ցեղասպանությունն է: Այո´, դա փորձ էր հայ ժողովրդի բնաջնջման, նրա կեղեքման.չենք վախենա ասել, որ մասամբ Թուրքիան կարողացավ իր առջև դրված խնդիրը իրեն հասանելիք բիրտ ձևով կատարել:

Թուրքիան Արևմտյան Հայաստանի գրեթե բոլոր նահանգներում կատարեց այնպիսի մի ոճրագործություն, որ բառերը անկարելի են բացատրելու կամ նկարագրելու ցավալի այդ իրականությունը: Հայոց ցեղասպանությունը պատմական իրականություն լինելուց բացի նաև մեծագույն դաս է հայ ժողովրդի և կարելի է ասել աշխարհի յուրաքանչյուր ժողովրդի համար: Պատմական այդ իրողությունը 20-րդ դարի առաջին հանցագործությունն է, որի անպատժելիությունն ու ժխտողականությունը հանգեցրին մարդկության դեմ զազրելի այլ ոճիրների։ Հայոց ցեղասպանության պատմական իրականություն լինելը այսօր շատ պետությունների ընդունման սեղանին է դրված, և դեռ այս ամենի մասին պիտի խոսվի, պիտի ամենուր այս ճշմարտությունը բարձր ամբիոններից պատմվի, քանի որ այն արդեն անհերքելի փաստ է ամբողջ աշխարհի համար:

Մեր սուրբ նահատակներից շատերը հալածվեցին իրենց կրոնական հայացքների համար, նրանք եղան ամուր վահանը Քրիստոսի խոսքերին՝ «Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը: Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն և իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար խոսք՝ սուտ ասեն: Ցնծացե՛ք եւ ուրախացե՛ք, որովհետև երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպես հալածեցին մարգարեներին, որոնք ձեզնից առաջ են եղել:» (Մտթ. 5.1֊0-12)։ 2015 թ. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հայոց ցեղասպանության հիշատակը վավերացրեց սրբադասմամբ, հոգեհանգստի ամենամյա արարողություններին փոխարինելու եկավ հիշատակության կանոնը, այսուհետ  ողջերս ենք խնդրելու սուրբ նահատակների բարեխոսությունը մեզ համար:

Բրազիլիայի հայոց թեմում տարվույս ապրիլ 24-ին և ընթացս սուրբ պատարագին ձեռամբ առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանի կատարվեց «Սրբոց Նահատակաց» պատկերի օծում: Վազգեն (սարկավագ) և Ներսես (դպիր) Եգիներյան եղբայրների բարերարությամբ և ի հիշատակ իրենց եկեղեցասեր ծնողի՝ Բյուզանդ Եգիներյանի հոգու խաղաղության և անմահության, սբ. Գևորգ մայր տաճարին ընծայվեց հայոց ցեղասպանությանը նվիրված «Սրբոց Նահատակաց» շնորհառատ պատկերը: Բրազիլիայի հայոց թեմի հոգևորականաց և հավատացյալ ժողովրդի համար օրը կարևոր էր:

Պետք է նշել, որ Բրազիլիայում մինչ այսօր ապրում են հայոց ցեղասպանության արհավիրքը ապրած շատ ու շատ հայորդիների սերունդեր, (Մեծամասամբ՝ Մարաշ և Հաճն): Պատկերը գեղեցիկ և հանդիսավոր կերպով դպրաց և սարկավագաց դասը բարձրացրեց վեր: Գինիով և ջրով լվանալուց հետո առաջնորդ սրբազան հայրը «Տէր Աստուած զօրութեանց եւ արարիչ ամենայն լինելութեանց» աղոթքով, Ամենասուրբ Երրորդության երկնառաք շնորհները հայցելով պատկերին, օծեց և սրբագործեց այն: -Շատ ու շատ հայորդիների սրտերում միահյուսված է աղոթքը, արդարության հանդեպ վճռականությունը մեկ անգամ ևս եկավ և ապացուցվեց այս արարողությամբ:

Սիրելի´ հայորդիներ, դարեր շարունակ հայ ժողովուրդը անցել է թշնամիների՝ մեր արյունով ներկված սրի տակով, բայց հակառակ նրանց՝ հայը եղել է չպարտվող մարդու տեսակ: Այս գաղափարի ապացույցը մենք տեսանք Արցախյան բոլոր պատերազմների ժամանակ:

Արցախյան վերջին գոյամարտի ընթացքում աշխարհի ժողովուրդների համար պատուհաս դարձած թուրքական ցեղախումբը մեկ անգամ ևս փորձեց կրկնել պատմությունը, բայց մեր զինվորների, մեր սուրբ նահատակների պայքարի և վճռականության շնորհիվ հայը չպարտվեց, հաղթեց գաղափարը, հաղթեց այն զինվորը, որը ապրել և դաստիարակվել էր դեռևս 100 և ավելի տարիներ առաջ գոյացած ոխով: Թող այս պատկերի մյուռոնաբույր անուշահոտությունը և հայոց ցեղասպանության մեր սուրբ նահատակների բարեխոսությունը խաղաղություն և անսասանություն պարգևի Հայաստան և Արցախ աշխարհին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Տպել
815 դիտում

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները