Նման պնդումները համարում եմ ոչ իրատեսական. Վարդանյանը՝ գնաճը 1 ամսում զսպելու որոշ շրջանակների հայտարարության մասին

Հայաստանում մարտ ամսին գնաճը կազմել է 5.8 տոկոս, սակայն որոշ քաղաքական գործիչներ հայտարարում են, թե գնաճը հնարավոր է զսպել ընդամենը 1 ամսում: Թե ինչ «հայտնի» մեթոդներով է դա հնարավոր բացի Կենտրոնական բանկի կիրառած մեխանիզմներից՝ պարզ չէ:

Վերջին ամիսներին էականորեն թանկացել են պարենային առաջին անհրաժեշտության շատ ապրանքներ՝ ձեթը, շաքարավազը, ալյուրը, ձուն եւ այլն: Հիմնականում թանկացել են ներմուծվող ապրանքները, եւ ըստ էության այս թանկացումների ազդեցությունը զգում է ամբողջ աշխարհը: Հայաստանում դրան նպաստում է նաեւ դոլարի նկատմամբ դրամի արժեզրկումը, որի առքն այս պահին կազմում է 517 դրամ, իսկ վաճառքը՝ 522:

Գնաճի եւ խորհրդարանի տնտեսական բլոկի աշխատանքի վերաբերյալ զրուցել ենք ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Ծովինար Վարդանյանի հետ:

- Տիկի՛ն Վարդանյան, որոշ շրջանակներ հայտարարում են, թե գնաճը հնարավոր է 1 ամսվա ընթացքում կարգավորել: Որքանո՞վ է դա իրատեսական: 

- Նման պնդումները համարում եմ ոչ իրատեսական, քանի որ գնաճը հիմնականում պայմանավորված է համավարակի դեմ պայքարի արդյունքում սահմանափակումների պատճառով միջազգային ապրանքահումքային շուկաներում գների բարձրացմամբ, ինչը  չէր կարող ազդեցություն չունենալ մեր երկրում։ Հետեւաբար, թե՛ մեթոդների եւ թե՛ հետեւանքների վերաբերյալ մեկնաբանությունն ավելորդ եմ համարում։

- Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ մարտ ամսին 5.8 տոկոս գնաճ է արձանագրվել: Այս պահին ձեր կարծիքով երկրում գնաճը կառավարելի՞ մակարդակի վրա է:

- Ինչպես գիտեք, Կենտրոնական բանկը օգտագործում է իր գործիքակազմը գների կայունությունն ապահովելու համար, եւ ըստ ԿԲ հաշվետվության, չնայած գնաճի բարձր մակարդակը կարող է որոշ ժամանակ պահպանվել, սակայն միջնաժամկետում այն կնվազի՝ կայունանալով նպատակային 4% ցուցանիշի շուրջ։

- Ըստ ձեզ, մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների եկամուտները բավարա՞ր են այս գնաճի պայմաններում անհրաժեշտ ապրանքներ գնելու համար:

- Ես կարծում եմ, որ անկախ գնաճից, մեր աշխատուժը շուկայում ցածր է գնահատվում, ինչն էլ ավելի նկատելի է դառնում այս պայմաններում։ Այս ամենի լուծումը ե՛ւ շատ պարզ է, ե՛ւ շատ բարդ։ Բոլորս պետք է աշխատենք։ Հասկանում եմ, որ ասածս պարզ ճշմարտություն է, սակայն այն այլընտրանք չունի։

- Տիկի՛ն Վարդանյան, հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ կլինեն, շուրջ 2.5 տարվա խորհրդարանական գործունեության ընթացքում ինչպե՞ս եք գնահատում ԱԺ իշխող ուժի տնտեսական բլոկի կատարած աշխատանքները:

- Կարող եմ ասել, որ ԱԺ տնտեսական հանձնաժողովի օրակարգը բավականին հագեցած է եղել։ Օրենսդրական նախագծերը միշտ քննարկվել են բոլոր շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի լուծումները լինեն հավասարակշռված։ Ինչպես տեղյակ եք 2019 թ. Հայաստանն ունեցավ տնտեսական աճի լավագույն ցուցանիշը տարածաշրջանում եւ այն շարունակելիության տրամաբանության մեջ էր։ Ցավոք, 2020-ին մեր երկրի դեմ ծառացած երկու արհավիրքներն իրենց բացասական դերն ունեցան երկրի տնտեսության զարգացման վրա։ Այնուամենայնիվ պետք է լավատեսորեն տրամադրվել, վստահ եմ, որ մենք կհաղթահարենք այս ծանր իրավիճակը, եւ երկիրը կգնա բնականոն ու կայուն զարգացման ճանապարհով։

- Որքանո՞վ է խորհրդարանն ազդել Կառավարության տնտեսական նախագծերի վրա, երբ անհամաձայնություններ են եղել, թե՞ նման հարցեր չեն առաջացել:

- Խորհրդարանն ու կառավարությունը միշտ ունենում են առողջ քննարկումներ տնտեսական նախագծերի շուրջ, ինչի ընթացքում, իհարկե, կարող են տեսակետներ բախվել։ Այս համատեքստում երկուստեք եղել է կոնսենսուսային մոտեցում։ Ի վերջո, երկուսի նպատակն էլ քաղաքացու շահն է։

- Կա՞ն տնտեսական ռեֆորմներ, որոնք ԱԺ-ն ցանկացել է անել, սակայն գործադիրը դեմ է եղել, եւ այդ պատճառով չի արվել:

- Գաղափարական առումով տարաձայնություններ չեն եղել, քանի որ բարեփոխումները հիմնականում եղել են այն հանձնառությունները, որոնք մեր քաղաքական թիմը ստանձնել է 2018 թ.։

- Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, թե ներդրողները սպասում են խորհրդարանական ընտրություններին: Սրանք նույն ներդրողնե՞րն են, որոնք 2018-ի ընտրություններին էին սպասում, իսկ հետո՝ նաեւ դատական բարեփոխումներին:

- Բոլոր ընտրություններից առաջ երկրում սպասողական տրամադրություններ են ձեւավորվում, ինչն օրինաչափ է։ Ինչ վերաբերում է էկոնոմիկայի նախարարի նշած ներդրողներին, ապա, կարծում եմ, ճիշտ կլինի այդ հարցն ուղղել իրեն, քանի որ սեղանին դրված ներդրողների ցանկն ինձ անհայտ է։

Տպել
2643 դիտում

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց