Պատգամավորն առաջարկում է քարոզչությունը խոչընդոտելու դեպքում քրեական պատասխանատվություն սահմանել

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, ընտրական գործընթացը խոչընդոտելու, ընտրություններին մասնակցող կուսակցությունների կամ թեկնածուների վերաբերյալ կեղծ տեղեկություններ հրապարակելու վերաբերյալ մի շարք նախագծեր է դրել շրջանառության մեջ:

Նախագծերը ներառված են ՀՀ Ազգային ժողովի վաղվա արտահերթ նիստի օրակարգում:

Այսպիսով՝ առաջարկվում է փոփոխություններ կատարել ոչ միայն ՀՀ քրեական օրենգրքում, այլ նաեւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում:

Պատգամավորը նախագծի հիմնավորման մեջ նախ անդրադարձել է ՀՀ քրեական օրենսգրքի 149 հոդվածին, որում քրեական պատասխանատվություն է նախատեսվում ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու դեպքերի համար, սակայն, այն ըստ նրա թերի է: Մասնավորապես ըստ Հովակիմյանի՝ նախկինում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ մի խումբ անձինք միտումնավոր խոչընդոտել են ընտրական գործընթացը, ինչի արդյունքում տվյալ տեղամասում քվեարկության արդյունքները անվավեր են ճանաչվել, սակայն, այն անձինք, ովքեր խոչընդոտել էին ընտրական գործընթացը, ՀՀ քրեական օրենսգրքի գործող կարգավորումների թերի լինելու պատճառով պատասխանատվության չեն ենթարկվել: Այսպիսով պատգամավորն առաջարկում է ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածում պատասխանատվություն նախատեսել բոլոր այն դեպքերի համար, երբ ընտրական գործընթացի խոչընդոտման արդյունքում տեղամասում քվեարկության արդյունքները անվավեր են ճանաչվում (նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով):

Անդրադառնալով արդեն ՀՀ քրեական օրենսգրքի 149.1.-ին հոդվածին, Հովակիմյանը նշել է, որ ներկայիս խմբագրությամբ քրեական պատասխանատվություն է նախատեսված միայն քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու համար: Իսկ քարոզչությունը խոչընդոտելու համար փաստացի որեւէ պատասխանատվություն նախատեսված չէ (նախագծով առաջարկվում է սահմանել պատիժ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից հազարապատիկի չափով կամ ազատազրկում՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից երեք տարի ժամկետո): 

Պատգամավորը նշել է, տեղամասային կենտրոնում կամ տեղամասի մուտքի մոտ բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի համար ներկայումս պատասխանատվություն է նախատեսված միայն այն դեպքերի համար, երբ միջադեպը անմիջական կապ ունի ընտրական գործընթացի հետ, այսինքն՝ բռնության ենթարկվողը հանձնաժողովի անդամ է, վստահված անձ, դիտորդ կամ լրագրող: Իսկ այն դեպքերում, երբ ուղղակի տեղամասի այցելուներն են իրար միջեւ տեղամասում կռիվ հրահրում, փաստացի կարող են անպատիժ մնալ, չնայած, որ այդ ամենի արդյունքում ընտրությունների բնականոն գործընթացը արդեն իսկ խոչընդոտվել է: Նախագծով՝ նա առաջարկում է նախընտրական քարոզչության խոչընդոտման, տեղամասային կենտրոնում կամ տեղամասի մուտքի մոտ բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի համար եւս նախատեսել քրեական պատասխանատվություն (պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Իսկ նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա):

Հովակիմյանը նաեւ նշել է, որ ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ թեկնածուի վերաբերյալ կեղծ տեղեկություններ հրապարակելը ՀՀ քրեական օրենսգրքի ներկա կարգավորումներով որեւէ պատասխանատվություն չի ենթադրում, ինչը կուսակցություններին եւ թեկնածուներին դարձնում է անպաշտպան մեդիա ահաբեկչության առջեւ: Այսպիսով նա առաջարկում է ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ թեկնածուի վերաբերյալ կեղծ տեղեկություններ հրապարակելու համար եւս սահմանել քրեական պատասխանատվություն. եթե այդ գործողությունը կատարվել է շահադիտական նպատակներով, մի խումբ անձանց կողմից կամ կազմակերպված խմբի կողմից (պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով):

Քվեարկության նախորդ օրը եւ բուն քվեարկության օրը քարոզչություն կատարելը արգելված է «Ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով, սակայն, այդ պահանջը խախտելու համար որեւէ պատասխանատվություն նախատեսված չէ: Պատասխանատվություն նախատեսված չէ նաեւ քարոզչություն կատարելու իրավունք չունեցող անձի կողմից քարոզչություն կատարելու դեպքերի համար:  Պատգամավորը այս նախագծով էլ առաջարկում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով վարչական տույժ նախատեսել քվեարկության նախորդ օրը եւ բուն քվեարկության օրը քարոզչություն կատարելու, ինչպես նաեւ քարոզչություն կատարելու իրավունք չունեցող անձի կողմից քարոզչություն կատարելու դեպքերի համար:

Ըստ հեղինակի՝ նախագծերի ընդունումը կնպաստի ընտրական գործընթացների օրինականության բարձրացմանը: «Նոր կարգավորումների շնորհիվ ՀՀ-ում անցկացվող ընտրությունները կդառնան ավելի ազատ, արդար եւ մրցակցային»,-  մասնավորապես նշել է Վահագն Հովակիմյանը:

Նախագծերին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ՝ այս հղումներով:

Տպել
1481 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ