Որևէ մեկը հույս չունենա, որ «գյադայական» պահվածքով կարող է երկար ճանապարհ անցնել և պարտադրել ընտրություն. պատգամավոր

«Ես հասկանում եմ բոլոր պատճառները, թե ինչու ենք ազգովի դարձել սյունիքագետ: Սյունիքը դարձել է Հայաստանի կիզակետը»: Այսօր ԱԺ-ում շեղվելով արտահերթ նիստում քննարկվող թեմայից՝ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը:

Պատգամավորը շեշտեց՝ Սյունիքը պետք է լինի ոչ թե մեր պառակտող աշխարհամասը, այլ միավորող.

«Ալիևյան նկրտումների ֆոնին որոշ ուժեր շարունակում են հայրենասիրական լոզունգներով պրկված պահել մեր քաղաքացիների նյարդերը, կեղծ լուրեր տարածել Սյունիքի մասին՝ փորձելով ահաբեկիչ նոտաներ ուղղել Սյունիք: Ձեր ահաբեկիչ նոտաները, հարգելիներս, փշրվում-թափվում են հենց «Զանգերի» մոտ: Ձեր էժան ինքնահաստատումներով հեռու մնացեք Սյունիքից: Մենք հիմա պետք է Արցախը Հայաստանին միավորելու քայլերով զբաղված լինենք, մինչդեռ Սյունիքը տարանջատելու փորձեր են արվում:

Եթե ձեր հաշվարկներն այն են, որ մարդիկ կորցրել են իրենց հիշողությունը, գուցե այդտեղ էլ սխալվում եք: Տարիներ շարունակ նաև Սյունիքում իշխանական բոլոր լծակներով մարդկանց ստիպել են անել այն, ինչ ուզել են՝ մարզպետարանից մինչև ՏԻՄ: Ինձ էլ են աշխատանքից ազատել միայն նրա համար, որ հանդգնել էի դեմ կանգնել պարտադրանքին ու չընտրել ԱԺ-ի՝ իրենց ասած պատգամավորի թեկնածուին: Բայց բռնությունը չի կարող երկար ճանապարհ գնալ: Ո՞ւր են հիմա պրիմիտիվ բռնակալները, իսկ ես այստեղ եմ՝ ԱԺ-ի թիվ մեկ ամբիոնի մոտ:

Որևէ մեկը հույս չունենա, որ «գյադայական» պահվածքով կարող է երկար ճանապարհ անցնել և պարտադրել ընտրություն: Մենք լավ հիշողություն ունենք ու պետք է տեր կանգնենք ազատությանը, արժանապատվությանը ու մեր երկրին»,- նշեց պատգամավորը:

Պատգամավորն ընդգծեց, որ ինքն ամբողջ ընթացքում Սյունիքում է լինելու և կանգնելու է ընտրել ցանկացող բոլոր ազատ քաղաքացիների կողքին․ «Մեր թիվ 1 օրակարգը պետք է լինի բանակի արդիականացումը, սոցիալական բեռի թեթևացումը և մյուս խնդիրների լուծումը»,- ասաց Գրիգորյանը: 

Տպել
1113 դիտում

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել

Շարժման առաջնորդը կաթողիկոսն է, թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը. վարչապետ

Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել

Քաղաքական հայտ ներկայացնում են այն հոգևորականները, որոնք հոգևոր առաջնորդությունն են ձախողել. Փաշինյան

Լեռնային մարզերում գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ․ առանձին շրջաններում նաև անձրև ու կարկուտ կլինի

Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին