«Հայփոստը» բջջային հավելված է թողարկել, որով հնարավոր կլինի վճարումներ կատարել ցանկացած վայրից

28/04/2021 schedule18:46

«Հայփոստ» ՓԲԸ-ն այսօրվանից գործարկում է Haypost pay հավելվածը: Քաղաքացիները այդպիսով իրենց կոմունալները, ինտերնետի և հեռուստատեսության ու այլ վճարումները կարող են կատարել բջջային հեռախոսով՝ հավելվածի միջոցով ցանկացած վայրից՝ ուղղակի լիցքավորելով դրամապանակի հաշիվը:

Այժմ այն հասանելի է միայն Android օպերացիոն համակարգով աշխատող հեռախոսների համար, շուտով նախատեսվում է ունենալ նաև iOS տարբերակը:

Հավելվածն այս պահին ունի ավելի քան 500 ներբեռնում: Google Play Market-ում օգտատերերը նոր հավելվածը գնահատելու և դրա վերաբերյալ մեկնաբանություն թողնելու հնարավորություն ունեն: Դատելով արդեն իսկ թողնված մեկնաբանություններից՝ կարելի է ասել, որ հավելվածը երկար սպասված էր մարդկանց համար:

«Հայփոստի» մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը մեզ հետ զրույցում նշեց՝ սա դեռ հավելվածի վերջնական տարբերակը չէ: Այն այժմ գտնվում է բարելավումների փուլում:

Ըստ Աբրահամյանի՝ սա այն էլեկտրոնային դրամապանակն է նաև, որը թողարկելու նպատակով «Հայփոստը» դեռ 2020 թվականի հոկտեմբերին դիմել էր Կենտրոնական բանկին՝ էլեկտրոնային փողի թողարկման թույլտվություն ստանալու համար: Ստանալով այս թույլտվությունը՝ «Հայփոստ»-ը հնարավորություն ունի արդեն իրականացնել կենսաթոշակների վճարումը անկանխիկ եղանակով՝ դրամապանակի միջոցով:

Աբրահամյանը նշեց՝ հավելվածից օգտվելը շատ հեշտ է և օգտագործելու համար որևէ բարդություն չի ենթադրում: Android հեռախոսների համար նախատեսված Googl Play Market-ից հավելվածը ներբեռնելուց հետո անհրաժեշտ է գրանցվել համակարգում բջջային հեռախոսահամարով և էլեկտրոնային փոստի հասցեներով: Հաշիվը բացելուց հետո հնարավոր է այն համալրել բանկային քարտերի միջոցով, ինչպես նաև կանխիկ եղանակով՝ մոտենալով «Հայփոստի» բաժանմունք:

Համակարգում գրանցված օգտատերերը կարող են նույնականացում անցնել՝ հաշվին կցելով բանկային քարտի տվյալները կամ այցելելով փոստային բաժանմունք և ներկայացնելով անձնագրային տվյալները: Բաժանմունք այցելած և անձնագրով նույնականացում անցած օգտատերերը հնարավորություն ունեն օգտվելու հավելվածի բոլոր ծառայություններից: Նույնականացում չանցած օգտատերերը կարող են հաշվի համալրում իրականացնել մեկ անգամ և այդ գումարի սահմաններում օգտվել հավելվածի՝ բջջային կապի, կոմունալ, ինտերնետի և հեռուստատեսության համար վճարումների ծառայություններից: 

Տպել
2365 դիտում

Մենք կաջակցենք Հայաստանին և Ադրբեջանին, որպեսզի կարողանան կայուն և համապարփակ խաղաղության հասնել. ԵԱՀԿ նախագահ

Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել

«Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ». Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին

Աղբամաններով փողոցը փակած անձը հարվածներ է հասցրել քաղաքացու մեքենային

Կասկած չկա, որ միջոցների մեջ խտրություն չդնող ոհմակը որոշել է հասնել ՀՀ պետականության ջախջախման՝ ներսից. Բաբաջանյան

Համոզված ենք, որ խաղաղության պայմանագրի կնքմամբ կարող է վերջ դրվել երկարամյա հակամարտությանը. Միրզոյան

Տղամարդը շրջել է լիցքավորված ատրճանակով, փամփուշտներով, պարսատիկով ու դանակներով

Պետք է պահպանել ԵԱՀԿ արդիականությունը՝ որպես հակամարտությունների լուծման հարթակ․ Իեն Բորջին

Ցավոք, մեր տարածաշրջանը զերծ չէ լրջագույն մարտահրավերներից, որոնք խաթարում են ԵԱՀԿ առանցքային սկզբունքները. Միրզոյան

Քասախում վիճաբանության ժամանակ ինքնաձիգից կրակոցներ են արձակվել

«Քրիստոնյա՞ ես, հա, «հ...մփ արա». Գալստանյանի աջակիցները հայհոյում, վիրավորում և թքում են քաղաքացիների վրա (տեսանյութ)

Երևանում փակ փողոցներ չկան. հայտնի է բերման ենթարկված անձանց թիվը

Մարդկանց սակավության պատճառով Գալստանյանի աջակիցները փողոցը փակել են ինքնագլորներով (տեսանյութ)

Բագրատ Գալստանյանի համակիրները անկառավարելի վարք են դրսևորում, հարձակվում քաղաքացիների վրա (տեսանյութ)

Կալանավորը ՔԿՀ-ից տեղափոխվել է բժշկական կենտրոն, սոնոգրաֆիայի սենյակում փորձել են թմրանյութ փոխանցել

Բակային հատվածներում հանգիստ լուսավորություն է պետք․ Ավինյան

Մետրոպոլիտենն անցել է ժամը 07։00-ից մինչև 24:00-ը աշխատանքային գրաֆիկին

ԵԱՀԿ գործող նախագահը ժամանել է Հայաստան

Կոչ ենք անում շարունակել հայ-ադրբեջանական սահմանազատումն ապրիլի 19-ին արձանագրած սկզբունքների հիման վրա. Ֆրանսիայի ԱԳՆ

Մեքենան գլխիվայր շրջվել է. կան տուժածներ (լուսանկարներ)

Փակ ճանապարհներ ու փողոցներ չկան. ՆԳՆ-ն հայտնել է բերման ենթարկվածների նոր թիվը

Ինչպես է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայհոյում քաղաքացուն (տեսանյութ)

Հանրապետությունում փակ փողոցներ չկան, ՆԳՆ-ն հայտնել է բերման ենթարկվածների մասին. թարմացվող

Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն Երևանում. միջադեպի մասնակիցների թվում կան անչափահասներ

Բագրատ Գալստանյանի «տոտալ շրջափակման» կոչից հետո որքան է Երևանում փողոցների ծանրաբեռնվածությունը

Վայոց ձորի մարզում ճանապարհ փակելու ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառած անձը կալանավորվել է

Երևանում ճանապարհներից մեկը փորձել են պարալիզացնել չոր խոտի տուկերով (տեսանյութ)

Վարորդները հրում են աղբամանները ճանապարհից դուրս՝ վերականգնելով երթևեկությունը (տեսանյութ)

Մայրաքաղաքի որոշ փողոցներում ակցիաներ են, մարդկանց սակավության պատճառով աղբամաններով են փակվում ճանապարհները

Հրդեհի հետևանքով մեքենան վերածվել է մոխրակույտի

Շոյգուն նշանակվել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար

Մենք հանրահավաքներ, որպես այդպիսին, չենք ունենալու. Բագրատ Գալստանյան

Պուտինն ազատել է Շոյգուին ՌԴ ՊՆ ղեկավարի պաշտոնից

Մայր Աթոռը կարմիր գծից շատ վտանգավոր հեռավորության վրա է, անելիքը այժմ եկեղեցու դաշտում է. Խալաթյան

Բագրատ Գալստանյանի ելույթի ժամանակ մարդիկ խմբերով լքել են հրապարակը

Կղերական առաջնորդը հայտարարեց, որ իրեն Աստված է ուղարկել ընդդիմությանն առաջնորդելու. Ջուլհակյան

Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՆԳՆ

Ալբանացին ցանկանում է ճամպրուկով վերցնել իշխանությունը, ախորժակներիդ քացախ. Տարոն Չախոյան

Երբ սին ես էությամբ, մարդկանց պետք է զբաղեցնել վարչապետի՝ տարբեր ժամանակների և իրավիճակների մասին ելույթներով. Դավոյան

Խոսում են մարդիկ, որոնք Ադրբեջանի առաջին ագրեսիայի ժամանակ թողեցին ու փախան դիվանագիտական խրամատից. Թորոսյան