Օրենքի նախագծով փորձում ենք վերցնել օրենքով ժամանակին մեկ անձի տրված մենաշնորհը. Սիսակ Գաբրիելյան

«Օրենքի նախագծով փորձում ենք վերցնել օրենքով ժամանակին մեկ անձի տրված մենաշնորհը»: Այսօր ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ ներկայացնելով Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը:

«2017-ի վերջին մի համայնքապետ նամակով դիմում է այն ժամանակվա գործող վարչապետ Կարեն Կարապետյանին՝ խնդրելով, որ իր համայնքում գործարար միջավայրը բարելավելու, նոր աշխատատեղեր ստեղծելու համար Հարկային օրենսգրքում սահմանվի արտոնություն:

Կառավարության կողմից հավանության է արժանանում այս գաղափարը, և 6-րդ գումարման ԱԺ-ն ընդունում է Հարկային օրենսգրքում մի փոփոխություն, որը, թվում է, թե առաջին հայացքից իսկապես լավ բան է: Խոսքը վերաբերում է հատկապես Մեղրիի մաքսակետից մինչև 1 կմ հեռավորության վրա գտնվող պահեստին. այդտեղ, եթե մեքենաները Իրանից գալիս են, ազատվում են ճանապարհային հարկի վճարումից:

Փաստացի ստացվում է, որ մինչև 1 կմ հեռավորության վրա դեռևս 2004 թվականից գործում է պահեստ, որը ստանում է լիցենզիան, և երկրորդ պահեստն այնտեղ պարզապես հնարավոր չէ կառուցել: Պահեստի սեփականատերը համայնքապետի կինն է: 2019-ին այդ պահեստում Իրանից մուտք գործած մեքենաների 70 տոկոսը եղել է կրկին իր ընտանիքին պատկանող բիզնեսը՝ դիզվառելիքի ներմուծման: 2020-ին Իրանից Հայաստան մուտք է գործել 34 հազար մեքենա, որից 2600-ն են գնացել այդ պահեստ, որից առյուծի բաժինը երեք ընկերություններին է: Տվյալ համայնքապետը վերջին 2 օրը նշում է՝ իմ բիզնեսին են կպնում»,- ասաց պատգամավորը:

«Փաստացի այդ պահեստը 2 տարի օգտվում է այդ արտոնությունից, եթե մեքենաներն իր մոտ են գալիս, և այդ պահեստի սեփականատերը համայնքապետի կինն է: 2019-ին այդ պահեստում Իրանից մուտք գործած մեքենաների 70 տոկոսը եղել է կրկին իր ընտանիքին պատկանող բիզնեսը, եղել է դիզվառելիքի ներմուծման բիզնես: Այսինքն՝ ամեն մեքենան մոտ մինչև 300 դոլար արժողությամբ ճանապարհային հարկը չի վճարել»,- նշեց պատգամավորը:

Գաբրիելյանը, անդրադառնալով Մեղրիի համայնքապետի այն խոսքերին, որ փակվել է իր կնոջ «Ագարակ տերմինալ» ՍՊ ընկերությունը՝ դա կապելով Սյունիքում՝ վարչապետի այցի ժամանակ տեղի ունեցած ակցիաների հետ, նշեց, որ նախագիծը շրջանառության մեջ է դրվել ապրիլի 1-ին կամ 2-ին:

«Այսինքն՝ այդ միջադեպից 25 օր առաջ այդ շրջանակը կարծես թե հասկացել էր, որ այս խորհրդարանը գտել է այդ մեկ անձի համար գրված օրենքը: ՊԵԿ նախագահի տեղակալն ապրիլի 21-ին է այցելել տվյալ պահեստ և տեղում արձանագրել կոպտագույն խախտումներ, որոնք հետագայում ՊԵԿ նախագահի հրամանով համարվել են գործունեության համար անհամատեղելի, և դադարեցվել է տվյալ մաքսային պահեստի գործունեությունը, այսինքն՝ դա եղել է այդ միջադեպից 5 օր առաջ: Կարծում եմ՝ մեր քաղաքացիներին ակնհայտ է, թե հատկապես ինչու է այդ շրջանակը նման կերպ արձագանքում վարչապետի այցին»,- ասաց Սիսակ Գաբրիելյանը:

Տպել
1293 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ