Սյունիքի մարզ-Ադրբեջան սահմանին 1 կմ-ոց «շերտ» պետք է ձեւավորվի, որ բնակիչների ու հակառակորդի զինվորների շփումը բացառվի

Սյունիքի մարզ-Ադրբեջան սահմանին սահմանային շուրջ մեկ կիլոմետրանոց շերտ պետք է ձեւավորվի, որն այժմ չկա: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Մելքոնյանը:

Նա սրանով է բացատրում սահմանին սադրանքների առկայությունը՝ ըստ էության չբացառելով, որ մինչ այսպիսի գոտի չձեւավորվի՝ սահմանը անվտանգ չի լինի:

Իսկ որպեսզի այդպիսի շերտ ձեւավորվի, գեներալ-լեյտենանտի համոզմամբ՝ պետք է իրավիճակը հանդարտվի, երկու կողմերը քննարկեն դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցերը: ԱԱԾ պաշտոնյան տեղեկացրեց, որ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում ձեւավորված հանձնաժողովն ուսումնասիրում է Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանի դելիմիտացիային վերաբերող հարցերը։ Բայց որպեսզի այն քննարկվի նաեւ հարեւան պետության հետ՝ պետք է մթնոլորտը հանդարտվի:

«Պետք է երկու պետության մեջ ժամանակի ընթացքում, երբ արդեն ռազմաքաղաքական իրավիճակը հանդարտվի, հնարավորություն ստեղծվի երկկողմանի հանձնաժողովներ ստեղծել, այդ հարցը քննարկման առարկա դարձնել, այդ ժամանակ կմոտենանք դելիմիտացիայի, դեմարկացիայի, եւ ավելի հստակ կլինի մեր սահմանը, սահմանային ինժեներական կառույցները»,- ասաց Մելքոնյանը:

Ըստ նրա՝ սահմանային շերտում պետք է մշտական բնակչություն չլինի: Բայց մեզ մոտ այնպիսի իրավիճակ է ձեւավորվել, որ մարդիկ սահմանային գծի մոտ են բնակվում:

ԱԱԾ տնօրենի տեղակալն ասաց, որ այսօր մենք ունենք 520 կմ բնագիծ, որն ուղղակի ոնց կար, այնպես էլ կա: Փոխարենը, սակայն, այդ բնագիծը պետք է համապատասխանեցվի սահմանների պաշտպանությանը:

Հարցին՝ չեզոք գոտու հա՞րց պետք է լուծվի, ԱԱԾ տնօրենի տեղակալը պատասխանեց. «Սահմանային շերտի՝ երկու կողմից, որտեղ շփումը բացառվի, առավել եւս բնակիչների եւ հակառակ կողմի զինվորների միջեւ»:

Մեկ այլ հարցին, թե ի՞նչ տարածքի հաշվին է լինելու այդ շերտը՝ չեզոք գոտին, ԱԱԾ տնօրենի տեղակալը պատասխանեց. «էդ կիլոմետրանոց շերտը ամեն մի պետություն իրա տարածքի հաշվին է անում, հարեւան տարածքի հաշվին այդ շերտը չեն կառուցում: Նրանք իրենց տարածքում պետք է անեն, մենք՝ մեր տարածքում»:

Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նիստի ընթացքում, որտեղ եւս այս թեմային անդրադարձ եղավ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը ԱԱԾ տնօրենի տեղակալին այսպիսի հարց ուղղեց.

«Սյունիքում սահմանն ինչպե՞ս է ապահովվում։ Ես եղել եմ այնտեղ, ճանապարհը բաց է, թուրքն է, մենք ենք․․․անհասկանալի վիճակ է։ Ժողովրդի անվտանգություն ինչպե՞ս եք ապահովելու, մինչեւ հստակ սահմանը գծվի։ Պարզ ասեմ՝ թաքցնելու բան չկա, այնտեղ ամեն պահի թուրքը կարող է ճանապարհից մարդ տանի։ Պետք է մի հատ նման դեպք լինի, նոր մտածե՞նք»:

Ստեփան Մելքոնյանը տեղեկացրեց, որ Սյունիքի սահմանին ծառայում են ՀՀ սահմանապահ զորքերը․ «Սահմանային բնագիծը դեռ վերջնական դելիմիտացիա իրականացված չէ, եւ հակառակորդի կողմից նույն իրավիճակն է, նրանց մոտ էլ դեռ այդ ամբողջ օրենսդրական մասով կանոնակարգված չէ: Այստեղ շատ դեպքերում հարցեր են ծագում, որ օպերատիվ միջամտություն է անհրաժեշտ եւ տեղում հարցերի կարգավորում», - արձագանքեց Մելքոնյանը՝ հավելելով, որ այնտեղ ռուսական սահմանապահ զորքերի հենակետեր կան, եւ համատեղ են գործում, եթե կոնֆլիկտային վիճակներ են լինում։

Սասուն Միքայելյանը ընդգծեց՝ ապրիլի 15-ին 2 ժամից ավելի կանգնած է եղել Սյունիքի մարզի նոր ձեւավորվող պետական սահմանին եւ չի հանդիպել ոչ Հայաստանի, ոչ էլ Ռուսաստանի սահմանապահների։ Միքայելյանը մտավախություն հայտնեց, որ այնտեղից ցանկացած պահի կարող են մարդ գողանալ:

Միքայելյանն ավելի ուշ լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, որ այդ խնդիրների մասին խոսում է՝ հարցը կարգավորելու համար, եւ պետք չէ իր խոսքում տողատակեր փնտրել.

«Խոսելով ես ոչ թե իմ կուսակցությանը վնաս եմ տալիս, այլ օգուտ, պիտի կարգավորվի, մենք էս վիճակից պիտի դուրս գանք, թե չէ անիմաստ է այս ամենը»,- շեշտեց ԵԿՄ նախագահը:

«Ինչքան նրանք կարան տանեն, այնքան էլ մենք կարանք տանենք»,- մարդ գողանալու վերաբերյալ Միքայելյանի դիտարկմանը արձագանքեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ ընդգծելով, որ մեզ համար հրադադարի ռեժիմի պահպանումը ամենակարեւոր խնդիրն է, եւ դրա հետ կապված բոլոր դետալները պետք է հստակ լինեն, իսկ մտահգությունները պետք է չեզոքացվեն:

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը, մասնավորապես անդրադառնալով Գորիս-Կապան ավտոճանապարհին, որը տեղ-տեղ անցնում է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքով, հայտարարեց՝ հայկական կողմը մտադիր է լիարժեք հսկողություն սահմանել՝ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար։

«21 կմ-ոց վիճահարույց ճանապարհի հետ կապված վերջին օրերին խստացվել են վերակարգերի տեղակայման վայրերը, նաեւ ներկա պահին քննարկում ենք տեխնիկական միջոցներով ողջ հատվածը հսկողության տակ առնելը, որպեսզի չլինի գոնե մեկ մետր չվերահսկվող տարածք։ Հիմնականում իրականացնելու ենք տեխնիկական միջոցներով։ Հիմա այդ ուղղությամբ աշխատանք ենք անում»,- ասաց Մարալչյանը:

ԱԱԾ պաշտոնյաները այսօր ԱԺ-ում էին՝ մասնակցելու ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին: Քննարկվող հարցը վերաբերում էր ՀՀ պետական սահմանին առանց թույլտվության տեսանկարահանող սարքերով տեսանկարահանումն արգելելուն: Այնտեղ տեսանկարահանումներն այսուհետեւ կարգելվեն, եթե Կառավարության կողմից ներկայացված նախագիծն առաջիկայում ԱԺ լիագումար նիստում ընդունվի:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն տվեց: ԱԱԾ տնօրենի տեղակալ,  գեներալ-լեյտենանտ Ստեփան Մելքոնյանը «Պետական սահմանի մասին» օրենքի փոփոխությունները ներկայացնելիս ասաց, որ սահմանին տեսանկարահանում իրականացնելու արգելքը պայմանավորված է սահմանի պահպանության հնարավոր խոցելի դեպքերով։ Նա տեղեկացրեց, որ օրենքով կանոնակարգված չէ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանային շերտում տեսալուսանկարահանող եւ անօդաչու թռչող սարքերի օգտագործումը: Սահմանամերձ բնակավայրի բնակիչների կամ զբոսաշրջիկների նկարահանումները նման սարքերի միջոցով չեն վրիպում սահմանակից պետության սահմանապահ ծառայության ներկայացուցիչների ուշադրությունից, որն իր հերթին վերջիններիս կողմից նշված գործողությունների վերաբերյալ բողոքի արտահայտման տեղիք է տալիս:

«Բացի այդ, շատացել են ԱԹՍ-ների միջոցով կատարվող մաքսանենգության դեպքերը։ Որոշակի սահմանափակումներ կիրառելու համար վարչապետի հանձնարարականի հիման վրա ԱԱԾ-ն առաջարկում է լրացնել օրենքը եւ սահմանային շերտ մտած անձանց արգելել առանց համապատասխան թույլտվության օգտագործել ԱԹՍ-ներ, տեսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտի ինժեներական կառույցները, սահմանապահ զորքերի շինությունները, դիտաաշտարակները, տրանսպորտային միջոցները»,- տեղեկացրեց Ստեփան Մելքոնյանը։

Նրա խոսքով՝ օրինագիծը մշակվել եւ շրջանառության մեջ է դրվել մինչեւ վերջին պատերազմը եւ կապված չէ ԱԱԾ-ի այն հայտարարության հետ, որ Սյունիքի սահմանամերձ հատվածում ԶԼՄ-ները պետք  է նկարահանումներ անեն ԱԱԾ-ի թույլտվությամբ։

Հ. Գ. ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը այսօր անդրադարձավ նաեւ Մեղրիի միջանցքի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի վերջին շրջանի հայտարարություններին: Ասաց՝ դրա մասին խոսք չկա եւ չի կարող լինել: Ըստ գեներալի՝ կարող են լինել տրանզիտ բեռնափոխադրումների համար երկաթգծի ճանապարհներ, բայց ոչ միջանցք։

Տպել
2084 դիտում

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)