ՀԱՕԿ-ի երեք տարվա պայքարը ՀԲՖ-ի դեմ ավարտվե՞ց. հայկական բռնցքամարտի ֆեդերացիան նոր ղեկավար ունի

29/04/2021 schedule21:48

Հայկական բռնցքամարտի բաժանումը, կարծես, հասավ իր ավարտին: Պատմությունը, որը սկսվել էր 3 տարի առաջ՝ բռնցքամարտի մեկ այլ՝ ազգային ֆեդերացիայի առաջացմամբ, ավարտվեց ապրիլի 29-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններով:

2018թ.-ին տեղի ունեցած բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները բաժանում էին առաջացրել ֆեդերացիայում. անդամներից ոմանք բողոքում էին, որ պատշաճ չեն տեղեկացվել ընտրությունների մասին, թեկնածուներից մեկն էլ՝ Հովհաննես Հովսեփյանը, ասում էր, որ իրեն ուշ են տեղեկացրել ընտրությունների մասին, որոնց օրը հանկարծակի փոխվել է: Ֆեդերացիայի նախագահ վերընտրվեց Արթուր Գևորգյանը, որի օրոք հայկական բռցնքամարտում մի շարք հեղափոխական որոշումներ էին կայացվել, աշխատանքից հեռացվել էին բավականին փորձառու մարզիչներ, որոնք արդեն մի քանի տարի է հավաքականի համար արդյունք չէին ապահովում: 

Բնական է, որ Գևորգյանի կտրուկ քայլերը դժգոհություն էին առաջացրել փորձառու մասնագետների մոտ, դա հանգեցրել էր նրան, որ դժգոհ մարզիկներն ու մարզադպրոցի ներկայացուցիչները դիմել էին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: Վերջինս փորձեց օգտագործել առիթը: Գևորգյանի և Ծառուկյանի հարաբերությունները լավագույնը չէին, և ՀԱՕԿ-ը բռցնքամարտում չուներ այն ազդեցությունը, որն ունի ըմբշամարտում և ծանրամարտում: Արդյունքում, հորիզոնում հայտնվեց Ուկրաինայից ժամանած մի գործարար՝ Հովհաննես Հովսեփյանը, որը «պատրաստ էր մեծ ներդրումներ անել հայկական բռնցքամարտում»: Եթե Արթուր Գևորգյանը մինչև գործարար և Ազգային ժողովի պատգամավոր դառնալն արդեն բավականին հայտնի էր բռնցքամարտի աշխարհում (նախկինում հայտնի բռնցքամարտիկ է եղել, մասնակցել է օլիմպիական խաղերին, զբաղվել պրոֆեսիոնալ բռնցքամարտով), ապա Հովսեփյանի բռնցքամարտի կենսագրության մասին շատ տեղեկություններ չկային:

Արդյունքում, ընտրություններից հետո Հովսեփյանը՝ Ծառուկյանի գլխավորությամբ և մի շարք մարզիչների աջակցությամբ հայտարարեց, որ ընտրությունները չեն կարող լեգիտիմ լինել: Հովսեփյանը նոր ֆեդերացիա բացեց՝ բռնցքամարտի ազգային ֆեդերացիա, որտեղ ընդգրկվեցին նրա աջակից մարզիչները և մարզադպրոցները ներկայացնող բռնցքամարտիկները: Միջազգային մրցումներում արդեն զավեշտալի իրավիճակներ էին ստեղծվում, երբ երկու ֆեդերացիաներն էլ մարզիկներ էին ուղարկում: Իրավիճակին կարող էր հանգուցալուծում տալ միջազգային ֆեդերացիան՝ AIBA-ն, բայց վերջինս իր հոգսերն ուներ. լուրջ տարաձայնություններ Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ, որը հանգեցրեց AIBA-ի նախագահի նոր ընտրությունների:

Ճիշտ է, AIBA-ն աշխարհի առաջնություններին թույլ էր տալիս միայն Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի անդամների մասնակցությունը, բայց փաստն այն է, որ 2019թ.-ի աշխարհի առաջնությունը AIBA-ի և ՄՕԿ-ի տարաձայնությունների պատճառով չէր համարվում օլիմպիական վարկանիշային մրցաշար: 

Թվացյալ խորը հակամարտությունը լուծվեց 2020թ.-ին: Արթուր Գևորգյանին մեղադրանք առաջադրվեց ապօրինի հարստացման համար: ԱԺ նախկին պատգամավորը գտնվում էր ԱՄՆ-ում, և բնական է, որ մինչ օրս հայրենիք չի վերադարձել: Ֆեյսբուքյան իր էջում Գևորգյանը գրեց, որ նման պայմաններում չի կարող շարունակել բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնավարումը և հրաժարական ներկայացրեց: Մոտ մեկ տարի պահանջվեց հայկական բռնցքամարտի հասարակության համար համախմբվելու և ընտրություններ անցկացնելու համար: Ընտրությունների անցկացման պարտավորությունը ստանձնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը՝ փոխնախարար Կարեն Գիլոյանի գլխավորությամբ: Հովսեփյանը ձայների մեծամասնությամբ ընտրվեց բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ՝ առաջ անցնելով ընտրապայքարում մնացած միակ մրցակցից՝ Իսրայել Հակոբկոխյանից (67 ձայնը՝ 10-ի դեմ):

Ճիշտ է, բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայութունը ընտրության նախօրեին հանդես եկավ հայտարարությամբ, որ ընտրությունները չեն կարող օրինական լինել. «Ցանկանում ենք տեղեկացնել, որ ֆեդերացիայի նախագահի բոլոր թեկնածուները չեն համապատասխանում գործող կանոնադրության պահանջներին, իսկ առանց 2020 թվականին ԱԻԲԱ-ի հետ համաձայնեցված փոփոխությունների պետական գրանցման անհնարին է ընտրություններ անցկացնել: Ընդ որում, անցկացվելու դեպքում դրանք անվավեր կլինեն, քանի որ գործող կանոնադրությանը կհակասեն:

Այս պայմաններում, առաջարկում ենք փոփոխություններ կատարել, որից հետո նոր ընտրություններ կազմակերպել:

Ինչ վերաբերում է թեկնածուների անհամապատասխանությանը, ապա բոլորը չեն համապատասխանում կանոնադրության 11.9 կետի պահանջներին, համաձայն որի ֆեերացիայի Նախագահ կարող է ընտրվել և հանդիսանալ առնվազն վերջին երեք տարիներին  անընդմեջ Ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որին ֆեդերացիայի կազմում գտնվող առնվազն հինգ մարզական կառույցներ կամ առնվազն երեք մարզային ստորաբաժանումներ գրավոր կառաջադրեն:

11.10. Ֆեդերացիայի նախագահի թեկնածու չի կարող առաջադրվել.

ա) այն անձը, ով նախկինում հանցագործություն կատարելու մեջ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մեղավոր է ճանաչվել և որի դատվածությունը չի մարվել կամ հանվել,

բ) այն անձը, ով կատարել է ԱԻԲԱ-ի կանոնների կամ ֆեդերացիայի կանոնադրության որևէ խախտում,

Այս պահանջներին մեր թեկնածուներից ոչ ոք չի համապատասխանում, ուստի առաջնային պետք է փոփոխել կանոնադրությունը, հետո նոր գնալ ընտրությունների:

Այս պայմաններում ընտրություններ կազմակերպելու դեպքում, կազմակերպողը և այս ակնհայտ ապօրինի գործողությունների համար կրելու է պատասխանատվություն, ով էլ որ լինի»,- նշված էր հայտարարության մեջ:

Ապրիլի 29-ին տեղի ունեցած ընտրություններից առաջ փոխվեց կանոնակարգի 11.9 կետը, որի շնորհիվ թեկնածուներին թույլ տրվեց մասնակցել ընտրություններին: Դա առաջացրեց ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Էդգար Կարապետյանի դժգոհությունը, որը հանեց իր թեկնածությունը և նշեց, որ ընտրությունների արդյունքն օրինական չի կարող լինել: Թեկնածուներից մյուսը՝ Իլյա Վարովն ընդհանրապես, չէր ներկայացել ընտրություններին:  Ընտրություններին ներկա էին նաև AIBA-ի պատվիրակները, որոնք պետք է արձանագրեն՝ արդյոք խախտումներ եղել են, թե ոչ: Բայց, թվում է, որ բռցքամարտում տարբեր ֆեդերացիաների առկայության հարցը լուծված է: ՀԲՖ-ն նոր նախագահ ունի:

Արթուր Գևորգյանի օրոք հայկական բռնցքամարտը, իրոք, արթնացել էր: Մարզիչների նկատմամբ խիստ հսկողությունը տալիս էր իր արդյունքները, հայ մարզիկները սկսեցին մեդալներով վերադառնալ աշխարհի ու Եվրոպայի առաջնություններից, իսկ Հովհաննես Բաչկովը դարձավ օլիմպիական խաղերի մեդալների ֆավորիտներից մեկը: Առաջխաղացումներ եղան նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտի ոլորտում: Մի շարք բռնցքամարտիկներ՝ Գոռ Երիցյանը, Նարեկ Աբգարյանը և Արամ Ավագյանը հաջողությամբ մուտք գործեցին պրոֆեսիոնալ բռնցքամարտ՝ ներկայացնելով Գևորգյանի փրոմոուշնը:

Հովհաննես Հովսեփյանը դեռ պետք է ապացուցի, որ իր տարիների պայքարն արդարացի էր: Դատել կկարողանանք արդյունքներով՝ 3-4 տարի անց: Բռնցքամարտի աշխարհն այնպիսի է, որ պարզապես ուժեղ կադրեր պատրաստել և նրանց մրցումներ ուղարկելը կարող է բավական չլինել: Պետք է գրագետ աշխատանք միջազգային ֆեդերացիայի հետ, որպեսզի մրցավարական կողմնապահությունը հասցվի նվազագույնին: Մնում է հաջողություն մաղթել ՀԲՖ-ի նոր ղեկավարին այդ ոչ հեշտ աշխատանքում:

Ռաֆայել Խալաթյան

Տպել
1421 դիտում

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան