Վերջին շանսը. հայ ըմբիշների մրցակիցներն ու հնարավորությունները վարկանիշային վերջին մրցաշարում

Ըմբշամարտի Հայաստանի հավաքականները օլիմպիական ուղեգիր նվաճելու վերջին փորձը կձեռնարկեն հաջորդ շաբաթ՝ մայիսի 6-9-ը, այս անգամ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Եթե նախկինում ըմբշամարտի վերջին վարկանիշային մրցաշարը համեմատաբար հեշտ էր տրվում ուղեգիր չունեցող հայ ըմբիշներին, ապա այժմ իրավիճակը մի փոքր այլ է: Այո, աշխարհի առաջատար ըմբիշներից շատերն արդեն ուղեգիր ունեն, բայց մրցակցությունը վերջին տարիներին շատ է ուժեղացել, և հիմա ոչ մի մրցաշարում հեշտ պայքար չի սպասվում:

Սոֆիա են ժամանելու մի շարք ուժեղ ըմբիշներ, որոնք ոչ միայն կարող են վարկանիշ ձեռք բերել, այլև Տոկիոյում մեդալների համար պայքարել: Բավական է նշել, որ ազատ ոճի ըմբշամարտի 65 կգ քաշային կարգում կարգով մոտավորապես հավասար 6-7 ըմբիշ կա՝ օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի, Եվրոպայի և Ասիայի առաջնությունների բազմակի մրցանակակիրներ: Լավ է, որ այդ քաշային կարգում Հայաստանն արդեն ուղեգիր ունի, իսկ մյուս քաշային կարգերում ահեղ մրցակցություն է սպասվում:

Ազատ ոճի ըմբշամարտ

Ազատոճայինները Սոֆիա կմեկնեն ընդամենը երկու մարզիկներով, թեև 4 քաշային կարգերում Հայաստանն ուղեգիր չունի: Ծանր քաշային կարգերում Հայաստանը ներկայացված չի լինի. 97 կգ քաշային Հաջիմուրադ Գացալովը վնասվածք ունի: Նա, հավանաբար, այդպես էլ հանդես չի գա Հայաստանի դրոշի ներքո: Աշխարհի նախկին բրոնզե մեդալակիր 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն խոստանում էր մասնակցել վերջին վարկանիշային մրցաշարին, բայց նրա անունը նորից բացակայում է: Հավանաբար, վրացի ըմբիշին և այլևս չենք տեսնի Հայաստանի դրոշի ներքո:

74 կգ քաշային կարգում գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը որոշել է հնարավորություն տալ երիտասարդ Արման Անդրեասյանին: Դա կանխատեսել էինք նախկին վերլուծություններում. Անդրեասյանը լավ հաջողություններ է գրանցում 70 կգ քաշային կարգում, մինչև 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը դեռ լուրջ հաջողություններ չունի: Այլ հարց է, թե որքանով կկարողանա իրեն լավ դրսևորել Անդրեասյանը, այն էլ՝ Եվրոպայի առաջնությունից հետո, որտեղ նա բրոնզե մեդալակիր դարձավ: Մրցակիցները շատ լուրջ են՝ Եվրոպայի նորընծա չեմպիոն Թայմուրազ Սալկազանովը (Սլովակիա), աշխարհի առաջնությունների մրցանակակիրներ Սոներ Դեմիրթաշը (Թուրքիա), Խետիգ Ցաբոլովը (Սերբիա), տանտերի կարգավիճակով հանդես եկող Ումարփաշաևը (Բուլղարիա):

86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը Եվրոպայի առաջնությանը չմասնակցեց, պատրաստվեց վարկանիշային մրցաշարին: Ամեն դեպքում, վանաձորցի ըմբիշից սպասելիքները մեծ չեն, մրցակցությունն այստեղ նույնպես բավականին ուժեղ է: Առանձնանում են վրացի Սանդրո Ամինաշվիլին, ադրբեջանցի Աբուբակար Աբակրովը, Իսպանցիան ներկայացնող Թայմուրազ Ֆրիևը: Նույնիսկ լավ վիճակահանությունը Մխիթարյանի համար կարող է բավական չլինել:

Հունահռոմեական ոճ

Հավաքականի գլխավոր մարզիչները հավաքականի կազմը որոշել էին մինչև Եվրոպայի առաջնությունը. նրանք ովքեր մեկնում Սոֆիա, Վարշավայում հանդես չեն եկել:

60 կգ քաշային Արմեն Մելիքյանը նորից հնարավորություն է ստանում իրեն դրսևորելու հավաքականի կազմում: Երիտասարդ ըմբիշի վերջին հաջողությունը 2019թ.-ին էր. նա դարձավ Մ23 աշխարհի չեմպիոն: Դրանից հետո Մելիքյանը չի կարողանում արդարացնել սպասելիքներ՝ մրցաշարերից դուրս մնալով առաջին փուլերում: Սակայն նրա հիմնական մրցակիցը Հայաստանում՝ Գևորգ Ղարիբյանը, 2020թ.-ի Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո նույնպես լուրջ արդյունքներ չի գրանցում: Այնպես որ մարզչական շտաբի որոշումը կանխատեսելի էր: Ճիշտ է, վերջին մրցաշարերում Ղարիբյանը հիմնականում հաղթում է Մելիքյանին, բայց վերջինս նույնպես արժանի է շանս ստանալուն: Այս քաշային կարգում առնվազն 5-6 ըմբիշ հավակնում է ուղեգրի, այդ թվում՝ Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարյանը: Այնպես որ Մելիքյանը շատ ջանք պետք է թափի Տոկիո հասնելու համար:

Սպասելի էր նաև 67 կգ քաշային կարգում տեսնել Կարեն Ասլանյանին: Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրն արժանի է գոնե մեկ հնարավորություն ստանալուն: Թեև, պետք է նշել, որ այս քաշային կարգում Սլավիկ Գալստյանը ևս բավականին լավ է հանդես գալիս, ու եթե Կարենը կարողանա ուղեգիր ձեռք բերել, մարզչական շտաբը պետք է լրջորեն մտածի՝ ում ուղարկել Տոկիո: Ասլանյանը ուղեգիր նվաճելու իրական հավակնորդներից է, բայց շատ ուժեղ ըմբիշներ են ներկայացնելու նաև Ադրբեջանը (Ռասուլ Չունաև), Լեհաստանը (Գևորգ Սահակյան), Ղազխաստանը (Ալմաթ Կեբիսպաև): Այդ ըմբիշներն իրենց ակտիվում բազմաթիվ պարգևներ ունեն և մեծ ցանկություն ունեն նաև լինելու Տոկիոյում:

87 կգ քաշային Արթու Շահինյանին բաղձալի ուղեգիր նվաճելուն կփորձեն խանգարել օլիմպիական չեմպիոն Դավիդ Չակվետաձեն (Վրաստան), աշխարհի չեմպիոն Մետեհան Բաշարը (Թուրքիա), Եվրոպայի չեմպիոն Զուրաբի Դատունաշվիլին (Սերբիա), իրանցի Նասեր Ալիզադեն: Լավ վիճակահանության դեպքում Շահինյանը շանսերը քիչ չեն, կարևորը՝ վճռական պահին հոգնածությունը չխանգարի: Արթուրն արդեն բավականին մեծ է այս մարզաձևի համար՝ 34 տարեկան, իսկ ֆիզպատրաստությունը այս ոճում մեծ նշանակություն ունի:

130 կգ քաշային կարգում մրցակցությունն այդքան էլ մեծ չէ, բայց Դավիթ Օվասափյանն էլ քաշային կարգի ֆավորիտներից չէ: Ամեն դեպքում, հետաքրքիր կլինի հետևել երիտասարդ ըմբիշի ելույթին: Դավիթը տարեցտարի առաջադիմում է, և մոտ ապագայում կարող ենք գերծանր քաշային կարգում ուժեղ ներկայացուցիչ ունենալ:

Վերջում ավելացնենք, որ մասնակիցների թիվը մրցաշարին շատ մեծ է: Յուրաքանչյուր քաշային կարգում 30-35 մարզիկ է հայտավորված, իսկ դա նշանակում է, որ ուղեգիր ձեռք բերելու համար հարկ կլինի 4 գոտեմարտ հաղթել:

Ռաֆայել Խալաթյան

Տպել
3086 դիտում

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն

Դաշտամիջյան հատվածում մեքենայից իջել է կարիքները հոգալու, անծանոթ տղամարդը դիտողություն է արել և կրակել նրա վրա

Նրանց համար միակ սփոփանքը կլինի, որ «հոգեհանգստի» կարգ անողն իրենց միջից է ու միգուցե զեղչով դա անի. Առաքելյան

Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ․ ՔԿ-ն ամփոփել է

Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան

Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու պահակը տարածքում գտել է 5 օրական երեխայի

«Հավաքվելու ենք, թաքուն զենք բերենք»․ ՔԿ-ն՝ «Տավուշը հանուն հայրենիքի» երթի մասնակցի կողմից հրապարակված տեսանյութի մասին

Թող նահատակների սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը. Ավինյան

Մեզ ծառայելու առաքելությունը թողել ու կոռուպցիոն մեգաաստղերի, պոլիտիկ դիերի հետ քաղաքականությամբ են զբաղվում. Մկրտչյան

Բանակն այսօր անձնվիրաբար պաշտպանում է մեր երկրի սահմանները. Տավուշի մարզպետ

Մեր ժողովուրդը շատ լավ գիտի ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության գինը․ ՀՀ նախագահ

Քննչական կոմիտեն նախազգուշացում է հրապարակել

Վեհափառը ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, կամ հեռացվի և Քոչարյանը պետք է գա․ Արման Բաբաջանյան (տեսանյութ)

5 մարզում և «Զվարթնոց»-ում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը. Կոնջորյան

Սա եկեղեցու անունից հանդես եկող որոշ սևազգեստ անհատների պայքար է ընդդեմ պետության ու պետականության. Չախոյան

Բոլոր նրանք, ովքեր 4 տարի ժողովրդին հայտարարել են «ժեխ» և «թուրք», հավաքվել են իրար գլխի և գալիս են փրկելու. Կոնջորյան

Մոսկվայում մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի շքերթը (լուսանկարներ, տեսանյութ)

ՆԳՆ-ն սպասվող հավաքների առնչությամբ հայտարարություն է տարածել

Թե՛ Կիրանցի, թե՛ Ոսկեպարի բնակիչները սահմանազատման գործընթացից և փաստացի արդյունքներից դժգոհ չեն․ Թունյան

Գևորգ Պապոյանն ուղևորվել է ԱՄՆ