Կես լիտրանոց օղու ակցիզային դրոշմանիշ է ստացել, 1 լիտրանոց իրացրել. բացահայտվել է հարկային հանցագործության դեպք. ՊԵԿ

30/04/2021 schedule12:29

Օրերս Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության կողմից բացահայտվել էր կեղծ ձեռնարկատիրությամբ զբաղվելու և ակցիզային դրոշմանիշների անօրինական իրացման փորձ:

Այս մասին հայտնում են ՊԵԿ լրատվական ծառայությունից:

Կոմիտեն հերթական անգամ հորդորել էր քաղաքացիներին զերծ մնալ անօրինական գործունեությունից։ Սակայն ևս մի դեպքով նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման թիվ 19 բաժնում հաշվառված անհատ ձեռնարկատերը հարկային մարմին ներկայացրած ակցիզային դրոշմանիշերի և դրոշմապիտակների տրամադրման հայտի և օգտագործման մասին հաշվետվության հիման վրա ստացել է սպիրտային խմիչքների 0.5 լիտր տարողությամբ վերագրմամբ տարաների համար նախատեսված ակցիզային դրոշմանիշ:

Հետագայում հաշվարկային փաստաթղթերի հետազոտումից պարզվել է, որ նա ձևակերպել է որպես իրացում նաև 0.1 լիտր տարողությամբ մրգի օղի, այնինչ, դրա համար ի սկզբանե վերագրմամբ ակցիզային դրոշմանիշեր ձեռք չի բերվել: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ անհատ ձեռնարկատերը սահմանված կարգով ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերն օտարել է այլ անձի, միաժամանակ իր հարկային պարտավորությունները չհաշվարկելու և չվճարելու արդյունքում պետությանը պատճառել է խոշոր չափի վնաս:

Նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 209-րդ հոդվածի 5-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Հետաքննության ընթացքում պարզվել է, որ մինչ անհատ ձեռնարկատեր հաշվառվելը, քաղաքացին աշխատել է հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման թիվ 3 բաժնում հաշվառված ՍՊ ընկերության՝ Աբովյան քաղաքում գտնվող օղու արտադրամասում:

Աշխատանքի առաջարկը ստացել է իր բարեկամից, ով հանդիսացել է ընկերության փաստացի ղեկավարը: Քրեական գործով կատարված հետաքննությամբ պարզվել է, որ 2020 թ. ապրիլ ամսին քաղաքացու ազգականին հանդիպել է ընկերության իրական շահառուն և հայտնել, որ քիչ հարկեր վճարելու նպատակով անհրաժեշտ է վստահելի անձ՝ անհատ ձեռնարկատեր հաշվառելու և գործունեությունն այդ Ա/Ձ-ի միջոցով շարունակելու համար:

Ընկերության իրական շահառուի առաջարկով և իր ազգականի խնդրանքով քաղաքացին համաձայնել է հաշվառվել որպես անհատ ձեռնարկատեր, ինչի համար նրանց է տվել իր նույնականացման քարտը, սակայն տեղյակ չի եղել, թե ինչ գործունեություն է ծավալվել: Իր անվամբ գործունեություն ծավալելու համար իրեն խոստացել են վճարել ամսական 20000 ՀՀ դրամ գումար: Սահմանված կարգով ձեռք բերված ակցիզային դրոշմանիշներն օտարել է ընկերության իրական շահառուին: Խմիչքները պատրաստվել են սովորական սպիրտից, արտադրամասում սպիրտին ավելացվել են մրգային հավելումներ, արտադրության ընթացքում երբևէ մրգային սպիրտ չի օգտագործվել:

Ակնհայտ է, որ նման կարգի հարկային հանցագործությունը չէր կարող ստվերում երկար մնալ, և կոմիտեն ևս մեկ անգամ հորդորում է տնտեսվարողներին՝ գործել բացառապես օրենքի դաշտում, խուսափել կեղծիքից ու խաբեությունից: ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ առանց ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մտադրության առևտրային կազմակերպություններ ստեղծելուց, ինչպես նաև որպես անհատ ձեռնարկատեր պետական գրանցում ստանալուց, իսկ կազմակերպությունների իրական շահառուներին նախազգուշացնում է, որ հարկեր չվճարելու դիտավորությամբ նման հանցավոր մեխանիզմներ ստեղծելու դեպքում կենթարկվեն պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ։

Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հետևողական է հանցավոր մեխանիզմների, ինչպես նաև դրանց կազմակերպիչներին բացահայտելու գործում։ Վարչությունը շարունակում է քայլեր ձեռնարկել ոչ միայն կատարված հանցագործությունների բացահայտման, այլև դրանք կանխելու ուղղությամբ:

Տպել
946 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)