Հայաստանի վարելահողերի մեծ մասի չմշակման հիմնական պատճառը ցածր եկամտաբերությունն է. Պետրոսյան

Հայաստանի վարելահողերի մեծ մասի չմշակման խնդիրը կա երկար տարիներ, եւ դրա հիմնական պատճառը ցածր եկամտաբերությունն է: ՀԺ-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը: 

Ապրիլի 28-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կոտայքի մարզպետարանում խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանում վարելահողերի 50%-ից ավելին չի մշակվում, իսկ 74%-ը չի ոռոգվում։

Նրա խոսքով՝ միայն երկու մարզում է, որ մշակվում է վարելահողերի 50 տոկոսից ավելին՝ Արարատի եւ Արմավիրի մարզերում:

Վարչապետի պաշտոնակատարը մասնավորապես հայտնել էր, որ պատրաստվում են առաջիկայում ծրագիր ներդնել, համաձայն որի, եթե որեւէ հողատարածքում տնտեսվարողն անցնում է կաթիլային ոռոգման կամ անձրեւացման, 5 տարի ոռոգման ջրի վարձավճարից կազատվի:

Գառնիկ Պետրոսյանի խոսքով՝ վարելահողերի մեծ մասի չմշակման պատճառները բազմաթիվ են եւ դրանցից յուրաքանչյուրն իր հիմնավորումն ունի: Իսկ ամենագլխավոր հարցն այն է, որ հողից ստացվող եկամուտը չափից դուրս ցածր է:

«Հայաստանում գյուղատնտեսական մթերքների արտադրության ինքնարժեքը բավականաչափ բարձր է, եւ ցավալին այն է, որ դեռեւս աշխատատար գործընթացների հիմնական մասը կատարվում է ձեռքով»,- ասաց նա:

Նախկին փոխնախարարը նշեց, որ Հայաստանում գյուղմթերքների իրացման գները էապես չեն փոխվել երկար տարիներ. «Խոսքը ոչ թե այն գնի մասին է, որով սպառողը ձեռք է բերում, այլ նրա, որով գյուղացին իր մթերքը վաճառում է: Ենթադրենք ցորենի իրացման գինը շուրջ 100-110 դրամի միջակայքում է տատանվում 20 տարի առաջ էլ, հիմա էլ, եւ երեւի թե մոտ ապագայում՝ նույնպես, սակայն կատարվող ծախսերը շարունակաբար ավելանում են»:

Ըստ նրա՝ ստացվում է մի իրավիճակ, երբ արտադրությունն առանձնապես չի բարձրանում, բերքատվության կտրուկ բարձրացում չկա, ինքնարժեքը բարձրանում է, իրացման գինը մնում է նույնը, բայց գյուղացին շատ փոքր շահույթ է ստանում. «Այստեղ պետք է նկատի ունենալ նաեւ դրամի արժեզրկումը. եթե գյուղացին, ասենք, 15 տարի առաջ 200 հազար դրամ եկամուտ էր ստանում, դա ինչ-որ բան նշանակում էր, երբ նույն գումարը հիմա է ստանում՝ հասկանալի է, որ չի կարող գյուղացու համար դա խնդիր լուծել»: 

Պետրոսյանի խոսքով՝ Հայաստանում նաեւ մեծաքանակ արտադրանքի պահանջարկ չկա եւ ազգաբնակչության գնողունակության նվազման պայմաններում սպառման ծավալները նվազում են: Ըստ նրա՝ հավասարակշիռ վիճակ ապահովելու համար շատ կարեւոր է, որ հստակ իրականացվի արտահանումների կազմակերպումը:

«Շատ դեպքերում լճացում է առաջանում, իսկ գյուղմթերքը փչացող է, չի կարող երկարաժամկետ պահպանության դրվել: Գյուղացին ստիպված է լինում բերքը վաճառել շատ դեպքերում նույնիսկ ինքնարժեքից ցածր գներով՝ համեմատաբար ավելի քիչ կորուստներ ունենալու համար»,- մանրամասնեց նա:

Հարցին՝ ինչպե՞ս պետք է արտադրողականությունը բարձրացնել, նա ասաց, որ դրա համար մի շարք խնդիրներ պետք է լուծել, մասնավորապես՝ գնալ ինտենսիվացման ճանապարհով, բարձրարժեք մշակաբույսերի արտադրության եւ զարգացման, հողատարածքների ջրարբիացման ուղղությամբ:

Ըստ նրա՝ այսօր ամբողջ աշխարհում ցանքի, խնամքի, մշակության աշխատանքները մինչեւ բերքահավաք եւ դրանից հետո մեքենայացված եղանակով է արվում, իսկ Հայաստանում խեղճ ու կրակ գյուղացին բահին եւ ուրագին է շարունակում ապավինել: Պետրոսյանն ընդգծեց. «Մեր գյուղատնտեսական արտադրանքը համային ու որակական հատկանիշներով շատ բարձր է, բայց շուկա դուրս գալու համար շատ կարեւոր է, որ այդ ապրանքը գնային առումով մրցունակ լինի, որ սպառում ունենա»:

Նախկին փոխնախարարի խոսքով՝ գյուղատնտեսության ոլորտի նկատմամբ վերաբերմունքը միշտ էլ եղել է «մնացորդային» եւ հիմա նորից շարունակվում է դա, իսկ ամենացավալի իրողությունն այն է, որ ՀՀ-ում գյուղատնտեսության նախարարություն հիմա չկա:

Ըստ նրա՝ մի կարեւոր հարցի պետք է պատասխանել. «Ինչո՞ւ գյուղացին հողը չի մշակում, եթե այս հարցի պատասխանը տալիս ենք, ամեն ինչ իր տեղն է ընկնում, մնացած բոլոր խոսակցությունները՝ «կանենք, պիտի անենք» դրանք միշտ էլ եղել են: Վերցնենք 10 կամ 20 տարի առաջվա ռազմավարությունները, բոլորը բարի ցանկություններ են, կարդում ես հիանում ես, բայց իրականության մեջ դա որեւէ մեկը պատկերացնո՞ւմ է, թե ինչպես է իրականացվելու»:

Հարցին՝ մեր գյուղացիները ի՞նչ մշակաբույսեր պետք է աճեցնեն, որ բարձր եկամուտ ստանան եւ հողերի մշակումն էլ խթանվի, Պետրոսյանը պատասխանեց. «Հատուկ դեղատոմս առաջարկել չի կարելի: Նույնիսկ նույն համայնքի տարբեր հատվածներում հողի որակը տարբեր է: Ասենք՝ գյուղի մի հատվածում հնարավոր է ձմերուկ մշակել, իսկ մյուս հատվածում՝ ոչ: Մի գյուղում կարող է հրաշալի կեռաս աճել, իսկ հարեւան գյուղում ոչ»:

Ըստ նրա՝ յուրաքանչյուր դեպքում պետք է մասնագիտական ճիշտ ուսումնասիրություն կատարվի: Որպես բարձրարժեք մշակաբույս հիմնական շեշտը պետք է դրվի կորիզավոր պտղատեսակների արտադրության վրա:

Անդրադառնալով ոռոգման ջրի վճարից ազատվելու ծրագրին, Պետրոսյանն ասաց, չգիտի, թե այդ գաղափարը ում գլխում է հղացել, բայց վարչապետին ապակողմնորոշում են. «Վարչապետին պիտի  փաստարկված բաներ ներկայացնել: Ենթադրենք Վայոց ձորում 5 տարի ոռոգման ջրից ազատում են, ինչքա՞ն է կազմելու դա: Տարեկան մի 40 հազար դրամ զիջելը կխրախուսի՞ հողերի մշակումը»:

ՀՀ Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի կարծիքով՝ վարելահողերի մեծ մասը չի մշակվում ոչ միայն ցածր եկամտաբերության, այլեւ գյուղացու կողմից ներդրումներ անելու հնարավորություն չունենալու պատճառով: Ղալումյանը նշեց, որ մեծ նշանակություն ունի այն հանգամանքը, որ գյուղացիների հողերը փոքր են, ինչը խոչընդոտում է գյուղատնտեսության զարգացմանը. «Հողերը պետք է հնարավորինս խոշորացվի: Փոքր հողատարածքի վրա գյուղատնտեսություն զարգացնել հնարավոր չէ: Հողակտորը պետք է մեծ լինի, որ շահութաբերություն ապահովի եւ ոչ թե գյուղացու սեփական կարիքների կամ մի տուն պահելու խնդիր լուծի»:

Հարցին՝ Կառավարության ծրագրերը կարո՞ղ են բերել նրան, որ չմշակվող վարելահողերը տարեցտարի սկսեն մշակվել, պատգամավորը պատասխանեց, որ այն, ինչ արվում է, դեռ բավարար արդյունքներ չի տվել:

Անդրադառնալով կաթիլային ոռոգման անցնելու դեպքում ոռոգման ջրի վճարումից 5 տարի ազատելու ծրագրին, Ղալումյանն ասաց, որ սա շատ կարեւոր կոմպոնենտ է ոլորտը խթանելու համար:

Դիտարկմանը՝ տեսակետներ են հնչում, որ գյուղատնտեսության նախարարությունը փակելը ազդել է ոլորտի վրա, նա արձագանքեց. «Ես չեմ տեսնում մի գործառույթ, որը գյուղատնտեսության նախարարության լինելու դեպքում ավելի էֆեկտիվ կլիներ, քան հիմա, երբ էկոնոմիկայի նախարարության մի ճյուղ է»:

Տպել
3854 դիտում

Փոփոխություններ՝ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարող է հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Բաբկեն Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին