Որոշ ապրանքների գները շարունակում են աճել. ինչ են առաջարկում ԿԲ-ն եւ պատգամավորը

Հայաստանում որոշ ապրանքատեսակների գնաճը շարունակվում է: Եթե մարտի կեսերին Երեւանի սուպերմարկետներում եւ խանութներում վաճառվող ամենամատչելի ձեթի 1 լիտրը 930 դրամ էր, ապա այսօր արդեն 1180 դրամ է:

Բացի ձեթից՝ շարունակում են թանկանալ կաթնամթերքը, շաքարավազը: Իսկ ամենամատչելի կարագի 1 կգ-ը հասել է 4240 դրամի: Վերջին շրջանում թանկացել է նաեւ քաղցրավենիքը, դա նկատվում է տեղական արտադրողների արտադրանքի գներում եւս:

Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալներով՝ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. մարտը 2020թ. մարտի նկատմամբ) կազմել է 5.8%: Իսկ 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 7.4% աճ:

2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ ձվի գինն աճել է 78.2%-ով, հացի եւ ալյուրի գնաճը կազմել է համապատասխանաբար 8.6% եւ 14.4%, ալկոհոլային խմիչքի եւ ծխախոտային արտադրատեսակների գներն աճել են 9.2%-ով:

Ոչ սպառողական շուկայում՝ բենզինի 4.9% գնաճ է նկատվում:

Միեւնույն ժամանակ 2021թ. մարտին դոլարի նկատմամբ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 527.7 դրամ՝ 7.9%-ով բարձր 2020թ. մարտի ցուցանիշից:

Այն, որ գնաճի հիմնական պատճառները չեն փոխվել՝ ոլորտին առնչվող պետական մարմինների համար միանշանակ է. այդ պատճառները համաշխարհային շուկայում ապրանքների գների թանկացումներն են եւ դոլարի նկատմամբ դրամի արժեզրկումը:

Գնաճի տեմպերն ավելանում են, իսկ քաղաքացիների աշխատավարձերը, թոշակները շարունակում են մնալ նույնը:

Թեմային երեկ ասուլիսի ժամանակ անդրադարձավ նաեւ ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ նշելով, որ համաշխարհային շուկայում այժմ ձեթի եւ յուղերի 80 տոկոս գնաճ կա, շաքարավազի գների 40 տոկոս աճ է նկատվում,գնաճ կա կաթնամթերքի, հացահատիկի շուկաներում: «Այդ գները մենք` որպես փոքր ներմուծող երկիր, չենք կարող անտեսել։ Մենք չունենք ներքին արտադրություն, որն ուղղված է բացառապես ներքին սպառողին, հետեւաբար ապրանքները ներմուծում ենք գնաճով։ Սրան գումարած` փոխարժեքի որոշակի տատանողականությունը»,- նշեց  Գալստյանը:

ԿԲ նախագահի խոսքով՝ այստեղ հետաքրքիր ֆենոմեն կա` գները բարձրանում են փոխարժեքին զուգընթաց, բայց երբ փոխարժեքը որոշակիորեն նահանջում է նախկին մակարդակին, գներն ավելի դանդաղ են իջնում: Նրա խոսքով` հիմա համաշխարհային շուկայում  նկատվում է գների աճ` նախ եվրոպական երկրներում եւ ԱՄՆ-ում, պայմանավորված լավատեսական տնտեսական աճի սպասումներով։ Այսինքն` կորոնավիրուսի հաղթահարումից հետո ակնկալում կա, որ տնտեսությունն ավելի լավ է զարգանալու։ «Մեր խնդիրը ոչ թե յուղերի գների սահմանափակումն է կամ ազդեցությունը դրանց վրա, այլ այս գների բարձրացման արդյունքում խելամիտ քաղաքականություն վարելը։ Այսինքն` տոկոսադրույքները չբարձրացնենք այնքան, որ սպառումն ընդհանրապես վերանա, սակայն, մյուս կողմից, չենք էլ կարող դա անտեսել»,- նշեց Գալստյանը:

ԿԲ նախագահն ընդգծեց՝ փորձում են մարդկանց հասցնել այն հիմնական ուղերձները, որ կարճաժամկետ հատվածում կարող է որոշակի գների աճ լինել, սակայն իրենք միտված են բալանսավորել իրավիճակը: Ըստ նրա՝ պետք է այնպես անել, որ զսպելով գնաճը, տնտեսական անկում չունենանք։

ՀԺ-ն Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Հայկ Գեւորգյանից հետաքրքրվեց՝ աշխատավարձերի չաճելու ֆոնին քաղաքացիներն ինչպե՞ս պետք է այս գնաճին դիմակայեն, ի պատասխան՝ նա ասաց, որ եթե գնան, օրինակ՝ ձեթի գնի բարձրացման հետեւից ու աշխատավարձեր բարձրացնեն, մեր տնտեսությունն ուղղակի կպայթի:

«Այդպես չի լինում, դա տնտեսագիտական առումով նոնսենս է: Օրինակ՝ 2018, 2019 եւ 2020 թվականներին մարդկանց եկամուտներն ավելի շատ են աճել, քան ապրանքների գներն են: Այդ ժամանակ էլ ի՞նչ, պետք է աշխատավա՞րձը նվազեցնեինք. բնականաբար՝ ոչ: Սա դինամիկ պրոցես է: Մինչեւ 6 տոկոս գնաճը նորմալ է, ընդհանուր ապրանքների մեջ պետք է դա նայել»,- ասաց Գեւորգյանը:

Նրա խոսքով՝ կարեւորը ոչ թե գնաճն է, այլ այն, թե որքանով է գնաճը համահունչ միջազգային գների փոփոխությանը. «Եթե մենք ձեթ ենք ներկրում, ցորեն ենք ներկրում, դիզվառելիք ենք ներկրում եւ դրանց գինն աշխարհում թանկանում է՝ ի՞նչ է պետք անել, որ դրանց գները չթանկանան. չկա լուծում»:

Պատգամավորն ընդգծեց՝ այս տարվա կեսից համաշխարհային գները կսկսեն նվազել: Պարզաբանեց, երբ համաշխարհային գներն աճում են, դա գրավիչ է դառնում արտադրողների համար, եւ շատ տնտեսվարողներ են սկսում արտադրել. «Երբ ավելի շատ են արտադրում, տվյալ ապրանքի գինը սկսում է նվազել: Օրինակ՝ նախորդ տարի Հայաստանում ձվի գինը այդպես նվազեց: Տնտեսությունը կենդանի օրգանիզմ է, թույլ չի տա, որ ապրանքները սկսեն շատ թանկանալ: Դրան արձագանքել աշխատավարձի բարձրացմամբ՝ չի կարելի»:

Հարցին՝ ծայրահեղ վիճակ չունե՞նք, որ գնաճի պատճառով քաղաքացին ի վիճակի չլինի ինչ-որ ապրանք գնելու, Գեւորգյանը պատասխանեց. «Իհարկե ոչ, մենք չունենք 8-9 տոկոսանոց գնաճ՝ ինչպես մի քանի տարի առաջ: Մենք ունենք որոշակի գնաճ, որն ամբողջությամբ պայմանավորված է համաշխարհային տնտեսական ճգնաժամի հաղթահարմամբ»:

Խոսելով տեղում արտադրվող քաղցրավենիքի թանկացման մասին, պատգամավորն ասաց, որ այդ արտադրության համար հիմնականում անհրաժեշտ են այնպիսի բաղադրիչներ, որոնք ներկրվում են, օրինակ՝ շաքար, ձեթ, կոկոսի յուղ, կակաո եւ այն, որ այդ ապրանքները պետք է թանկանան՝ բնական է:

«Կանցնի ժամանակ, եւ այդ ապրանքների գները կիջնեն, որովհետեւ գների էլաստիկությունը Հայաստանում արդեն նորմայի է եկել, որովհետեւ կա մրցակցություն: Այսինքն, եթե միջազգային շուկայում տվյալ ապրանքը թանկանում է, այստեղ նույնպես թանկանում է, երբ իջնում է՝ այստեղ էլ է իջնում»,- ասաց նա՝ հավելելով, որ նախկինում գները բարձրանալուց հետո չէր իջնում, քանի որ մրցակցություն չկար:

Գեւորգյանի խոսքով՝ Պարենի համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ ձեթի գինը համաշխարհային շուկայում ապրիլին թանկացել է 8 տոկոսով: Վերջին 10 տարում նման գին չի եղել: Բացի այդ, կաթնամթերքի գինը 1 ամսվա մեջ աճել է 3.9 տոկոսով: Նա ասաց, որ համաշխարհային շուկայում գներն ավելի շատ են աճել, քան Հայաստանում:

«Եթե աշխատավարձերը բարձրացնենք եւ փող բաժանենք, դա պահանջարկ կառաջացնի, իսկ դա էլ իր հերթին կբերի գների աճի եւ որեւէ էֆեկտ չի տա: Որոշ ապրանքների առումով համաշխարհային շուկայում արդեն գների նվազում է սկսվել, եւ դա շուտով կազդի նաեւ մեր շուկայի վրա»,- նշեց նա:

Պատգամավորն ընդգծեց՝ հացահատիկի գինը ապրիլին մարտի համեմատ համաշխարհային շուկայում նվազել է 1.8 տոկոսով, սակայն այդ պայմաններում 26.5 տոկոսով ավելի բարձր է, քան նախորդ տարվա նույն ամսին: Շաքարի գինը նվազել է 4 տոկոսով, սակայն այն 30 տոկոսով բարձր է, քան 1 տարի առաջ էր. «Սա համաշխարհային տենդենց է»:

Տպել
1727 դիտում

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն