Իմ կողմից նշանակված երկու պաշտոնյա բանտում են կաշառք վերցնելու մեղադրանքով. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Ողջունում եմ հաշվեքննիչ պալատի բոլոր բացահայտումները: Դրանք ուղարկվել են Դատախազություն, և իրավապահ մարմինները պետք է պատշաճ ձևով քննեն բոլոր դեպքերն ու բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկեն»:

Այս մասին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԼՀԿ պատգամավոր Արմեն Եղիազարյանի այն հարցին, որ Հաշվեքննիչ պալատը զեկույց է ներկայացրել,  որտեղ Սոցապ նախարարությունում հայտնաբերված բազմաթիվ չարաշահումների վերաբերյալ փաստեր կան. «Այսքան ժամանակ դուք ընդունել էիք սուպերվարչապետական մոտեցումը, բայց ձեր թիմակիցը կառավարել է այդ կառույցը եւ իր օրոք լոյալ է եղել  կոռումպացված, թալանչիական կոստյումին: Ինչպես կմեկնաբանեք»,-ասաց պատգամավորը:

Փաշինյանի խոսքով՝ ՀՀ իրավապահները երբեմն կոռուպցիոներների նկատմամբ անհարկի ներողամտություն են դրսևորում։

«Հանուն արդարամտության ուզում եմ ընդգծել, որ, օրինակ՝ վերջերս էլ մի քրեական գործ էր հարուցվել այն փաստի առիթով, թե ինչպես Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությանը պատկանող ավտոմեքենայի հետ կապված չարաշահումներ էին տեղի ունեցել, աշխատավարձեր էին դուրս գրվել տարբեր մարդկանց վրա, և նաև մամուլում հրապարակումներ եղան, թե ինչպես մի ընդդիմադիր խմբակցության ղեկավար պետական բյուջեից, որպես Երևանում բնակարան չունեցող պատգամավոր, ԱԺ-ից գումարներ էր ստացել և իր ընտանիքին պատկանող բնակարանի հիփոքեթային վարկն էր փակել: Ես ցավում եմ, որ մեր իրավապահ մարմինները երբեմն անտեղի ներողամտություն են ցուցաբերում որոշ իրավախախտների նկատմամբ»,-նշեց Փաշինյանը:

Արմեն Եղիազարյանն էլ արձագանքեց, որ վարորդի հետ կապված դեպքը նաև քաղաքական մոտիվներ է ունեցել և ասաց, որ  տեղին չէ զուգահեռներ տանել 20-50 հազար դրամի պատմությունը իշխող թիմի անդամի կողմից ղեկավարած կառույցի կողմից միլիոնավոր դրամների չարաշահումների հետ:

Վարչապետի պաշտոնակատարն էլ պատգամավորին դիմելով, ասաց. «Պարոն Եղիազարյան, խնդրում եմ ուշադիր նայեք ինձ: Իմ կողմից նշանակված երկու պաշտոնյա արդեն 1,5 տարի բանտում են կաշառք վերցնելու մեղադրանքով: Մեր կուսակցության անդամ, իմ քաղաքական մերձավոր ու իմ կողմից նշանակված մարդ:

Այդ ի՞նչ նկատի ունեք: Այն, ինչ նկատի ունեք, չեք կարող նկատի ունենալ ու որևէ մեկը չի կարող նկատի ունենալ: Ռուսերեն լավ արտահայտություն կա՝ зарубите себе на носу»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

Տպել
1244 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ