Դատախազությունը ուսումնասիրության առարկա կդարձնի ապրիլյան քննիչ հանձնաժողովի գաղտնի զեկույցը

Երկար սպասումներից հետո, այսօր խորհրդարանում քննարկվեց Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը:

Քննարկումը, սակայն, տեղի ունեցավ փակ նիստում՝ միայն պատգամավորների մասնակցությամբ: Նիստից հետո լրագրողների հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որ ամիսներ շարունակ խորհրդավոր պայմաններում բարձրաստիճան հյուրեր էր ընդունում, հանձնաժողովի շրջանակներում լսում նրանց՝ հայտարարելով, որ պատերազմի պատճառների մասին առնվազն հետաքրքիր բացահայտումներ են սպասվում, այսօր ասաց.

«Ես կուզենայի, որ մեր աշխատանքը, որ գուցե բոլոր ժամանակների պառլամենտի մեջ բացառիկ է, էսպիսի քննիչ հանձնաժողով, էսպիսի կարեւորության եւ էսպիսի ծավալի աշխատանք երեւի ոչ մի անգամ չի իրականացվել, [հրապարակվեր]...Եվ հիմա, երբ որ եկավ եզրակացություն, որ մենք խնդիր ունենք գաղտնիության հետ, բնականաբար, իմ ցանկությունները մղվում են հետին պլան: Մենք շարժվում ենք պետական գաղտնիքի մասին օրենքի պահանջով»:

Նա նշեց՝ շուրջ մեկ ժամանոց ելույթ է ունեցել փակ նիստում՝ ներկայացնելով ծաղկաքաղ զեկույցի 5 գլուխներից: Ընդգծեց՝ զեկույցը գտնվում է խորհրդարանի Առաջին բաժնում, եւ գաղտնիության ռեժիմից օգտվելու իրավասություն ունեցող ցանկացած մեկը կարող է ծանոթանալ թե՛ զեկույցին, թե՛ զեկույցի հիմքում դրված նյութերին, որոնք ներկայացնում են երկրի նախագահի, վարչապետի, Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի, ՀՀ պաշտպանության նախարարի, զորքերի հրամանատարների եւ այլ բարձրաստիճան հրավիրյալների խոսքերի ձայնագրություններ:

Անդրանիկ Քոչարյանը կարծիք հայտնեց, որ ժամանակի ընթացքում զեկույցի շատ դրվագներ, գաղտնիությունից դուրս գալով, հասանելի կդառնան հանրությանը: Ավելին, ըստ նրա, ԱԺ նախագահի առաջարկով հնարավոր է առաջիկա օրերին որոշ ոչ գաղտնի հատվածներ հրապարակվեն: 

«Վերջին հաշվով, այս զեկույցը, իմ կարծիքով, չպետք է մնա Առաջին բաժնում, եւ սրա ուսումնասիրման հաջորդ փուլը տեսնում եմ... այնտեղ կան դրվագներ, որ համապատասխան մարմինները պետք է ուսումնասիրեն՝ զինդատախազություն, քննչական մարմիններ»,- շեշտեց հանձնաժողովի նախագահը:

Շուրջ մեկ տարվա աշխատանքից անելով եզրակացություն՝ Քոչարյանը կարծիք հայտնեց, որ 44-օրյա պատերազմը շարունակությունն էր Ապրիլյան քառօրյա պատերազմի:

Հանձնաժողովի նախագահը վստահեցրեց՝ պարզել են հայկական կողմի ձախողման խորքային պատճառները, որոնք հետո պատճառ են դարձել նոր պատերազմի սանձազերծման:

Հարցին՝ կարելի՞ է ասել, որ հանձնաժողովն ամբողջությամբ ստացել է իրեն հուզող հարցերի պատասխանը, պատերազմի պատճառներն ու հանգամանքները հայտնի՞ են իրենց, Քոչարյանն ասաց.

«Սպառիչ հարցերի պատասխաններ մենք գտել ենք, արձանագրել ենք, փաստագրել ենք, զեկույցի արժեքը հենց փաստագրման մեջ է, էդ ծավալի փաստաթղթեր, քարտեզներ, վկայություններ քննչական մարմինները դժվար կարողանային ստանալ: Մի հոգի է մերժել մեր հրավերը եւ այն միակ հարցի պատասխանը, որ հանձնաժողովը իմպերատիվ չի կարողացել ստանալ, այ էդտեղ է թաքնված. արդեն մյուս մարմինները պետք է պարոն Խաչատուրովին կանչեն, հարցնեն»:

Լրագրողի ճշտող հարցին, թե նրանից ի՞նչ պետք է ճշտեին, հանձնաժողովի նախագահը հարցով պատասխանեց. «Մոսկվայում ի՞նչ են խոսել»: Քոչարյանը նկատի ունի պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունները:

Ասաց՝ Սերժ Սարգսյանը հանձնաժողովի նիստում ասել է, որ ինքն այդքան էլ տեղյակ չէ դրանից:

«Այն արդյունքը, որ պիտի Յուրի Գրիգորովիչից լսեինք, դա պետք է ամբողջացներ այդ փազլը»,- նկատեց հանձնաժողովի նախագահը:

«Թե ի՞նչ է խոսք տվել Մոսկվայում»,- փորձեց ճշտել լրագրողներից մեկը:

«Ապրիլյանի եւ 44-օրյայի միջեւ կապ կա՞, թե՞ ոչ»,- պատասխանեց Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով.

«Ինքը չեկավ, այ չգալու մեջ կա առեղծված: Կա մի դրվագ, որը կամբողջացներ, բայց այդ դրվագի պատասխանները, չկասկածեք, գտնվելու են»: 

Հարցին՝ հանձնաժողովը խոստացել էր բացահայտել՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են այն խոսակցությունները, ըստ որոնց՝ 2016-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ տանկերի մեջ վառեիք չի եղել, սոված են մնացել զինվորները, դավադրություններ են եղել:

«Ես մեկ տարի դավադիրներ չեմ փորձել փնտրել, մենք փորձել ենք հասկանալ մեր պարտության, 2016-ի ձախողումների պատճառները: Խորքային պատճառները, ոչ թե մակերեսային. ոչ թե փամփուշտը կար, թե ոչ, սնունդ, վառելիք կար, թե այս պահին պակաս էր: Պատերազմի ժամանակ պակասություններ անպայման լինում են: Ուրիշ բան՝ կառավարման մեջ մեր բացթողումները անշրջելի հետեւանքներ ունեցե՞լ են, թե՞ ոչ»,- ասաց Քոչարյանը եւ հարցին՝ պարզե՞լ եք այդ հարցի պատասխանը՝ արձագանքեց. «Իհարկե»:

Հանձնաժողովի աշխատանքները ղեկավարած պատգամավորը վստահեցրեց՝ պարզել են նաեւ, թե հայկական կողմը տեղյակ է եղել՝ ո՞ր ժամին է Ադրբեջանը պատերազմ սկսելու։ Սակայն հավելեց՝ չի կարող այդ մասին ասել:

Անդրադառնալով 44-օրյա պատերազմի ուսումնասիրման անհրաժեշտության մասին՝ Քոչարյանն ասաց, որ ով էլ որ լինի իշխանության, դատապարտված է ուսումնասիրել ցանկացած պատերազմ, եթե դա հասարակության վրա ունեցել է լուրջ հետեւանքներ: Իսկ զոհերը արդեն լրջագույն հետեւանք է, նշանակում է այնտեղ խոսվում է թերությունների մասին:

Հարցին՝ Ապրիլյան պատերազմից հետո գործող իշխանությունը փորձե՞լ էր մինչեւ 44-օրյա պատերազմը շտկել բացթողումները, Քոչարյանը պատասխանեց.

«Որոշ բաներ շտկվել են, օրինակ՝ հակաօդային պաշտպանության բնագավառում ունենք շտկումներ, բայց դա բավարար եղա՞վ, ժողովրդի լեզվով ասած, օդն ամբողջությամբ փակելու: Իհարկե՝ ոչ»:

Լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնելով զեկույցի մասին՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ եթե ըստ զեկույցի պատերազմի մեղավորներից է նաեւ Արտակ Դավթյանը, ապա նա հիմա պետք է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում չլիներ։

Մարուքյանն ասաց, որ Արտակ Դավթյանի անունից բացի, զեկույցում այլ պաշտոնյաների անուններ եւս կան։ Այլ մանրամասներ չբացահայտելով՝ ԼՀԿ ղեկավարն ասաց՝ իրենք լոբբինգ կանեն, որ այն հանրայնացվի. «Հանրությունը իմանա, թե ինչ է եղել եւ ովքեր են մեղավոր եւ նաև տեսնի, թե արդյոք այդ մեղավորները պատժվել են, թե ոչ, նաեւ տեսնի, թե արդյոք այդ մեղավորներից նրանք, ովքեր իշխանությանը դեմ են, ինչ-որ քրեական գործերով անցնում են եւ նրանք, ովքեր իշխանության հետ են, ինչ-որ քրեական գործերով չեն անցնում»:

Խոսելով զեկույցի մասին՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ շատ կետեր են մանրակրկիտ ներկայացվել զեկույցում, սակայն, միեւնույն ժամանակ, դեռ շատ հարցեր էլ անպատասխան են մնացել։ Պատգամավորն ընդգծեց՝ զեկույցի գաղտնիությունից ելնելով, կոռեկտ չի համարում մեկնաբանել, թե այնտեղ ինչ էր նշված` հայկական կողմի թերացումները որո՞նք են եղել։

ՀՀ գլխավոր դատախազությունից հետաքրքրվեցինք՝ պատրաստվո՞ւմ են ուսումնասիրության առաջկա դարձնել ԱԺ գաղտնի բաժնում գտնվող զեկույցը: Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մեր հարցին ի պատասխան ասաց. «Այդ զեկույցը դատախազությունը անպայման դարձնելու է ուսումնասիրության առարկա»:

Տպել
8166 դիտում

Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան