«Լուսավոր Հայաստանը» մշակել է հանրային համաձայնության հայտարարություն

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մշակել է հանրային համաձայնության հայտարարություն՝ բացառելու համար նախընտրական քարոզարշավի ընթացքում հանրային խոսքին անհարիր դրսևորումները։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ գործընկերներ,

Ինչպես հայտարարել էինք, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մշակել է հանրային համաձայնության հայտարարություն՝ բացառելու համար նախընտրական քարոզարշավի ընթացքում հանրային խոսքին անհարիր դրսևորումները։

Փաստաթուղթը բաց է բոլոր քաղաքական ուժերի համար, որոնք կարող են միանալ իրենց հրապարակային հայտարարությամբ։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈւԹՅԱՆ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ու Թ Յ Ու Ն Ը

06 մայիսի, 2021թ.

ԵԼՆԵԼՈՎ

Հայաստանի Հանրապետությունում առաջացած քաղաքական, հումանիտար-առողջապահական, կառավարման և բարոյական ճգնաժամերի, սոցիալ-տնտեսական խորացող խնդիրների, արտաքին ռազմական և այլ մարտահրավերների առկայությունից,

Հայաստանի Հանրապետության քաղաքական համակարգն առողջացնելու անհրաժեշտությունից,

Հայաստանի Հանրապետությունում հասարակության պառակտման, հակադիր բևեռների բաժանելու, ատելություն քարոզելու հակազգային և հակապետական դրսևորումների դեմ միասնական պայքարի անհրաժեշտությունից,

հասարակական-քաղաքական միջավայրում փոխադարձ վիրավորանքի, զրպարտության, սուտ մատնության, ատելության խոսքի և հանրային խոսքին ոչ հարիր այլ դրսևորումների դեմ միասնական պայքարի անհրաժեշտությունից,

օրհասական պահերին հայ ժողովրդի հավաքական գիտակցության բեղմնավոր ներուժն օգտագործելու առաջնահերթությունից

ԵՎ ԳԻՏԱԿՑԵԼՈՎ

իրենց պատասխանատվությունը ազգային միասնականությունն անսասան պահելու իր նվիրյալ նախնիների պատգամի, ապագա սերունդների բարոյական կենսակերպի և ընդհանրապես՝ հայ ժողովրդի ու Հայաստանի Հանրապետության ապագայի առջև՝

Սույն հայտարարությանը միացող քաղաքական ուժերի ներկայացուցիչներս

Պ Ա Ր Տ Ա Վ Ո Ր Վ Ու Մ   Ե Ն Ք

  1. հանրային խոսքում, քաղաքական պայքարի շրջանակներում չօգտագործել որևէ խոսք, արտահայտություն կամ եզրույթ, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կխարխլի հայ ժողովրդի միասնականությունը, կվիրավորի, կզրպարտի որևէ անձի.
  2. հանրային խոսքում, քաղաքական պայքարի շրջանակներում չօգտագործել որևէ խոսք, արտահայտություն կամ եզրույթ, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կարող է բացասականորեն ազդել հանրության բարեկրթության վրա ու խարխլել հանրային բարոյականությունը.
  3. հանրային խոսքը, քաղաքական պայքարը, սեփական վարքը կազմակերպել բացառապես ազգային և պետական շահի բացառիկ գիտակցումով՝ որպես սեփական սերունդների համար ցանկալի ապագայի գրավական»,- ասված է գրառման մեջ։
Տպել
916 դիտում

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է