Հենց դա չի ներվում մեզ, ձեզ. մարդիկ չեն հասկանում՝ ոնց կարելի է չծախվել, երբ բորսայում ամենաբարձր գներն են. Փաշինյան

Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն իր եզրափակիչ ելույթում անդրադարձավ հարցերին, թե որքանով է իր իշխանությունը եղել սկզբունքային:

«Մենք միշտ չի, որ գնացել ենք մեր քաղաքական շահի հետեւից, բայց մենք միշտ գնացել ենք մեր հայտարարած արժեքների հետեւից: Հեղափոխությունից առաջ մենք հայտարարել ենք, որ վենդետաներ չեն լինելու եւ վենդետաներ չեն եղել: 

Մենք խոստացել ենք, որ կադրային ջարդ չի լինելու, որ բոլորն ունենալու են նոր Հայաստանը կառուցելու հնարավորությունը: Հիմա մեր երեսով են տալիս Օսիպյանին, այո՛, ինչու միայն Օսիպյանին, ուրիշ մարդկանց էլ կարող են տալ երեսով»,- արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին՝ ասաց վարչապետի թեկնածուն:

Նա իր ելույթի վերջին մասը նվիրեց «Իմ քայլը» խմբակցությանը՝ ընդգծելով, որ 88 հոգանոց «Իմ քայլը», անցնելով ամենադաժան փորձությունների միջով, այսօր միասնական է եւ կատարել է իր ամենամեծ առաքելությունը, ժողովրդից ստացած իշխանությունը վերադարձնում է ժողովրդին:

Վարչապետի պաշտոնակատարը՝ մատնացույց անելով ԱԺ դահլիճում «Իմ քայլը» խմբակցության հատվածը, ասաց նաեւ, որ այդ մարդկանց իրար չեն կապում բիզնես շահերը, այլ կապուն են սկզբունքները:

«Կային մարդիկ, որ համզոված էին նոյեմբերին, հոկտեմբերին, նույնիսկ սեպտեմբերին, որ պետք լինի 5 միլիոն դոլար կդնեն, 10 միլիոն դոլար կդնեն, 50 միլիոն դոլար կդնեն եւ «Իմ քայլից» 20 հոգի, 23 հոգի, կներեք արտահայտությանս համար, կգնեն: 

Մենք տեսանք, թե ինչ տեղի ունեցավ «Իմ քայլի» հետ եւ կտեսնենք, թե նրանք, ովքեր ազգի, ժողովրդի, սահմանների, ծննդավայրի մտահոգություններով հեռանում էին, ուր կհասնեն: Ես կարծում եմ, որ նրանք հասել են արդեն: Եվ ես այս առումով ուզում եմ շնորհակալություն հայտնել «Իմ քայլը» խմբակցությանը, որովհետեւ չգիտեմ օսիպյաններ, պողոսյաններ, էլ ինչեր կարող են բարձրաձայնել, բայց «Իմ քայլը» ապացուցեց, որ սկզբունքների մասին խոսակցությունը կենաց եւ վերանագիր չէ, այլ մի բան է, որը կա, գոյություն ունի 21-րդ դարի Հայաստանում: Եվ այս փաստն է, որ պիտի մեր ժողովրդին հպարտության տեղիք տա»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով. «Հենց դա չի ներվում մեզ, ձեզ, որովհետեւ մարդիկ չեն հասկանում, ոնց կարելի է չծախվել, երբ բորսայում ամենամեծ գներն են: Եվ այս օրը մեր ամենամեծ հաղթանակն է, ժողովրդի ամենամեծ հաղթանակն է, արժեքների ամենամեծ հաղթանակն է, բարոյականության ամենամեծ հաղթանակն է, Հայաստանի ամենամեծ հաղթանակն է եւ ապագայի ամենամեծ հաղթանակն է»:

Իր ելույթի ավարտին Փաշինյանը ժողովրդի անունից շնորհակալություն հայտնեց «Իմ քայլը» խմբակցությանը՝ ընդգծելով՝ թող որեւէ մեկը չկասկածի, որ ապագա կա, կա ապագա:

Տպել
1362 դիտում

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը