«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը կմտնի դատաքննության փուլ. այն տեղի կունենա հուլիսի 20-ին

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի քննությունը մտել է դատաքննության փուլ: Գործի դատաքննությունը տեղի կունենա հուլիսի 20-ին: Այս մասին տեղեկանում ենք Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքից:

Հիշեցնենք, որ նախագահը օրենքի համապատասխանությունը որոշելու համար ՍԴ դիմել էր ապրիլի 22-ին: Նշվում է, որ օրենքի վերաբերյալ Հանրապետության նախագահի աշխատակազմի ուսումնասիրությունները եւ փորձագիտական կարծիքները հանգեցրել են այն եզրակացության, որ օրենքի առանձին դրույթներ առերևույթ խնդրահարույց են սահմանադրականության տեսանկյունից:

Նշենք, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը բուհական և գիտական համայնքներում եւս վրդովմունքի և խիստ քննադատության առարկա էր դարձել: Շատ կառույցներ, մասնավորապես՝ Հանրային խորհուրդը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, ՀՀ բուհերի արհմիությունների նախագահությունը, Մարդու իրավունքների պաշտպանը, ԵՊՀ ուսանողական խորհուրդը և մի շարք այլ գիտակրթական կառույցներ մտահոգիչ եւ անընդունելի էին որակել օրենքի նախագծի որոշ դրույթներ՝ նշելով, որ դրանք ոտնահարում են բուհական ինքնավարությունն ու ակադեմիական ազատությունը: Դժգոհություններն առավելապես վերաբերում էին ռեկտորների ընտրության եւ Հոգաբարձուների խորհրդի ձեւավորման համամասնությանը (Խորհրդի 9 անդամներից 5-ը կներկայացնեն Կառավարությունն ու Կրթության նախարարությունը, 4-ը՝ բուհը)։

Վերջերս հայտնել էինք նաեւ, որ ԿԳՄՍՆ-ն որոշել է չսպասել ՍԴ որոշմանը. նախաձեռնել է Կառավարության որոշման ընդունմամբ կրճատել հիմնադրամի կարգավիճակ ունեցող 12 բուհերի խորհրդի կազմն ու փոփոխել ներկայացուցիչների համամասնությունը: Նոր կարգով բուհի հոգաբարձուների խորհրդի 20 հոգանոց կազմում Կառավարությունն ու նախարարությունը 13 ներկայացուցիչ են ունենալու, պրոֆեսորադասախոսական եւ ուսանողական կազմից լինելու են 7-ը:

Կառավարության այդ որոշման նախագիծը մայիսի 4-ին ընդունվեց դեռեւս միայն 3 բուհերի համար (Երեւանի պետական համալսարան, Մանկավարժական համալսարան, Շիրակի պետական համալսարան), իսկ մնացյալ 9-ի մասով նախագիծը մնում է հանրային քննարկման փուլում: Նախարարության նախաձեռնած այս փոփոխությունը եւս արժանացավ մի շարք կառույցների քննադատությանը: Մասնավորապես՝ որոշման հետ կապված իրենց սկզբունքային անհամաձայնությունն էին հայտնում Ռեկտորների խորհուրդը, ԵՊՀ գիտխորհուրդը, ՄԻՊ-ը: ՄԻՊ-ն այս որոշման դեմ պատրաստվում էր բողոք ներկայացնել ՍԴ։

Կրթության ոլորտի պատասխանատուները հայտարարում են, որ խորհուրդների ձեւավորման՝ մինչ այժմ եղած կարգը, այն է՝ ներկայացվածությունը 25-ական տոկոս, չի արդարացնում իրեն եւ չի նպաստում առկա ճգնաժամի լուծմանը, մասնավորապես՝ ԵՊՀ-ում: Այստեղ էլ պնդում են, որ կրթական հաստատության ինքնավարությունն է հարվածի տակ դրվում, երբ կառավարման բարձրագույն այդ մարմնում Կառավարությունն ու նախարարությունը ավելի շատ անդամներ են ունենում: Իսկ, օրինակ, նախարար Վահրամ Դումանյանը կարծում է, որ պետության հիմնադրած կրթական հաստատությունում հենց այդպես էլ պետք է լինի, ու դա է ճիշտ:

Մարիամ Գևորգյան

Տպել
1276 դիտում

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ