Նոր 12 մլն դոլարանոց ներդրումային ծրագիր. Արմավիրում սպորտային խաղերի եւ ընտանեկան հանգստի գոտի կկառուցվի (լուսանկարներ)

Արմավիրի մարզի Դաշտ համայնքում նախատեսվում է կառուցել սպորտային խաղերի եւ ընտանեկան հանգստի ժամանցային համալիր: Կկառուցվեն ջրային սպորտաձեւ համարվող վեյքբորդինգի նոր լիճ, քոթեջներ եւ այլն: 

Ներդրումային ծրագիրն իրականացնում է «Wake Park Armenia» ընկերությունը, որի ներդրողները հիմնականում արտասահմանում բնակվող հայեր են: Ընկերության սեփականատիրոջ անունը, սակայն, դեռ գաղտնի է պահվում:

Ըստ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի՝ նախատեսված է իրականացնել շուրջ 3 մլն դոլարի ներդրում եւ ստեղծել 160 աշխատատեղ:

Ծրագրի մանրամասների վերաբերյալ զրուցել ենք «Wake Park Armenia» ընկերության ներկայացուցիչ Մուշեղ Հովակիմյանի հետ:

- Պարոն Հովակիմյան, կմանրամասնե՞ք՝ ինչ համալիր է նախատեսվում կառուցել, ինչե՞ր են ներառված լինելու այդ համալիրում:

- Համալիրի առաջին եւ ամենակարեւոր մասը լինելու է վեյքբորդինգի լիճը, որտեղ մարդիկ զբաղվելու են այդ սպորտաձեւով: Վեյքբորդինգն ջրային դահուկների, սնոուբորդի եւ սերֆինգի համադրություն է: Դա շուտով դառնալու է օլիմպիական սպորտաձեւ, այդ լճում լինելու են խոչընդոտներ, որոնք մարդիկ պետք է հաղթահարեն: Լինելու է նաեւ առանձին փոքր լիճ, որտեղ մարդիկ պարապելու են: Մեծ դաշտում հիմնականում պրոֆեսիոնալներն են լողալու, իսկ փոքրում մարդիկ կսովորեն: Դրա մոտ լինելու են երեխաների համար նախատեսված փոքր վեյքբորդինգի լիճ եւ փչովի ակվա պարկ: Երեխաների համար ավելի շատ ժամանցային է լինելու, իսկ ծնողները վեյքբորդինգով կզբաղվեն:

Լինելու է նաեւ երեխաների համար մեծ հատված, որտեղ կարող են սովորել տարբեր լեզուներ, ձեռագործություն, առողջ ապրելակերպ: Ծնողները երեխաներին մի քանի օրով կարող են բերել եւ թողնել: Կարելի է ասել՝ ե՛ւ հանգստյան գոտի է դառնում ե՛ւ ճամբար:

- Ովքե՞ր են ներդրումն իրականացնում:

- Ներդրում իրականացնողները Բելառուսից մեր հայրենակիցներն են: Անունները դեռ չեմ ուզում տալ, երբ արդեն բացման պրոցեսը լինի, կիմանաք: Ես՝ որպես այդ ընկերության ներկայացուցիչ, կարող եմ ասել, որ ազգասեր մարդիկ են: Մենք մինչեւ վերջ գնացինք, որ այս ծրագիրը գար Հայաստան: Տարբերակ կար նաեւ Վրաստանում անել այս ծրագիրը, իսկ մեր օտարերկրյա գործընկերներից մեկն առաջարկում էր նաեւ Ադրբեջանում իրականացնել, սակայն մենք կտրուկ դեմ արտահայտվեցինք:

- Ինչո՞ւ եք հենց Դաշտ համայնքում որոշել կառուցել համալիրը:

- Այդ տարածքը, կարելի է ասել, անապատ է: Պատճառներից մեկն այն է, որ մեր հողատարածքի սահմանով անցնում է «Վեոլիա ջուր» ընկերության մեծ խողովակը, որտեղից մենք ջուր ենք վերցնելու: Այսինքն՝ ոչ թե աղտոտված ոռոգման ջուր ենք վերցնելու, այլ նորմալ խմելու ջուր: Բնականաբար, դա գնելու ենք հաստատված քանակով, հաստատված գնով: Գրեթե 80 հազար խմ ջուր է, տարին 2 անգամ գնելու ենք ու վերափոխենք: Այդ ջրի մեջ քիմիա չենք լցնելու, որ չաղտոտենք բնությունը, քանի որ հետագայում դա անվճար տրամադրելու ենք ոռոգման համար:

- Որքանո՞վ են պետական գերատեսչություններն աջակցում ներդրմանը կամ դրա հնարավոր խոչընդոտների վերացմանը:

- Աջակցություն միանշանակ կա: Արմավիրի մարզպետարանի, անձամբ մարզպետի, Դաշտի համայնքապետի եւ մեր էկոնոմիկայի նախարարության կողմից բավականաչափ մեծ աջակցություն կա: Մի փոքր դժվարություն ունենք Կադաստրի կոմիտեի հետ, նրանք չեն ուզում ընդառաջ գնալ այն փաստին, որ այս ներդրումն անում ենք ոչ թե փող աշխատելու, այլ երկիրը զարգացնելու ու աշխատատեղեր ստեղծելու համար:

- Ի՞նչ խնդիրներ են ստեղծվել:

- Օրինակ՝ ասում են՝ այդ նույն լճի տարածքը հասարակական նշանակության դարձնելու համար ամեն մետրի համար պետք է վճարել գրեթե 1 դոլար: Դա լիճ է. 19 հեկտար է լինելու, եթե 1 դոլարով հաշվես, 190 հազար դոլար է ստացվում զուտ նրա համար, որ լիճ կառուցենք: Վահան Քերոբյանը, Արմավիրի մարզպետը համատեղ փորձում են լուծում գտնել այդ խնդրին, պետական աջակցություն իրականացնել:

- Էկոնոմիկայի նախարարը հայտնել էր 3 մլն դոլարի ներդրման մասին, դա ամբո՞ղջ ծավալն է: Ընդհանուր որքա՞ն տարածքի վրա եք ներդրումն իրականացնելու:

- Միայն վեյքբորդինգի լճի համար առաջին փուլում 3 մլն դոլար ներդրում է իրականացվելու, ընդհանուր 3 փուլով նախատեսված ներդրումները կազմելու են 10-12 մլն դոլար: Իսկ տարածքի չափը հիմա 19 հեկտար է, ապագայում եւս 20 հեկտար կլինի, ընդհանուր՝ 39 հեկտար:

- Ե՞րբ եք նախատեսում սկսել կառուցումը, եւ որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ դրա համար:

- Երբ լինեն փաստաթղթային թույլտվությունները, բոլոր խոչընդոտները վերացվեն, եւ շինթույլտվություն լինի, կսկսենք ծրագիրը: Առաջին փուլի համար անհրաժեշտ է 6 ամսից 1 տարի, իսկ ամբողջական 3 փուլերն իրար հետ իրականացնելու համար՝ մոտ 4 տարի:

- Նշվում է նաեւ 160-ից ավելի աշխատատեղի ստեղծման մասին: Սա ե՞րբ է նախատեսված, միջինը ի՞նչ աշխատավարձով:

- Սա նախատեսված է առաջին փուլից հետո: Ընդհանուր 3 փուլերից հետո պլանավորվում է 300-350 աշխատատեղ ստեղծել, դրա մեջ մտնում են ուսուցիչներ, մարզիչներ, փրկարարներ, տեխնիկական աշխատակիցներ, մատուցողներ, խոհարարներ եւ այլք: Իսկ միջին աշխատավարձի չափը դեռ քննարկման փուլում է:

- Ժամանցային համալիրի պոտենցիալ հաճախորդները ՀՀ քաղաքացինե՞րն են հիմնականում դիտարկվում, թե՞ զբոսաշրջային ուղղություն եք ցանկանում դարձնել:

- Մեր բիզնես պլանով նախատեսված է 70-80 տոկոս արտաքին զբոսաշրջիկներ, 20 տոկոս՝ ներքին:

- Ինչո՞ւ եք հիմա ցանկանում ներդրումը կատարել եւ հենց այդ ուղղությամբ:

-  Ինչո՞ւ այդ ուղղությամբ, որովհետեւ Հայաստանում դա չկա, բավականաչափ արագ զարգացող սպորտաձեւ է աշխարհում, մի կողմից ֆինանսապես ձեռնտու է, մյուս կողմից Հայաստանի զբոսաշրջության համար նոր հետաքրքրություն կլինի: Ջրային սպորտաձեւերի համար լողի սեզոնը Արմավիրում 6-7 ամիս է, ինչը բավականին երկար է:

- Գնային քաղաքականությունը որոշվե՞լ է, մատչելի՞ են լինելու քաղաքացիների համար:

- Շատ ավելի մատչելի է լինելու, քան, օրինակ, ընտանիքով 2 օր Հայաստանի ցանկացած հանգստյան գոտում հանգստի մեկնելը: Հիմա, օրինակ, եթե մարդը գնում է Դիլիջան՝ հանգստանալու, ծախսում է գումար, որի դիմաց ստանում է նախաճաշ եւ անկողին, իսկ մենք, դրանից բացի, տալիս ենք նաեւ զբաղմունքներ ե՛ւ մեծերի, ե՛ւ փոքրերի համար:

- Հաշվարկել ե՞ք, թե այս ներդրման գումարը որքան ժամանակում է հնարավոր վերադարձնել:

- Եթե սա որպես կոմերցիոն ծրագիր դիտարկենք, վերադարձելիությունը 3-7 տարի է, կախված նրանից՝ ֆորսմաժորներ կլինեն, թե ոչ, ինչպես, օրինակ, կորոնավիրուսը: Բայց քանի որ մենք ծառայությունների մի մասն անվճար ենք թույլատրելու, այս դեպքում վերադարձելիությունը 7-10 տարի է:

- Ընդհանուր որքա՞ն մարդ հնարավոր կլինի ընդունել այդ հանգստյան գոտում:

- Մոտավոր հաշվարկով՝ շաբաթական 200-500 զբոսաշրջիկ կարող ենք ընդունել, տեղավորել, կերակրել եւ ճանապարհել:

Տպել
6227 դիտում

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարո՞ղ է կանգնեն և հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին