Քաղաքական հայտ ներկայացրած բանդան պետության ներսում կազմակերպված մեդիաօպերացիա է իրականացնում ժողովրդի դեմ. Հովհաննիսյան

12/05/2021 schedule19:08

Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Քաղաքական հայտ ներկայացրած բանդան, օգտվելով այս և նմանատիպ այլ հանգամանքներից, կազմակերպված մեդիաօպերացիաներ է իրականացնում մեր պետության ներսում, մեր ժողովրդի դեմ։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:

«Կեսօրից սկսած ռոբասերժական թայֆային պատկանող «լրատվական» կոչվածներ, ինչ-որ պալատական երգիչներ ու դերասաններ, մանրածախ գներով ծախված քաղաքական ու հանրային գործիչներ, քաղաքապետիկներ, նախկին մարզպետիկներ, իրար հերթ չտալով, սկսեցին մեդիատեռորի ենթարկել մեր ժողովրդին։

Իրականությունն այն է, որ այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Քաղաքական հայտ ներկայացրած բանդան, օգտվելով այս և նմանատիպ այլ հանգամանքներից, կազմակերպված մեդիաօպերացիաներ է իրականացնում մեր պետության ներսում, մեր ժողովրդի դեմ։

Սկզբում բարոյականության հետ կապ չունեցող Newspress.am կայքը տարածեց տեղեկատվություն կրակոցների, վիրավորների մասին, հետո Hraparak.am-ը տարածեց նոյեմբերի 29-ի նկար` նշելով, թե իբր հենց հիմա զորք է տեղափոխվում Սյունիք, սրանց միացան Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը` իրեն պատկանող Para.tv-ով , Գորիսի  փոխքաղաքապետիկներ` վիրավորների մասին իրենց ստերով ու էլի բազմաթիվ մեդիառեսուրսներ ու պալատական ծաղրածուներ, որոնք ուղիղ սնվում են ռոբասերժական մնացորդներով։

Այս ամենի հերքումից հետո խաղին միացան դաշնակներն իրենց Yerkir.am կոչվածով ու սկսեցին այս անգամ ստեր տարածել Գեղարքունիքում սահմանային լարվածության մասին, ինչը կրկին ամբողջությամբ սուտ էր։

Կարճ ասած` թվարկածս խմբակի անդամները, շատ լավ գիտակցելով, որ հետպատերազմյան շրջանում գտնվում ենք բավականին բարդ իրավիճակում և ունենք մեր պետության առջև ծառացած բազում խնդիրներ, փորձ են անում ստեղծել վախի ու լարվածության մթնոլորտ` քաղաքական դիվիդենտներ շահելու համար։

Բայց այս ամենը քաղաքականության հետ կապ չունի, սա հակապետական գործունեության վառ օրինակ է։ Թվարկածս բոլոր մեդիառեսուրսները, պալատական գործիչները մեր երկրում ծավալում են հակապետական գործունեություն։

Պատերազմի օրերին էլ նույն այս կազմը կատարում էր ադրբեջանաթուրքական հետախուզության դեր սահմանային իրավիճակի ու զորքերի տեղաշարժի մասին լուրեր տարածելով, իսկ այսօր արդեն ալիեւի հետ ձեն-ձենի տված ոտնձգում են մեր պետության, ժողովրդի դեմ։

Ցանկացած նման վարքագիծ պետք է արժանանա ամենախիստ գնահատականին օրենքի եւ բարոյականություն տեսանկյունից»,-ասված է գրառման մեջ։

Տպել
3415 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ