Որ ուժերն են արդեն հայտ ներկայացրել ընտրություններին մասնակցելու․ սկսվել է շտաբների ստեղծման գործընթացը

Հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերն այս օրերին զբաղված են նախընտրական շտաբների կազմավորման աշխատանքներով։

Որոշ քաղաքական ուժեր արդեն վերջնական որոշում ունեն, թե ինչ ձեւաչափով են հանդես գալու ընտրություններին, ոմանք էլ դեռ մտորումների մեջ են։ Երեկվա դրությամբ ընտրություններին մասնակցելու ձեւաչափի վերջնական որոշում ունեին հետեւյալ ուժերը. «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան», «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան», «Ալյանս» կուսակցությունները, որոնք հանդես կգան միայնակ, «Հայաստանի Հանրապետական» եւ «Հայրենիք» կուսակցությունները հանդես կգան դաշինքով, ՀՅԴ-ն եւ «Վերածնվող Հայաստանը» նույնպես դաշինքով՝ Ռոբերտ Քոչարյանի հետ։

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հիմնած «Հանուն Հանրապետության» կուսակցությունը նույնպես մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին, սակայն ձեւաչափի մասին տեղեկություններ դեռեւս չկան։ Կուսակցության անդամ Ռուբեն Մեհրաբյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց.

«Ինտենսիվ հանդիպումներ, կոնսուլտացիաներ են ունենում, որպեսզի վերջնական որոշման հանգենք։ Գործընթացը շարունակվում է։ Առնվազն մեկ բան կարող եմ ասել, որ մեր կուսակցությունը մասնակցելու է ընդլայնված կազմով, այսինքն լինելու են ցուցակում մարդիկ, ովքեր կուսակցության անդամ չեն, օրինակ՝ փաստաբան Սեդա Սաֆարյանը»։

Դիտարկմանը՝ մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանն իրենց կուսակցության ցուցակով է առաջադրվելու, Մեհրաբյանն ասաց, որ Սանասարյանի հետ քննարկումներ ունեցել են. «Չեմ կարող 100 տոկոսով նման բան ասել, քննարկում եղել է, վերջնական որոշում դեռեւս չկա»,-նշեց Մեհրաբյանը, հավելելով, որ ընտրությունների մասնակցության ձեւաչափի եւ այլ մանրամասների մասին հայտնի կդառնա առաջիկա օրերին:

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը, որը մասնակցել է 2018 թվականի խորհրդարանական ընտրություններին, այս տարի վերջնական որոշման մասին կհայտնի խորհրդի նիստ անելուց հետո։: «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ ընտրություններին մասնակցելու, դրա ֆորմատի եւ այլ մանրամասների մասին քննարկելու են խորհրդի նիստում, որի օրը դեռեւս որոշված չէ։

«Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը ՀԺ-ին փոխանցեց, որ ընտրություններին մասնակցելու մանրամասները հայտնի կդառնան մայիսի 15-ին, կուսակցության համագումարում, որը տեղի կունենա Կառավարության նիստերի դահլիճում։ Ուրիխանյանը մեզ նաեւ հայտնեց, որ «Ալյանս» կուսակցությունը հուշագիր կստորագրի «Ռուսաստանի հայերի միության» հետ: «Փոխգործակցության հուշագիր է ստորագրվելու մեր եւ միության միջեւ»,- հավելեց նա: Հարցին՝ հնարավո՞ր է՝ «Ռուսաստանի հայերի միության» ղեկավար Արա Աբրահամյանն արտահերթ ընտրություններին ներկայանա «Ալյանս» կուսակցության ընտրացուցակով, Տիգրան Ուրիխանյանը կոնկրետ պատասխան չտվեց: «Կա համագործակցություն Արա Աբրահամյանի հետ ու միշտ եղել է, սա առաջին անգամը չէ»։ Ճշտող հարցին՝ ի՞նքն է գլխավորելու կուսակցության ցուցակը, Տիգրան Ուրիխանյանը նշեց. «Դժվար է ասել։ Համագումարի ընթացքում ընտրություն կլինի»։

ԲՀԿ պատգամավոր Շաքե Իսայանն էլ ՀԺ-ին միայն փոխանցեց, որ ընտրությունների ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակի աշխատանքները համակարգելու է ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Վարդանյանը. «Կարգախոս, ընտրացուցակում ներգրավվածներ, ընտրական ծրագիր, այս ամենը հիմա քննարկումների փուլում է։ Մոտ ժամանակներս ամեն բան արդեն վերջնական պարզ կլինի» ։ Նշենք, որ ԲՀԿ ցուցակը գլխավորելու է կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մայիսի 15-ին «Մարիոթ» հյուրանոցում պատրաստվում է համագումար հրավիրել։ Կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կուսակցության՝ ընտրություններին մասնակցելու հանգամանքի հետ կապված մանրամասների մասին հայտնի կդառնան հենց այդ օրը։ Նշենք, որ ավելի վաղը ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ կուսակցության ցուցակն ինքն է գլխավորելու, իսկ գրասենյակի ղեկավար կլինի Դավիթ Խաժակյանը։

«Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակն էլ կգլխավորի Արամ Սարգսյանը։ Այլ մանրամասներ կուսակցության անդամ Անի Խաչատրյանը չհայտնեց։ Նշեց, որ ունեն մի քանի թեկնածու գրասենյակի ղեկավարի համար, սակայն դեռ վերջնական որոշում չունեն։ Նախընտրական ծրագրի, կարգախոսի, ընտրական ցուցակների մասին նույնպես Խաչատրյանը կոնկրետ պատասխան չտվեց, նշելով, որ շուտով հայտարարություն կանեն։

ՀՀԿ եւ «Հայրենիք» կուսակցությունների դաշինքը կոչվելու է «Պատիվ ունեմ», որը գլխավորելու է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ՀԺ-ին հայտնեց «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը, սակայն այլ հարցերի չպատասխանեց։ Հակոբյանը նկատեց, որ դեռեւս դաշինքի ստեղծման պաշտոնական արարողություն չի եղել: «Ստորագրումից հետո նոր այլ մանրամասներ կհայտնենք»,- ասաց կուսակցության մամուլի խոսնակը։

ՀՅԴ-ն եւ նորաստեղծ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը, որի հիմնադիրը Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն է, միավորվել են Ռոբերտ Քոչարյանի շուրջ, որն էլ ղեկավարելու է դաշինքը։ Երեք ուժերի ստեղծած դաշինքը կոչվում է «Հայաստան»։ Դաշինքի գլխավոր շտաբը ղեկավարում է Արմեն Գեւորգյանը, դաշինքի պաշտոնական ներկայացուցիչը Քոչարյանի պաշտպան Արամ Վարդեւանյանն է։ Վերջինս ՀԺ-ին փոխանցեց, որ ցուցակի մասին ոչինչ այս պահին չի կարող փոխանցել, հավելելով, որ իրեն 2-3 օր ժամանակ է պետք ընտրությունների հետ կապված բոլոր հարցերին պատասխանելու համար։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2021-ի արտահերթ ընտրությունների հանդես կգա միայնակ՝ առանց դաշինքի։ Կուսակցության ցուցակը կգլխավորի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նախընտրական գրասենյակի ղեկավարը ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն է։ Նրան օգնելու են Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը, վարչապետի պաշտոնակատարի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը եւ գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը։ Կուսակցության կարգախոսն է «Ապագա կա, կա ապագա»։ Կուսակցության ցուցակում ներգրավված անունների մասին տեղեկություններ դեռեւս չկան։

Նշենք, որ կուսակցությունները եւ դաշինքները գրանցման համար փաստաթղթերը ԿԸՀ պետք է ներկայացնեն մինչեւ մայիսի 26-ը՝ ժամը 18:00-ն: Կուսակցությունների ու դաշինքների ցուցակները պետք է գրանցվեն մայիսի 26- 30-ը:

Անյուտա Աթանեսյան

Տպել
2750 դիտում

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին

Ամերիկյան երեք նահանգում հզոր տորնադոներ են մոլեգնում (տեսանյութ)

Այնտեղ գնացել ենք պահի ազդեցությամբ և զղջում ենք. Կիրանց մեկնած զինծառայողների դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրվարույթ